Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկել է հատուցման պահը

DAVID
Հեղինակ`
DAVID
01:08, երեքշաբթի, 24 ապրիլի, 2012 թ.
Եկել է հատուցման պահը
     Բոլորիս է հայտնի,թե ինչ է կատարվել 1914-1916 թվականներին:Հայտնի են նաև այն ողբերգական իրադարձությունները ,որոնք տեղի ունեցան 1915 թվ.ապրիլի 24-ին Կ,Պոլսում...Գլխատվեցին մեր մտավորականներից շատերը,և այդ քայլով թուրքերը գլխատեցին նաև մեզ:Շատ ջրեր են հոսել այդ դեպքերից հետո,շատ ենք լսել,շատ ենք տեսել,բայց ոչինչ չի փոխվել:Է'լ ֆուտբոլային քաղաքականություն,է'լ զիջումներ ,է'լ ընդառջումներ ,է'լ զոհողություններ ,բայց` ապարդյուն:
     Ոտքի է կանգնել ողջ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ և արդար դատ է պահանջում:Եկել է պահը:Ուստի,ելնելով ստեղծված իրավիճակից,ևս մեկ անգամ կոչ եմ անում աշխարհասփյուռ ողջ հայությանը ,մեկ անգամ ևս համախմբվելու մեկ ընդհաուր գաղափարի շուրջ ,հիշենք մեր հայրենակիցներին,ովքեր դարձան անմեղ զոհեր,հարգենք նրանց հիշատակը,բայց և չմոռանանք, որ եկել է հատուցման պահը:Տերը լինենք մեր երկրի,տեր կանգնենք մեր իրավունքներին:Եվ այստեղ կցանկանայի շատ տեղին ,դիպուկ ու առավել բնութագրիչ մեջբերում կատարել << Նոր տետրակ,որ կոչի յորդորակ>> գրքից.<< Խիզախությամբ եղե'ք, եղե'ք նմանվողներ մեր նախահոր`քաջ Արամի որդիներին,որ միգուցե ադպիսով կարողանանք վերգտնել մեր հայրենքն Արարատյան>>:
     Հա'յ ժողովուրդ, եկել է պահը,մի պահ անտարբեր եղիր ցավիդ նկատմամբ,տե'ր կանգնիր քո ձայնին ու իրավունքին,տե'րը դարձիր քո երկիր և այդ ամենից հետո սգա որդոցդ ցավը,որը, երբեք չես մոռանա:
     Փառք քեզ հայ ազգ.վստահ նայիր առաջ,քանզի որդոցդ արյունով վաղուց ես ազատված:
Այս հոլովակը պատրաստել եմ մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցույց տալու համար այն նախճիրը,որն իրականացավեց հայերիս նկատմամաբ:Կադրերը դաժան են ,բայց դրանք են փաստերը: Ելի'ր, ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
5
Չհավանել
0
4514 | 0 | 0
Facebook