Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ

Հ Ո Վ ՈՒ Ն Ց
Հեղինակ`
Հ Ո Վ ՈՒ Ն Ց
11:33, երեքշաբթի, 11 մարտի, 2014 թ.
     Մարտի 8… Այս օրը «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը ուխտերթ կազմակերպեց դեպի Խոր Վիրապ: ՈՒխտի նպատակն էր երիտասարդներին ավելիով մոտեցնել Աստծուն, Աստվածճանաչությանը, ինչպես նաև հայկական մշակույթին: Մինչ եկեղեցի մուտք գործելը երիտասարդները ջերմ շարականներով և աղոթքներով փառաբանում էին Աստծուն: Եկեղեցի մուտք գործելուն պես միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված, և մեծ ուրախությամբ ու երկյուղով այցելեցին գտնվելով այն վայրում, ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի ապրել էր՝ օձերի, կարիճների և թունավոր զեռուների ներկայությամբ:
    
     Այնուհետև սիրո ճաշ կազմակերպվեց երիտասարդների կողմից, որի ընթացքում ներկայացվեց Գ. Լուսավորչի կյանքը, նրա գուծունեությունը: Տարբեր խաղերի միջոցով երիտասարդաց միության անդամները իրենց համար ունեցան նոր բացահայտումներ. միմյանց սկսեցին ավելի լավ ճանաչել… Նշենք նաև, որ մեծ սիրով և ուրախությամբ պարեցին Հայոց ազգային պարեր: ՈՒխտի բովանդակությունը պարփակվեց Վարդան դպիրի քարոզով: Ով մեծագույն ջերմությամբ երիտասարդների համար կարդաց և մեկնաբանեց Քրիստոսի առակներից՝ «Բարի Սամարացի» -ն: Քարոզի նպատակն էր երիտասարդներին ուսուցանել առակի լեզուն. այն, որ առակն ունի իր խորքային իմաստը և այդ առակով Քրիստոս պատգամում է մեզ հեռու մնալ աղանդներից, այլ կրոններից:
    
     Կարելի է ասել, որ կայացավ ուխտը, և բոլորը մեծ գոհունակությամբ վերադարձան իրենց տները Աստծո սերը սրտում վառ պահելով:

    
Սոֆի Գաբրիելյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
5498 | 2 | 1
Facebook