Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդները բանավիճում են

21:37, հինգշաբթի, 17 ապրիլի, 2014 թ.
    
Երիտասարդական բանավեճեր «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ գրասենյակում

    
«Տեղական հանրաքվեն որպես ժողովրդավարության արտահայտման ձև» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Արգել համայնքում յուրաքանչյուր շաբաթ տեղի է ունենում երիտասարդական բանավեճեր, որոնց մասնակից են լինում երիտասարդներ, ինչպես Արգել համայնքից, այնպես էլ հարակից գյուղերից: Երիտասարդները քննարկում են ՏԻՄ օրենքը, տեղական հանրաքվեի մասին օրենքը: Յուրաքանչյուր երիտասարդ ներկայացնում է մի մոդել, որտեղ տեսնում է իր մասնակցությունը համայնքի կառավարմանը: Այս շաբաթ երիտասարդների հյուրն էր Հայաստանի Եվրոպական Ակադեմիայի դասախոս, Արգել համայնքի բնակիչ Լենդրուշ Արզումանյանը, որը երիտասարդներին ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել Հայաստանում առաջին ազգային հանրաքվեն, որը մեր պատմության մեջ հայտնի է «Անկախության հանրաքվե»
անունով:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3351 | 0 | 0
Facebook