Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ղրիմը միացավ Ռուսաստանին...

20:03, երեքշաբթի, 18 մարտի, 2014 թ.

Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր է ստորագրվել։ Ըստ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության, փաստաթուղը ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։

Մինչ համաձայնագրի ստորագրումը, Վլադիմիր Պուտիննիր ելույթում հիշեցրել է, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվեի արդյունքներով բնակչության ավելի քան 96 տոսոկը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ միավորմանը։ Նրա խոսքով, նման ընտրությունը հասկանալու համար հերիք է ուղղակի պատմություն իմանալ՝ թե ինչ էր այն ժամանակ ու հիմա Ռուսաստանը նշանակում Ղրիմի համար, Ղրիմը՝ Ռուսաստանի։ Իմիջիայլոց, ըստ Պուտինի, այսօր Ղրիմի թերակղզու 2 մլն 200 հազար բնակիչների մոտ 1․5 մլն-ը ռուս է, 350 հազարը՝ ուկրաինացի, որոնք հիմնականում ռուսերենն իրենց մայրենին են համարում, ու մոտ 290-300 հազարը ղրիմի թաթարներ են։

«Հարգում ենք Ղրիմում ապրող բոլոր ազգերին։ Դա նրանց ընդհանուր տունն է, փոքր հայրենիքը, ու ճիշտ կլինի, որ Ղրիմում (գիտեմ, որ տեղի ժողովուրդը նույնպես կողմ է) երեք հավասար լեզու լինի՝ ռուսերենը, ուկրաիներենն ու ղրիմա-թաթարերենը», - նշել է նա։

Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, որ մարդկանց սրտում Ղրիմը միշտ եղել ու մնում է Ռուսաստանի անբաժան մասը։

«Այս տարիների ընթացքում թե քաղաքացիները, թե բազմաթիվ հասարակական գործիչներ բազմիցս ասել են, որ Ղրիմն ի սկզբանե ռուսական տարածք է, իսկ Սևաստոպոլը՝ քաղաք։ Այդ ամենը լավ էինք հասկանում, զգում սրտով ու հոգով, բայց պետք էր ելնել ստեղծված իրողություններից ու արդեն նոր բազայով անկախ Ուկրաինայի հետ հարևանական հարաբերություններ կառուցել։ Իսկ եղբայրական հարաբերությունները մեզ համար եղել ու միշտ էլ կլինեն կարևորագույնն ու հիմնականը, առանց չափազանցության» ։

Իր ելույթում Պուտինն Արևմուտքին կոչ է արել «վերջ տալ հիստերիային ու ընդունել», որ Ռուսաստանը միջազգային կյանքի ինքնուրույն ու ակտիվ մասնակից է, որն իր հետաքրքրություններն ունի։ «Մեր արևմտյան գործընկերները չափն անցել են։ Նրանք իրենց կոպիտ են պահել, անպատասխանատու ու ոչ պրոֆեսիոնալ։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ուզում ընդունել Ղրիմի ինքնորոշման ու Ռուսաստանի՝ թերակղզին իր կազմում ընգրկելու իրավունքները։ Արևմուտքը փորձում է մերժել Ղրիմի ժողովրդին իրենց օրինական ինքնորոշման հարցում՝ հաշվի չառնելով միջազգային նորմերը։

ՄԱԿ միջազգային դատարանը 2010-ին ընդունել է, որ տարածաշրջաններն իրենց անկախությունը հռչակելու իրավունք ունեն։ Իսկ ԱՄՆ-ն ընդունել է, որ ներքին օրենսդրության խախտումները դեռ միջազգային իրավունքի խախտում չեն» ։

«Արևմտյան քաղաքական գործիչները մեզ վախեցնում են ոչ միայն պատժամիջոցներով, այլև ներքին խնդիրների սրեցմամբ։ Կուզեի իմանալ՝ ի՞նչ նկատի ունեն՝ ինչ-որ հինգերորդ սյունի ազգի տարատեսակ դավաճանների գործողություննե՞րը, թե՞ հույս ունեն վատացնել Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ հրահրելով մարդկանց դժգոհությունը։ Նման հայտարարությունները որպես անպատասխանատու ու ակնհայտորեն ագրեսիվ ենք դիտարկում, ու համապատասխան արձագանք կտանք», - ասել է նա։

Պուտինի համոզմամբ, Ուկրաինայում հակասանմանադրական պետական հեղաշրջումն արել են ազգայնականները, ռուսաֆոբներն ու էքստրեմիստները։ Ու հենց նրանք են հիմա սահմանում երկրում կյանքը, ասել է ՌԴ նախագահը։

