Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ

01:48, հինգշաբթի, 10 ապրիլի, 2014 թ.

-Իմ քայլերը մութ գիշերով դու չես զգացել,
     Կարոտե՞լ ես կամ էլ սպասե՞լ՝ ես չգիտե՛մ…
     Իմ հույզերին, կարոտներին մոտ չես եղել,
     Արցունքներս դու չես կիսել, ասա՝ ինչու՞…
     Կարոտախտով ներծծված իմ հոգոցները քեզ չեն հասել,
     Չես զգացել շունչս՝ անշունչ, շուրթս՝ պաղած,
     Խամրած, մարած, խեղճ տողերս քեզ չեն հասել,
     Մենակությունս չես կիսել, ասա՝ ինչու՞…
     -Գիտեմ՝ ինչու.
     Քեզ զգալու, վայելելու համար, անգի՛ն, պետք էր սպասել,
     Ինչպես մրգի քաղցրանալուն, մարդ սպասում է:
     Ջերմությունդ զգալու և ապրելու համար պետք էր հասնել
     Մենակության մութ շեմերին, որ զգայի՝
     Սիրտս մենակ ինչ-որ մեկին դեռ սպասում է:
     Ժլատ ու չոր քո շուրթերը ապրեցնելիս պետք էր սպասել,
     Ինպես խաղողը ՝արևին՝ ողկույզները քաղցրացնելիս:
     Աչքերիդ կյանք ներարկելիս պետք էր սպասել,
     Ինչպես դեղը կաթիլ-կաթիլ ներծծվում է արյունի մեջ:
     Քեզ սիրելու համար, իմ սե՛ր, պետք էր սպասել,
     Որովհետև զուր չէ գրված.
     «Ուշ-ուշ են գալիս, բայց՝ ոչ ուշացած»:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3960 | 0 | 0
Facebook