Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առավել քան անհասկանի է մերօրյա երիտասարդների, և մասնավորապես ուսանողների անտարբերությունը քաղաքականության նկատմամբ ու դրան անմասնակից մնալու ձգտումը:

23:51, կիրակի, 02 դեկտեմբերի, 2012 թ.
Առավել քան անհասկանի է մերօրյա երիտասարդների, և մասնավորապես ուսանողների անտարբերությունը քաղաքականության նկատմամբ ու դրան անմասնակից մնալու ձգտումը:

Սկսենք երևի «քաղաքականություն» բառի բացատրությունից: Քաղաքականությունը գործողությունների և որոշումների ընդունման կառավարումն է, որ հեշտացնում է նպատակների իրականացումը : Այն ուղղորդում է նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանը միտված գործուղությունները: Այսինքն` ճիշտ կլինի ասել, որ ժամանակակից աշխարհում հենց քաղաքականությունն է որոշում երկրի համար կենսական նշանակություն ունեցող ցանկացած հարց, քաղաքականությունն է որոշում երկրի զարգացման ուղղվածությունը, դրան հասնելու ճանապարհները:

Վերընշվածից ելնելով` առավել քան անհասկանի է մերօրյա երիտասարդների, և մասնավորապես ուսանողների անտարբերությունն քաղաքականության նկատմամբ ու դրան անմասնակից մնալու ձգտումը: Սա, իհարկե, կարելի է փորձել բացատրել այն հանգամանքով, որ ներկայիս ուսանեղների մոտ տիրում է այն թյուր կարծիքը` ըստ որի քաղաքականությունը` իրենց չվերաբերվող, իրենց կողքով ընդհամենը անցնող մի երևույթ է և, որ նրանք անհրաժեշտություն չունեն դրան մասնակցելու: Ինչ խոսք այս ամենին նպաստում է ԲՈՒՀ-երում տիրող այժմյան վիճակը` երբ ռեկտորներն ու դեկաններն, ուսխորհուրդների նախագահներն ու անդամները, համալսարաններում կրծքներին ամրացնելով որոշակի կուսակցության տարբերանշան, առիթից առիթ ուսանողներին դասերից ազատելով ու մի քանի կոնկրետ քաղաքական ուժերի հանրահավաքներին տանելով թյուր տպավորություն են թողնում` իբր կարևոր քաղաքական, պետական հարցեր են լուծում: Հավատացնում եմ ձեզ. այդ ամենը քաղաքականության հետ այնքա'ն կապ ունի, որքա՛ն հետհեղափոխական Լիբիան` ժողովրդավարության: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ համոզեն, թե դուք ոչինչ փոխել չեք կարող, չեք կարող մասնակցություն ունենալ պետական մակարդակի որոշումների ընդունմանը, չեք կարող դեր խաղալ հենց ձե՛զ բոլորից շատ վերաբերվող կրթական համակարգի մասին որոշումներում: Զարմանալի չէ, որ զարգացած երկրներում` ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլն, երիտասարդները ընտրությունների ժամանակաշրջանում (և նաև դրանից հետո) համարվում են ամենաբծախնդիր ընտրազանգվածը, քանզի նրանք հանդես են գալիս որպես մաքսիմալիստներ` թեկնածուներից պահանջելով լուծման ճանապարհներ իրենց հուզող բոլոր հարցերի համար, պահանջում են ապագայի երաշխիքներ, իրե՛նց ապագայի երաշխիքները. այն ապագայի, որում նրանք, որպես մասնագետներ կունենան համապատսխան աշխատանք, կապրեն մի երկրում, որտեղ օրենքը վեր է բոլորից, որտեղից նրանք չեն արտագաղթի, այլ կմնան ու կզարգացնեն այն` արդեն հաջորդ սերունդների երիտասարդության հետ: Հավատացնում ենք ձեզ` այդ երկրների երիտասարդները ոչնչով առավել չեն ձեզնից, բայց այնուհանդերձ նրանք հիմա մեծագույն դեր են խաղում իրենց երկրների գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական, ինչու ոչ նաև ռազմական որոշումներում: ԵՎ դուք կսխալվեք եթե մտածեք` թե նրանք այս արտոնությունները վերևից` որպես պարգև են ստացել, հավատացե՛ք, այս ամենին հասնելու համար պայքարել են երիտասարդների մի քանի սերունդ, այն սերունդները, որ հավատացել են, չեն հուսահատվել, պայքարել են մինչև վերջ և հաղթել:

«ՄԵՆՔ» ընտրել ենք մեր ճանապարհը, այն բարդ է, լի խոչընդոտներով և թերահավատներով, սակայն «ՄԵՆՔ» վստահ ենք` այս ճանապարհը միայն առաջ է տանում : Միացեք մեզ և դարձեք հույսի երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որ պատրաստ է փոխել ի՛ր ապագան:
    
    
    
     Երևանի երիտ քաղաքապետարանի անդամ` Վ. Ալեքսանյան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4011 | 0 | 1
Facebook