Սննդաբաները պարզել են, թե ինչ խոտաբույսեր են օգտակար թեյի մեջ ավելացնելու համար
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս բարելավել ըմպելիքի հատկությունները՝ բնական խոտաբույսերի ու համեմունքների միջոցով: Կոկորդի ցավի կամ հազի դեպքում օգտակար է թեյի մեջ անիսոնի պտուղներ ավելացնելը:
Վաղենիկի ծաղիկներն ու սերմերը հայտնի են մանրէասպան հատկությամբ, ուստի դրանցից պատրաստված թեյն օգնում է մրսածության ու անգինայի դեպքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ» -ն:
Հասմիկն օգնում է վերականգնել ուժերն ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, բարձրացնում է ցածր զարկերակային ճնշումը, կարգավորում է մարսողությունը ու ախորժաբեր է:
Իմբիրի արմատը տաքացնում ու առույգացնում է, ակտիվացնում է նյութափոխանակությունը:
Նարդոսը հանգստացնող ու թուլացնող հատկություն ունի: Նարդոսով թեյը պայքարում է անքնության ու նեւրոզների դեմ:
Անանուխն օգնում է ստամոքսի խանգարումների, ջերմության ու տենդի դեպքում: Այն նաեւ նպաստում է կոկորդի բորբոքման ապաքինմանը: