Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյակին նվիրված բաց դաս Զոլաքար գյուղի N1 միջն. դպրոցում

09:52, չորեքշաբթի, 30 ապրիլի, 2014 թ.

2014թ-ի ապրիլի 15-ին 11-րդ դասարանում պատմության ուսուցչուհի Ա. Վարդանյանը հայոց պատմության դասը նվիրեց հայազգի մեծահարուստ բարերար Գալուստ Գյուլբենկյանին:

Դասի սկզբում ուսուցչուհին խոսեց բարեգործության, բարերարների ու բարեգործական կազմակերպությունների մասին: Բարեգործությունը մարդասիրական ձև է, սոցիալական օգնություն կարիքավորներին, հիվանդներին, ծերերին ու երեխաներին: Դեռ վաղ ժամանակներից՝ IV-V դարերում բարեգործությամբ աչքի են ընկել հայ մեծահարուստները: Նրանց նյութական օժանդակությամբ բացվել են դպրոցներ, եկեղեցիներ, մատենադարաններ, թանգարաններ, հիվանդանոցներ: Հայ բարեգործները իրենց տաղանդն ու միջոցները ներդրել են մարդկության զարգացման շատ ուղղությունների վրա: Հայ բարեգործ մեծահարուստների գործունեությունը շարունակվում է նաև այսօր անհատական ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցով: Այնուհետև երեխաները ներկայացրին Գ.Գյուլբենկյանի կյանքն ու գործունեությունը:

Նրանք պատմեցին այն մասին, որ Գյուրլբենկյանը ունեցել է բացառիկ գիտելիքներ, եղել է շատ հայրենասեր, դիվանագետ, ճարտարագետ, նավթային արդյունաբերության մեջ ստեղծել է հավասարակշռություն և հասել մեծ հաջողությունների: Շատերը նրան գիտեն «Պարոն 5 տոկոս» կեղծանվամբ: Գյուլբենկյանի ամենամեծ ներդրումը համարվում է Լիսաբոնում հիմնած և մինչև հիմա գործող հիմնադրամը: Հինադրամ, որն իր կարողություններով ժամանակին համարվում էր անձնական հիմնադրամներից ամենամեծը, օգնում է Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհ, ինչպես նաև Հայաստանի և հայկական մշակութային, գիտական, կրթական կենտրոններին, մանկատներին և ծերանոցներին: Հիմնադրամի հայկական բաժինը ֆինանսավորում է այն անձանց, որոնք կրթություն պետք է ստանան աշխարհի լավագույն բուհերում: Գ.Գյուլբենկյան հիմնադրամը մինչև հիմա օգնել է Մատենադարանին հայկական ձեռագրերի ձեռք բերման գործում:

Ամփոփելով դասը ուսուցչուհին երեխաներին ուղղորդեց այնպես, որ նրանք Գյուլբենկյանի օրինակից դասեր քաղեն, ստանան կայուն գիտելիքներ, բնությունից տված ընդունակությունները կատարելագործեն, լինեն միշտ մրցունակ: Պետք է նվիրվել հայրենիքին և ձգտել հետք թողնելու մարդկության պատմության մեջ: Ձգտել կյանքում հասնելու «կատարյալ մարդ» լինելու առաքինությանը:

Ա. Վարդանյանի կազմակերպած դասի նպատակն էր երեխաների մոտ վեր հանել իրենց պատմության և մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն, իմանալ թե ովքեր են եղել մեր նախնիները, ինչ տեղ ու դեր են ունեցել համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Ուսուցչուհին դասի ընթացքում երեխաներին տարավ բարության, մարդասիրության, գթասրտության, կարեկցանքի և բարեգործություն անելու ճանապարհով:


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3900 | 0 | 0
Facebook