Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ ես էլ գնամ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:17, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Երբ ես էլ գնամ
     Ինքնասպանություն..կարծում եմ այս միտքը ծագել է ոչ միայն իմ խելագար գլխում, այլ ինձ նման հազարավորների, ովքեր կյանքի որոշակի հատվածում հոգնել են պայքարել և հանձնվելու փորձ են արել, ոմանք նույնիսկ փորձը հաջողությամբ ավարտել:Բայց...Հիմա մի պահ թող գլխումդ պտտվող բոլոր մտքերն ու կենտրոնացիր հենց այս մտքի վրա, իսկ ինչ կլինի իմ կամ քո մահից հետո..Սովորական բացվող առավոտներից մեկը, մարդիկ փողոցներում շտապում են, յուրաքանչյուրն իր մտքերով, իր հոգսերով ու նրանցից շատ քչերն են տեղյակ, որ աշխարհում դադարեց զարկել ևս մեկ սիրտ, մեկն էլ լքեց այս աշխարհն, իսկ դու?Դու սովորականի պես արթնացել ես, շնչում ես օդն ու շտապում օրդ սպառել հերթական անտրամաբանական շղթայով:Իսկ մի պահ պատկերացրու, որ դադրեց զարկել հենց քո սիրտը, ինչ ես արել դու այս աշխարհում, որն էր քո առաքելությունը, ով է վաղը արցունքոտ աչքերով հիշելու անունդ և արդյոք հիշելու են:Հարցեր, որոնց պատասխանը դժվարանում եմ տալ:Ինքս տարվել եմ այս հարցով, իսկ ինչ կլինի, երբ այս աշխարհում բացվող առավոտներից մեկի արևածագն էլ ես չտեսնեմ, միթե այն կդադարի շողալ, ջերմացնել, միթե իմ տնկած ծառը էլ չի աճի կամ մարդիկ այլևս չեն ուրախանա, պարի, հարսանքիներ չեն լինի:Իհարկե ոչ, իմ մահից հետո ոչինչ չի փոխվի այս գորշ աշխարհում:Օրեր կլինեն, որ արցունքով կպատեն անունս, մարդիկ, ովքեր կարոտով կհիշեն ինձ, ու իհարկե կլինեն մարդիկ, ովքեր անգամ չեն էլ նկատի իմ բացակայությունը:Արևն առաջվա պես ամեն օր կբացվի ու իր հետ հույս կբերի, ձմռան ցրտին կհաջորդի գարնանային ջերմությունը, կլինեն հարսանիքներ ու մարդիկ առաջվա պես կժպտան ու կապրեն:ՈՒրեմն միակ տուժողը ես կլինեմ, չէ որ ժամանակ կոչվածը մեղմացնում է յուրաքանչյուր ցավ, կոտրում յուրաքանչյուր անկարելի բարդույթ ու ամեն ինչ հնարավոր է դարձնում, այն արցունքից հետո ժպիտ է ծնում, մահվան մտքից հետո ապրելու հույս առաջ քաշում և ուղղակի շարժվում առաջ ու անցյալում թողնում ամեն ինչ ու բոլորին:ՈՒրեմն ինչ?այս աշխարհում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա երբ հեռանամ ես, երբ հեռանաս դու, երբ հեռացավ նա:Սարսափելի է, բայց ահա թե ինչ է կյանքը..պարզապես ոչինչ, օրերի շղթա, որ մի օր կավարտվի ու դու այնքան գործ կիսատ կթողնես ու բոլորի նման կլքես այս աշխարհը, վերջին անգամ կլինես հարազատ բակում, վերջին անգամ կտեսնես մարդկանց, որոնց անուններն անգամ դժվարությամբ կմտաբերես, կտեսնես, բայց արդեն վերից, այնտեղից, որտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել, բայց կլինեն մարդիկ, ովքեր կսպասեն քո վերադարձին, ինչպես, որ ես եմ դեռ սպասում ՔՈ վերադարձին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3464 | 1 | 0
Facebook