Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրաժեշտ Այբբենարանին

11:16, հինգշաբթի, 17 ապրիլի, 2014 թ.
    
    
    

2014 թվականի ապրիլի 11-ին Զոլաքար գյուղի N1 միջն. դպրոցի դահլիճում հավաքվել էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Օրը տոնական էր առաջին դասարանցիների համար. նրանք հրաժեշտ էին տալիս Աբբենարանին: Սկզբում բեմ բարձրացան Վռամշապուհ արքան և պալատականները: Նրանք զրուցեցին, իրենց մտահոգությունը հայտնեցին, որ հայ ժողովուրդը չունի սեփական գիր ու դպրոց: Եվ միայն ունենալու դեպքում կկարողանա պահպանել իր ինքնությունը: Հետո եկավ վեհափառը` Սահակ Պարթևը: Նա ավետեց արքային, որ Մեսրոպ Մաշտոցը աստվածային շնորհով ու լույսով երկնել է հայոց գրերը: Սուրբ վարդապետը գտել է այբուբենի լուսեղեն բանալին: Արքան և պալատականները մեծ ուրախությամբ դիմավորեցին Մեսրոպ Մաշտոցին: Մաշտոցը արքային ու վեհափառին հայտնեց, որ կատարվել է հայ ժողովրդի բաղձալի երազանքը` այժմ նա ունի 36 հզոր զինվոր, ովքեր կլինեն հարատևման երաշխիքը:

Հետո բեմ բարձրացան մյուս երեխաները: Նրանք ներկայացան իրենց ձեռք բերած գիտելիքներով: Երեխաները բանաստեղծությունների ու խոսքերի միջոցով իրենց երախտագիտությունը հայտնեցին Այբբենարանին. § Քեզնով ենք դարձել գրաճանաչ, հպարտ ենք, որ հայոց լույս տառեր ունենք, ունենք երկիր ու հայրենիք, որոնք մեզ անսահման կամք և ուժ կտան, և մենք կքայլենք միշտ դեպի առաջ ¦:

Ժպիտը դեմքին եկավ Այբբենարանը, նա շատ ուրախ էր, որ երեխաները գրել և կարդալ են սովորել: Նրա հետ էր նաև նոր հյուրը` Մայրենին, ով պետք է շարունակեր իր սկսած գործը: Մայրենին շնորհավորեց երեխաներին և ասաց .

§ Անաղարտ պետք է պահենք մեր հայ գիրն ու լեզուն, պետք է խոսենք ճիշտ ու մաքուր հայերենով, պահպանենք հայոց լեզուն ոսկեղենիկ, ազնիվ ապրենք, ապրենք արդար¦:

Միջոցառման ընթացքում երեխաները կատարեցին երգեր` նվիրված Մ. Մաշտոցին, գրքին, դպրոցին, հայրենիքին:

Ներկաները դահլիճից հեռացան գոհ և տպավորված, իսկ ծնողները` ներքին հանգստությամբ, որ դասվար Ռուզան Մարգարյանն իրենց երեխաներին մայրական հոգատարությամբ կառաջնորդի գիտության ու լույսի ճանապարհով:


    

Զոլաքարի N1 միջնակարգ դպրոց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5000 | 0 | 0
Facebook