Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էդուարդ Շարմազանովի ելույթը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
15:23, երկուշաբթի, 17 մարտի, 2014 թ.

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտնի փախուստից հետո վերջինիս ղեկավարած Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները սկսեցին կամ լքել այդ քաղաքական ուժի շարքերը, կամ էլ հանդես գալ դատապարտող հայտարարություններով: Առաջին պաշտոնական փորձը կատարեց Գերագույն ռադայի Ռեգիոնների խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը:

Ու քանի որ արդեն հայտնի է, որ Յանուկովիչի ճակատագիրը սպառնում է նաեւ Սերժ Սարգսյանին, վերջինիս կուսակիցներն արդեն իսկ նախապատրաստում են այն ելույթները, որոնք պետք է կարդան Սարգսյանի փախուստից հետո:

Մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀԿ խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովի ելույթի տեքստը, որը վերջինս պետք է կարդա՝ Սարգսյանի փախուստից հետո: Նշենք, որ ելույթի տեքստը կազմելիս Շարմազանովն օգտվել է Եֆրեմովի ելույթից:

Ահա այդ տեքստը.

«Բռնապետական ռեժիմին հաղթած ու այդ ռեժիմը տապալած ՀՀ սիրելի քաղաքացիներ,

Դիմում եմ ձեզ՝ տեղեկացնելու համար, թե ինչ դիրքորոշում ունենք մենք՝ ՀՀԿ-ականներս, վերջին իրադարձությունների վերաբերյալ, եւ որոշ պարզաբանումներ ներկայացնելու ցանկությամբ:

ՀՀ սիրելի քաղաքացիներ, պետք է նշեմ, որ նախագահին, այսինքն՝ նախկին նախագահին, կամ ավելի ճիշտ՝ ուղղակի Սերժ Սարգսյանին հանցավոր գործունեությունից հետ պահելու եւ նրան համոզելու մեր բոլոր երկարատեւ փորձերը մնացել են անարձագանք: Մեր միլիոնանոց կուսակցությունը դարձել էր մեկ կոռումպացված ընտանիքի գերին: ՀՀԿ-ն նորմալ, աշխատասեր մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդին: Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի փախուստն ու փոքրոգությունը: Մենք դատապարտում ենք դավաճանությունը, հանցավոր հրամանները, որոնց պատճառով «քաշվեցին» մեզ նման սովորական մարդկիկ:

Պարզվեց, որ Հայաստանը թալանված ու խաբված է, բայց նաեւ դա ոչինչ է այն ողբերգության համեմատությամբ, որին առնչվել են հայաստանցի հազարավոր ընտանիքներ՝ Սարգսյանի եւ նրա նեղ շրջապատի հանցավոր գործունեության ժամանակ: Հայաստանին դավաճանել են, իսկ մարդկանց դրդել են առճակատման: Այդ ամենի պատասխանատվությունը կրում են բացառապես Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատը: Մեր կուսակցության եւ խմբակցության անդամները վճռականորեն դատապարտում են նրանց հանցավոր հրամանները: Այդ հանցավոր հրամանների արդյունքում մենք այսօր ունենք դատարկ գանձարան, մեծաթիվ պարտքեր եւ խայտառակվել ենք ինչպես հայաստանցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի առաջ: Անկեղծ ասած, հատկապես՝ վերջին շրջանում, մենք այնքան էլ հաճախ չէինք շփվում Սարգսյանի հետ եւ ընդհանրապես տեղեկություններ չունեինք, թե ինչ հանցավոր քաղաքականություն են վարում նա եւ նրա շրջապատը: Մեր կուսակցությունն ունի հարյուր հազարավոր անդամներ, եւ այդ մարդիկ չեն կարող պատասխանատվություն կրել Սերժ Սարգսյանի եւ նրա նեղ շրջապատի հանցավոր գործողությունների համար: Ավելին, մենք, որպես սովորական քաղաքացիներ, ովքեր սիրում են Հայաստանը, անսահման ուրախությամբ ու երջանկությամբ ենք լցվել այն կապակցությամբ, որ ՀՀ հպարտ ու ազատատենչ քաղաքացիները վերջապես կարողացան տապալել այդ բռնապետական ու հանցավոր ռեժիմը: Ավելին, մենք ինքներս ներսում՝ մեր ուժերի ներածին չափով, պայքարել ենք ՀՀ քաղաքացիների հետ մեկտեղ ու ամեն ինչ արել ենք, որպեսզի ՀՀ քաղաքացիների հաղթանակը հնարավորինս արագ տեղի ունենա, քանի որ գիտակցել ենք, որ Սարգսյանի իշխանավարության արդյունքում Հայաստանը կանգնում է նորանոր ողբերգությունների ու ճգնաժամերի առաջ: Մենք միշտ եղել ենք ձեր կողմնակիցները եւ այսօր կիսում ենք հաղթանակի այն բերկրանքը, որը պատել է ամբողջ Հայաստանը:

Անկեղծորեն ձեր՝ Էդուարդ Շարմազանով»:

Էդուարդ Շարմազանովի ելույթը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Էդուարդ Շարմազանովի ելույթը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո
Աղբյուրը` ww.ilur.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4920 | 0 | 0
Facebook