Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնասպանություն

18:49, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2012 թ.
Ինքնասպանություն
     Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նշում է ինքնասպանության իրագործման 83 տարբերակ: Ինքնասպանությունների 34%-ը գրում են երկտող:Ինքնասպանությունից առաջ մարդն անընդհատ քայլում է, բայց իրեն թվում է, որ նույն տեղում է գտնվում:Նա սկսում է կարգի բերել իր սենյակը, հավաքել իրերը, լոգանք է ընդունում՝իբրև «մեղքերի մաքրում»:ԵՎ բոլորն էլ մինչև վերջին վայրկյանը հույսը չեն կորցնում, որ մեկը կգա ու կկանխի իր այդ քայլը: Բժիշկներն ասում են, որ ինքնասպանության կարող է հանգեցնել օրգանիզմում սերոտոնինի՝երջանկության հորմոնի քանակի պակասը, ինչպէս նաև B խմբի վիտամինի պակասը:Հոգեբանները պարզել են, որ դեպրեսիայի մեջ գտնվող և ինքնասպանության մասին մտածող մարդիկ գույներից անտարբեր են կապույտի և երկնագույնի հանդեպ, և հակառակը նախընտրում են՝ կարմիրը, նարնջագունը և հատկապես դեղինը:Հոգեբաններն առանձնացնում են ինքնասպանության 3 տեսակ՝ իսկական, թաքնված և ցուցադրական:Ցուցադրականը բնորոշ է հատկապես երիտասարդներին: Եկեք խուսափենք ինքնասպանություններից, քանզի կյանքը գեղեցկացնելու բազմաթիվ միջոցներ կան:Կարող եք դիմել սիրելի մարդկանց օգնությանը, գտնել նոր ընկերներ, հետաքրքիր զբաղմունք ու չսպասել, որ ամեն ինչ միանգամից ու հեշտ կստացվի:լինենք համբերատար և ուժեղ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4274 | 0 | 0
Facebook