Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Հատուցում

Անի Զազյան
Հեղինակ`
Անի Զազյան
00:28, ուրբաթ, 21 մարտի, 2014 թ.
     1915 թիվն էր ... Ես չկայի, բայց թվում է այնտեղ էի,
     Արյունոտ էր, արցունքոտ էր, երկինքը մութ, սև ամպոտ էր, մանուկները` քաղցած էին, իսկ շատերը` մեռած էին... Հոշոտել են, թալանել են, մանկանց խեղդել ու սպանել են:
     Մայրը ընկած գետի ափին անիծում էր արնախումին, խնդրում էր, որ որդուն թողնեն` աղաչում էր, աղերսում էր:
     Բայց չլսեց չար սատանան: Սուրը հանեց, արյուն թափեց, հայոց հողը արյամբ ներկեց: Այսօր որդին հայոց ազգի պաշտպանում է մորը անգին:
     Արնախումներ ձեզ չենք ատում, այլ խղճում ենք, որ ճղճիմ եք:
     Կգա օրը հատուցման, ու ծնկաչոք դուք կխնդրեք, որ ձեզ ներենք, բայց սրտերը մեր շատ ջարդված, փշրված ու թալանված են, իզորու չենք մենք ձեզ ներել, հավիտյան մենք թշնամի ենք: Միգուցե և մի օր կգա ու դուք կզգաք թե ինչ է դա, ու այդ պահին դատաստանի առաջ նստած մեր սրտերը կհովանան, որ ինչ եղավ դա ձեզ եղավ, հայերը կան ու կլինեն: Մենք ուժեղ ենք, պետք է ապրենք. ես հպարտ եմ, որ ժառանգն եմ հայոց ազգի:
     Գլուխս վեր` դեպի երկինք, աղոթում եմ ես ձեզ համար, ախ եղեռնի անմեղ զոհեր...
Աղբյուրը` անմեղ զոհեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3366 | 0 | 0
Facebook