«Ընտրությունները հենց իշխանությունը փոխելու համար են, որը մարդկանց չի բավարարում», - նշել է նա. - «Բայց նրանք, ովքեր կանգնած էին Ուկրաինայում վերջին իրադարձությունների հետևում, այլ նպատակներ ունեին։ Նրանք պետական հեղաշրջում էին պատրաստում՝ հերթականը։ Պլանավորում էին առանց կանգ առնելու բռնազավթել իշխանությունը։ Դրա համար շահագործեցին տեռորը, սպանություններն ու ջարդերը» ։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը չեն կարող չարձագանքել Ղրիմի օգնության կոչին, «հակառակ դեպքում դա դավաճանություն կլիներ» ։ Անհրաժեշտ էր պայմաններ ստեղծել, որ տեղի ժողովուրդը պատմությունում առաջին անգամ կարողանար օգտվել իր ճակատագիրը որոշելու իրավունքից, նշել է Ռուսաստանի նախագահը։

«Նախ պետք էր օգնել ստեղծել խաղաղ, ազատ արտահայտման համար անրհաժեշտ պայմաններ», - նշել է նա։ Նախագահն առանձնացրել է, որ ՌԴ ԶՈւ-ն երբեք չի ներխուժել Ղրիմ։ Նրա խոսքով, չնայած Դաշնային խորհրդի համաձայնությանը, Ռուսաստանը չի գերազանցել բազայում զորքերի թվաքանակը։ Հիշեցնելով Կոսովոյի դեպքում ՄԱԿ ու ԱՄՆ որոշումների մասին, Պուտինն ասել է․ «Ղրիմի բնակիչների գործողությունները հստակ տեղավորվում են այդ ցուցումներում» ։

Իր ելույթում ՌԴ նախագահը երկու փաստաթուղթ է մեջբերել, որոնք ընդգծել են Կոսովոյի ինքնուրույնության իրավունքը։ Այդպիսով, ՄԱԿ-ի միջազգային դատարանը Կոսովոյի վերաբերյալ իր որոշման մեջ նշել է․ «Դաշնային խորհրդի պրակտիկայում անկախության միակողմանի հռչակման վերաբերյալ ոչ մի ընդհանուր արգելք չկա։ Միջազգային ընդհանուր իրավունքում անկախության հռչակման համար կիրառվող ոչ մի արգելք չկա» ։

Նա նաև մեջբերել է Կոսովոյի հարցովմիջազգային դատարանին ԱՄՆ ներկայացրած գրավոր հուշագրից մի հատված․ «Անկախության մասին հռչակագրերը կարող են խախտել ներքին օրենսդրությունը, բայց դա չի նշանակում, որ միջազգային իրավունք է խախտվում», - հիշեցրել է Վլադիմիր Պուտինը։

«Իրենք գրել, հայտարարել են աշխարհով մեկ, հիմա էլ վրդովվում են», - ասել է նա։

Ղրիմը եղել ու մնում է ռուսական, ուկրաինական ու ղրիմա-թաթարական, բայց երբեք չի լինի բանդերական տարածք, նշել է ՌԴ ղեկավարը։

Եզրափակելով խոսքը, երկրի ղեկավարը Ղրիմի վերաբերյալ որոշումը ծանր է անվանել՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին ֆակտորներն ու նշել, որ ՌԴ կառավարությանն է ներկայացրել Ղրիմի ու Սևաստոպոլի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին սահմանադրական օրենքները։

Իսկ մինչև այդ Ուկրաինայի իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով «Մեծ ությակի» (G8) երկրները կասեցրել են խմբին Ռուսաստանի անդամակցությունը, երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը։

G7 երկրները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Ֆրանսիան) դեռ մարտի սկզբին էին հայտարարել, որ կասեցնում են Սոչիում հունիսին կայանալիք գագաթնաժողովին նախապատրաստական աշխատանքները։ Ղրիմի հանրաքվեի օրը Բրիտանիայի կառավարությունն առաջարկել էր G8 գագաթնաժողովն անցկացնել առանց Ռուսաստանի Լոնդոնում։ «Ությակի» մյուս անդամներն ընդունել էին առաջարկը։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Պուտինը չի զղջում, որ «Մեծ ությակը» կարող է մնալ առանց Ռուսաստանի։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը G7-ի որոշումը չմոտիվացված էր անվանել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3983 | 0 | 0
Facebook