Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անմեղ ցնորք...սիրո սարդոստայնում...

Qsyusha
Հեղինակ`
Qsyusha
15:04, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2012 թ.
Անմեղ ցնորք...սիրո սարդոստայնում...

...հոգումս տարորինակ հանդարտություն է տիրում...Երջանիկ հանգստություն և միաժամանակ անասելի դատարկություն: Ամեն կերպ, ամեն առումով վստահ էի, որ նա՛, նրա ձայնն ու շունչը կխլացնեն սրտումս զրնգացող այդ դատարկությունը: Հոգիս նորից անասելի խինդով կլցվի: Որ այս ձմռան ցրտում գարնան շունչ կզգամ: Բայց, ինչպես ասում են ձմռան մահաբեր շունչը իր ճամփին ամեն ինչ է քարացնում... Կներե՛ս, գիտե՛ս կներես: Իրո՛ք, սրտանց ցավում եմ, որ ամեն անգամ ակամա իմ ողբի վկան ես դառնում: Կներես, որ ամեն անգամ առանց նորմալ ողջությունդ հարցնելու իմ խնդիրներն եմ վզիդ փաթաթում: Կներես հա՛, խնդրում եմ կներե՛ս: Բայց, բայց դու վերջը լսիր զանգահարեցի...հա՛ ինքստինքյան համարը հավաքեցի, բայց, բայց երանի՜, երանի զանգած չլինեի: Այդ անիծյալ զանգը ինձ խոցեց ու սպանեց լիովին...: Ծանոթ ու հարազատ ձայն էր լսափողում, հարազատ ու միաժամանակ այնքան սառն, այնքան օտար: Ախր ո՞նց կարար...ինչի՞ ախր: Էս խոսքերով քեզ ամենևին վիրավորել չեմ ուզում: Ինձել հասկացիր. քեզանից պատասխան չեմ ուզում, ուղակի ուզում եմ հուսադրես հասկացի՛ր, ուզում եմ ասես...: Ինչի՞ ես դու էսքան անհոգի: Խու՞լ ես ինչ է, դու սի՛րտ չունե՞ս: Ասա՛, մի բան ասա՛, գոնէ մի լռիր...: Նա խոսում էր, սովորականի նման ինձ կյանքս էր ասում կյանքս: Բայց երբևէ էդ բառն ականջներիս այդքան դատարկ և անշունչ չէր թվացել, այդքան ցավ չէր պատճառել: Նույնիսկ զզվելի էր գիտես: Բառը չէ, նա էր զզվելի...նույնիսկ ինձանից զզվեցի...: Կներես նաև էն ամենի համար, ինչը հիմա պիտի ասեմ, կներես հա խնդրում եմ կներես: Գիտեմ, որ ինձ սիրում ես, գիտեմ, որ խանդում ես, իսկ ես, ես իսկական հիմար եմ ես: Ինձ կներես հա՛: Էնպես չի, որ հուսահատությունից գիրկդ ընկա: Դու ինձ հո լավ գիտես, ուղակի, ուղակի հասկացա, թե քեզ հետ, քո կողքին որքան երջանիկ էի ես...: Չէ չսխալվես, դու ինձ հո լավ գիտես, գիտես, որ էդպիսին չեմ, որ հուսահատությունից չէ, որ գիրկդ եմ եկել: Ես էդպիսին չեմ, ուղակի ես...: Չես հավատա, բայց ես իրոք հասկացա, թե որքան թանկ և կարևոր ես դու, որքան անհրաժեշտ ու հարազատ: Ինչքան երջանիկ էի քո կողքին, քո գրկում... Ես իրոք արքայքդուստր էի, իսկական արքայադուստր ու էդ ամենը քո շնորհիվ: Դու քո սիրով ու ջերմությամբ էիր էդ թագավորությունը կառուցել և ինձել քո կողքին արքայդուստր էիր կարգել: Ես երջանիկ էի, սիրված: Ես ամեն ինչ ունեի և միաժամանակ ոչինչ: Դու ի՛մը չէիր...հա՛ դու իմը չէիր: Ասես էդ սերն ու թագավորությունն ես վարձակալել էի ժամանակավոր: Հա՛ ժամանակավոր, կարճ ու երազի նման անիրական էր այդ ամենը, բայց ես երջանիկ էի, երջանիկ էի ակամա, անսահման երջանիկ: Գիտես, եթե նույնիսկ երջանկության տիտղոս լիներ, այդ ժամանակահատվածում դա ինձ պիտի շնորհվեր: Հա՛ հավատա երջանիկ էի: Բայց գիտես ամենացավալին որն է, որ ես չէի գիտակցում, կամ գուցէ գիտակցում էի: Մի խոսքով չգիտեմ, չգիտեմ ինչու եկա: Ինչեմ ասում...: Ինչից է, որ նրա հեքիաթները, որ այն ժամանակ մանկությանս անկատար երազն իրականացնող, չունեցած և անյդքն տենչալի մանկությունս ինձ նվիրող կախարդական խոսքեր էին թվում, իսկ այսօր այդ բառերը...բազմակետերի և չասված խոսքերի մի ամբոխջ շարան...: Իսկ քո շունչը, գուրգուրանքը: Ոնց եմ կարոտել այդ ամենը...

Եթե այս երկխոսությունն իրական լիներ և ոչ թե մտածածին: Երանի այս ամենն իմանայիր ու այն օրվա նման ինձանից վերադարձի հնարավորություն խնդրեիր: Կամ չէ՛, չէ ե՛ս եմ պատրաստ քեզանից վերադարձի թույլտվություն խնդրել, պատրաստ եմ ոտքերդ ընկնել, պատրաստ եմ քեզ նորից սեր ու քնքշանք նվիրել: Եթե միայն մենք ավելի վաղ հանդիպած լինեինք: Եթե միայն հնարավորություն լիներ կյանքիցս, անցյալիցս որոշ սխալներ ջնջել, եթե միայն կարողանայի: Եթե միայն...: Ա՜խ ոնց եմ կարոտել: Եթե միայն հնարավոր լիներ քեզ, կամ դու ինձ սիրո մի գիշեր նվիրել: Պատրաստ էի մինչև լույս քեզ սիրել, քո գրկում հաճույքից ու երջանկությունից գալարվել: Եթե միայն...եթե միայն կարողանայի քեզ նորից գրկել, սիրել...


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6162 | 0 | 0
Facebook