Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաստիարակված մարդու 8 որակներ. Ա. Չեխով

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
00:43, ուրբաթ, 21 մարտի, 2014 թ.

1. Նրանք հարգում են մարդու անձը: Այդ իսկ պատճառով՝ միշտ հանդուրժող են, փափուկ, քաղաքավարի, զիջող: Նրանք չեն աղմկում մուրճի կամ կորած ծամոնի պատճառով: Մեկի հետ ապրելիս՝ չեն պարտավորեցնում: Իսկ հեռանալիս չեն ասում՝ ձեզ հետ ապրել հնարավոր չէ: Նրանք ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և՛ չափից դուրս տապակված միսը, և՛ ուրիշների ներկայությունն իրենց բնակարանում:
    

2. Նրանք լի են կարեկցանքով ոչ միայն աղքատների և կատուների նկատմամբ: Նրանց հոգին ցավում է նաև այն բաների համար, ինչը չի երևում սովորական հայացքով:
    

3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը: Այդ իսկ պատճառով՝ պարտքերը վերադարձնում են:


    

4. Նրանք անկեղծ են, և ստից վախենում են, ինչպես կրակից: Չեն ստում նույնիսկ ամենաչնչին բաներում: Սուտը վիրավորական է լսողի համար, և ասողին ստորացնում է նրա աչքերում: Նրանք իրենց չեն ցուցադրում: Դրսում այնպիսին են, ինչպես՝ տանը: Փոքր եղբայրների աչքերին թոզ չեն փչում: Նրանք քիչ են խոսում և չեն սկսում անկեղծանալ, քանի դեռ իրենց չեն խնդրում: Հարգելով ուրիշի ականջները՝ հաճախ լռում են:


    

5. Նրանք իրենց չեն ոչնչացնում, որ ուրիշի մոտ խղճահարություն և իրենց օգնելու ցանկություն առաջացնեն: Չեն նվագում ուրիշների հոգու լարերի վրա, որպեսզի իրենց խղճան և ուշադրություն դարձնեն: Նրանք չեն ասում՝ ինձ չեն հասկանում:


    

6. Նրանք սին արժեքներ չեն հետապնդում: Նրանց չեն հետաքրքրում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպիսիք են՝ հանրահայտ մարդկանց հետ ծանոթությունները, գարեջրատներում հայտնի լինելը:


    

7. Եթե տաղանդ են ունենում, հարգում են այն: Տաղանդի համար զոհում են հանգիստը, կանանց, գինին, սին արժեքները…


    

8. Նրանք իրենց մեջ դաստիարակում են գեղագիտությունը: Չեն կարող քնել հագուստով, նայել փայտոջիլների՝ պատերին փորած անցքերին, գարշելի օդ շնչել, քայլել թքոտած հատակի վրայով, սնվել նավթավառից: Փորձում են հնարավորինս կրճատել և ազնվացնել սեռական բնազդը: Այդ հարաբերություններում դաստիարակվածներն այդքան խոհանոցային չեն: Նրանց կանանցից հարկավոր է ոչ թե անկողինը, ձիու քրտինքը կամ խելքը, որ դրսևորվում է կեղծ հղիություն ձևացնելու և անվերջ ստելու մեջ: Նրանց, հակտապես՝ նկարիչներին, անհրաժեշտ է թարմություն, վայելչություն, մարդկություն: Քայլելիս օղի չեն խմում, պահարանները չեն հոտոտում, քանի որ գիտակցում են, որ խոզ չեն: Խմում են միայն, երբ ազատ են՝ առիթից առիթ: Քանի որ նրանց անհրաժեշտ է mens sana in corpore sano (առողջ հոգի՝ առողջ մարմնում):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4140 | 1 | 0
Facebook