Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդգես Դավթյան, Ագահություն Ամերիկյան ձևով

09:02, երեքշաբթի, 22 ապրիլի, 2014 թ.
    
     ՍԳԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ: Երբ 88-ին պատուհասած հորս մահվան առթիվ մի քանի օր իրար վրա չսափրվեցի, իբրև ընդունված բարոյական տուրք, դեռ չգիտեի, որ ամբողջ 13 տարի կրելու եմ այն: Մորուքը - որպես 90-ականների սերնդի հասունության խորհրդանիշ, իբրև մտային և բարոյական ընդվզումի առինքնող կերպ և կենսաոճ:) ) ) Բայց դա բոլորը չէ ... Մեր - հոգեբույժներիս շրջանում, համոզմունք կար, որ եթե անձը սկսում է մորուք թողնել, ուրեմն նրա մոտ սկսվել է շիզոֆրենիայի առաջին նոպան, իսկ եթե ժամանակ անց սափրում է, ուրեմն սկսվել է երկրորդ նոպան:) ) ) Այսպես, որ շատ արտառոց չերևամ, սուսուփուս հաշտվեցի մորուքիս հետ և լավ արի, որովհետև էն ժամանակ մտքովս անգամ չէր անցնի, որ այն դառնալու է հորիցս մնացած միակ ժառանգությունը Հայաստանից Ամերիկա տեղափոխվելիս ... Ինչով պիտի զբաղվի նորագաղթ հայաստանցին, , Հրեշտակների քաղաքում, , . պիտի դառնա կամ երգիչ կամ ոսկերիչ: Առաջին ու վերջին անգամ երգել էի Սողոմոն Սողոմոնյանի դպրոցական երգչախմբում -, , Կաքավիկ, , , , , Քելե քելե, , ... Կարծես մորուքս էլ հարմար էր, որ մի տեսակ թախծոտ, ազգային վայելչություն էր տալիս դեմքիս: Բայց դե քելե-քելեով ամերիկաներում գումար չես աշխատի, որ համ սոված չմնաս, համ գլխիդ ծածկ լինի ու դեռ մի բան էլ ուղարկես կիսաքանդ ընտանիքիդ ... Ելքը մնում էր մեկը: Կռապաշտների տարտարոսում հայտնված արքայազն Վաչագանին հիշելով, և մտքումս, , փեշակը ոսկի է, , կրկնելով, սկսեցի հերթով թակել Դաունթաունում բնավորված հայ ոսկերիչների դռները: Մի օր մեկի մոտ աշխատեցի, մի երկու օր - մյուսի: Երեք օրից ավել չէին պահում . առանց վարձատրելու ճամփա էին դնում, , , գործը թուլացած է, , ասելով: Վերջին գործատերն ավելի ազնիվ դուրս եկավ: Առաջին օրն իսկ ասաց., , Վաղը կգաս մաքուր սափրված, , : Ինձ համար հեշտ չէր հրաժարվել, , մի ողջ դարաշրջանի իմիջից, , , որն իմ դեմքն էր, դիմագիծը: Բայց նա պնդեց., , Եթե ուզում ես փող ստանալ, արա ինչ ասում են, , : Արտադրամասում մի նախկին հայրենադարձ ծերունի կար, խիստ նիհար, վարպետ - ադամանդագործ: Նա ինձ մի անկյուն տարավ և կորուսյալ - կմախքացած Վաղինակի նման խորհուրդ տվեց ., , Մի հակառակվիր, տերը կվախնա, որ մորուքիդ մեջ ոսկիի փոշի կգողնաս ..., , : Հաջորդ օրը արևածագի հետ ելա, սափրվեցի: ՈՒ այլևս չգնացի Դաունթաունի ոսկերչական զնդանները: Ես կարծես արթնացել էի անցած տարիների խորը քնից . ծնվել էի նորից ... Երբ տնից դուրս եկա, իմ նորափայլ դեմքին ասես նոր միայն զգացի նոր աշխարհի անդրադարձը, քամիների հպումը - այդքան թարմ, դուրեկան, այդքան սիրելի: Ասես նոր միայն նկատեցի Կալիֆորնիայի փարթամ բուսականությունը, սկյուռիկների խաղը, որ ցատկում էին արմավենուց արմավենի ... Դեմքս թաքցնելու կարիք չունեի, աշխարհից վախենալու պատճառ չկար: Կյանքը նորից էր սկսվում. կյանքը - կյանքից հետո ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3832 | 1 | 0
Facebook