Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաքուր պահենք մեր շրջակայքը

19:47, երեքշաբթի, 18 մարտի, 2014 թ.
     Գարնանամուտին ընդառաջ օրերս` մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ երիտասարդական բնապահպանական միջոցառում, որը կրում էր «Մաքուր պահենք մեր շրջակայքը» խորագիրը: Նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և մերձակա տարածքների մաքրումը, մերձակա հանգստի և ժամանցի վայրերի մաքրումն ու բարելավումն է, հեռահար նպատակը` այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը: Մասնակիցներ կային, ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ հանրապետականներից, այնպես էլ միջոցառման հաջողությամբ հետաքրքրվող շահագրգիռ այլ անձանցից:
     Երիտասարդները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվեցին ջրվեժին հարակից տարբեր հատվածներում: Աշխատանքներին զուգահեռ տնկվեց նաև երիտասարդական ավյունն ու խենթության ուժը խորհրդանշող սլացիկ բարդին: Նախատեսված միջոցառման ավարտին ծրագրի մասնակիցները նստեցին խնջույքի սեղանին, որտեղ նախ բաժակ բարձրացվեց շնորհավորելով կանանց և աղջիկների մեկամսյակը, այնուհետև արձանագրելով միջոցառման բարեհաջող և արդյունավետ ելքը` կազմակերպիչները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ միջոցառումներ իրականացնել պարբերաբար` երիտասրդների մեջ սերմանելով սեր և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4205 | 0 | 0
Facebook