Երեք տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա նրան: Շքամուտքում սպասում էի, թե երբ է մայրիկը գալու, որ գնանք տատիկի տուն, երբ վերևի հարկում նկատեցի այդ սևազգեստ կնոջը: Ես լաց լինելով վազեցի մայրիկի մոտ, սակայն նա հանգստացրեց ինձ ասելով, որ մարդիկ տարբեր տեսակների են լինում և պետք չէ վախենալ, նա ուղղակի կին էր: Բայց նա ուղղակի կին չէր, այլ տեսիլք էր, որը ինձ մեկ անգամ չէ որ երևում էր: Իմ տատիկը մեզանից մի քանի հարկ վերևում էր ապրում և շատ էր սիրում դուրս գալ պատշգամբ և ժամերով նայել այնտեղից: Մի օր էլ նա ինքնասպան եղավ: Այդ օրվանից ես ամեն անգամ այդ սևազգեստ կնոջը տեսնում էի այդ պատշգամբում պատուհանից նայելիս: Նա շատ տգեղ էր և մահու չափ սարսափելի: Ես տեսնելով նրան մինչև ծնկներս սկսում էի դողալ: Վերջին անգամ նրան տեսել էի.....
շարունակությունը