Ահա և նորից զարթուցիչն ինձ արթնացրեց: Աշխատանքը սկսվելու էր մոտ մեկ ժամից: Շատերը բողոքում են, չենց ցանկանում առավոտյան գնալ աշխատանքի, սակայն ես միայն ու միայն ոգևորված եմ քայլում այն ճամփով, որն ինձ տանելու է աշխատանքի վայր: Պատճառը մեկն է` ես սիրում եմ իմ աշխատանքը և ջանք չեմ խնայել դրան հասնելու համար: Դեռ դպրոցական տարիներից էի երազել դառնալ դիպուկահար և արի ու տես, կյանքը ինձ ժպտացել էր, ես հասել էի նպատակիս:
Աշխատանքս լարված է անցնում: Ամեն վայրկյան հնարավոր է ինձ ուղարկեն հետախուզման կամ ինչ որ սպեց-օպերացիայի, և ես այլեւս այդտեղից հետ չվերադառնամ.....Չնայած ես դրան լիովին պատրաստ եմ, քանի որ ես եմ ընտրել իմ աշխատանքը, սկայան երբեք չէի էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կհայտնվեմ այսպիսի իրավիճակում:
Այդ օրը հրամն եկավ, որի համաձայն բոլորս ժամը 18: 00-ին պետք է լինեինք փոքր դահլիճում, որտեղ գլխավորը ինչ որ տեղեկություններ էր հայտնելու: Ահա եվ վերջապես եկավ այդ սպասված ժամը: Բոլորս դահլիճում էինք:
Շարունակությունը