Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել են Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
10:55, երեքշաբթի, 11 մարտի, 2014 թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ արդեն 21 տարի շարունակ ամբողջ աշխարհը մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա:

Ջրի համաշխարհային օրվան ընդառաջ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ ՛՛Ջուրը և էներգիան՛՛ թեմայով սեմինար, որին մասնակցում էին մանկավարժներ, դասախոսներ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնի ուսանողներ, Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի, ՛՛Վարդանանք՛՛ կրթահամալիրի, Լ.Շանթի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները:

Լսեցին թանգարանի աշխատակիցներ՝ Սեդա Ավագյանի և Անուշ Գրիգորյանի կողմից պատրաստված ՛՛Հայաստանի քաղցրահամ ջրերը՛՛, թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ՛՛ Ջուրը անփոխարինելի օգտակար հանածո՛՛, ՛՛Ազգային ջրային համագործակցություն՛՛ ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանի ՛՛ Ջուրը և էներգիան՛՛ թեմաներով զեկույցները, որոնցից հետո տեղի ունեցավ զրույց քննարկում ներկաների՝ մանկավարժների, դասախոսների, աշակերտների, ուսանողների և բանախոսների միջև:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուր և էներգիա» խորագրի ներքո:


    

Երկրաբանական թանգարանի տնօրինություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3103 | 0 | 0
Facebook