Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոլորը ու ես

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:03, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Բոլորը ու ես

Բոլորը շտապում են ու այդուհանդերձ բոլորն ուշանում,

Փողոցներում մեքենաների հոսքը չի մարում,

Միմյանց կոխրճում, բայց միևնույնն է առաջ են գնում

ՈՒ ոչ ոք անգամ չի էլ մտածում, անիվների տակ կյանքեր են ջնջվում:

Բոլորը միայն շտապում են, շտապում ու միևնույնն է նորից ուշանում,

Դեպի երազանքներն են իրենց սլանում ու ճանապարհին երազանք սպանում,

Նրան, ով գազը մի քիչ թուլացրեց, ով դիմացինին ճանապարհ զիջեց,

Ով կարմիր լույսի տակ արգելակեց, ով ոստիկանին տուգանք վճարեց:

Իսկ մնացածը շտապում են, շտապում, ախր այդ ուր են նրանք ուշանում,

Իսկ ես ոչ մի տեղ վաղուց չեմ շտապում ու այդուհանդերձ ճիշտ ժամանակին միշտ տեղ եմ հասնում

Գուցե նրանից, որ արդեն վաղուց ինձ էլ ոչ մի տեղ, ոչ-ոք չի սպասում,

Գուցե նրանից, որ ճշտապահ եմ ես ամեն հարցում ու մի փոքր շուտ ճամփա եմ ընկնում,

Բայց միևնույնն է նրանք շտապում են, դրա հետ մեկտեղ ուշացած հասնում,

Իսկ ես, որ արդեն վաղուց չեմ շտապում, ճիշտ ժամանակին միշտ տեղ եմ հասնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2985 | 0 | 0
Facebook