Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասելիքիս համն ու հոտը զգացել եմ

21:07, երկուշաբթի, 10 մարտի, 2014 թ.

Ասելիքիս համն ու հոտը զգացել եմ

Սաթենիկ Ազատյան


    
    

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Թաթոսի հետ: Նկարիչ, որն բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել` Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Շվեյցարիայում և այլուր: Թաթոսի նկարչության թվացյալ պարզության մեջ այնքան խորություն ու լուսավոր անկեղծություն կա, որ ժամեր շարունակ կարող ես նայել:

-Մենք շատ ինքնատիպ ժողովուրդ ենք, և առանձնակի հակում ունենք դեպի նկարչությունը և ընդհանրապես արվեստը: Ինչո՞վ կբացատրեք այդ փաստը:

-Պատճառները պետք է փնտրել տեղանքի մեջ, մեր Հայաստան աշխարհում կա երկիր մոլորակի համարյա բոլոր լանշավտային տեսակները, և հայ մարդը շրջապատված է գեղատեսիլ տեսարաններով. ապրելով այդպիսի միջավայրում բնականաբար մարդը հակվում է գեղեցիկը տեսնելու, զգալու կարողությամբ: Իմ ընկալմամբ բնությունը ծնում է մարդու մի տեսակ, որն պետք է համահունչ լինի այդ միջավայրին` նայելու, տեսնելու, արժեքավորելու նաև երկխոսության մեջ մտնելու այդ բնության հետ. այստեղից է, որ գեղարվեստը մեր ժողովրդի մեջ առանձնահատուկ ձևով է դրված:

-21-րդ դարում ստեղծագործողի համար ի՞նչը կարող է դառնալ ստեղծագործության թեմա: -Չարենցը այնքան ճիշտ ու գեղեցիկ է ասել. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր» , - երևի թե գերագույն ճշմարտություն է` ապրել ժամանակի մեջ:

Ես միշտ ասում եմ, եթե այսօր ծնվում են Սայաթ-Նովաներ, Ջիվանիներ և այլն նշանակում է բնության, ժամանակի և տարածության մեջ այդ հատվածում բացթողումներ են եղել. և այսոր ծնվում են կարծես թե լրացնելու այն բացը, կիսատը, պակասը, որ պետք է գնա համահունչ լինի այն ժամանակի մեջ: Բայց այսօր չի կարելի դա ընկալել. այսօրվա այդ արագության մեջ մարդը պետք է հոգեպես պատրաստ լինի ամեն մի անակնկալի, որ կարողանա դիմակայել… պետք է քայլել, մտածել ժամանակի հետ: Արագությունը ինքը թելադրում քեզ քո հաջորդ քայլերը: Մեր հեքիաթասածության ժամանակը արդեն անցել է, հիմա մարդ տեսակը պետք է պատրաստ լինի ամեն նորին` նոր ձևով պատասխանելու:

-Գույնը ինչ-որ նշանակություն, իմաստ ունի՞ Ձեզ համար:

-Մարդկային ընկալման առումով բոլոր գույնները իրենց առանձնահատուկ տեղն ու արժեքը ունեն: Եթե խոսքը վերաբերվում է կտավի մեջ գույնի վերարտադրմանը, տարբեր մարդիկ տարբեր ընկալումներ ունեն, որովհետև ամեն մի նկարիչ յուրովի է տեսնում շրջապատը: Օրինակ, կարմիր գույնը ես տեսնում եմ իմ տեսանկյունից, մի գուցե մի ուրիշի համար իր կարնիրը` կապույտն է, որովհետև իր ընկալումը այդպիսին է: Զուտ զգացողության խնդիր է. գեղանկարչության մեջ հատկապես գույների հանդեպ պետք է շատ պատասխանատվությամբ վերաբերվես, որովհետև նկարչության մեջ գոյություն ունի խակ գույն հասկացողություն` կան գույներ, որոնց երբ խառնում ես իրար մեռնում են…ամեն գույնի մեջ կյանք կա, թրթիռ կա: Կա ևս մեկ ուրիշ մտավախություն` երբ նկարը նայելիս տեսնում ես ներկը, ոչ թե գույնը. ուրեմն այնքան զգույշ ու վարպետորեն պետք է կատարվի ամեն ինչը, որ ներկը գույն դառնա, դա է կարևորը:

-Ե՞րբ է նկարիչը դիմում ինքնանկարի ժանրին, երբ ներսում ամեն ինչ խառնված է` ինքնապայքարի մեջ է, թ՞ե հակառակը` հավասարակշիռ վիճակում է:

-Մի անբացատրելի ճշմարտություն կա, դեռ վերածննդի ժամանակաշրջանից ասված` ամեն մի նկարիչ ինչ անում է, դա իր ինքնանկարն է, որովհետև դրա մեջ արտահայտում է իր ամբողջ էությունը: Կարող ես ծաղկեփունջ նկարել, միևնույն է դու էլի մեջը կաս: Ինչ վերաբերվում է դիմանկարի ժանրին, ապա դա պրոֆեսիոնալ մարդու ոճային հասկացողության մեջ է դրվում. շատ նկարիչներ կան, ովքեր երբեք դիմանկար չեն անում: Ես ունեմ վաղուց արված մի քանի ինքնանկար, որովհետև ինքս ինձ շատ դժվարությամբ եմ նկարում: Գտնում եմ, որ ավելի կարևոր բաներ կան անելու, քան նստեմ իմ դիմանկարը նկարեմ. մի խոսքով ինքնանկար չեմ սիրում… ինքնասիրահարվածությամբ չեմ տառապում:

-Օսկար ՈՒայլդը մի այդպիսի միտք ունի` ծերության ողբերգությունը մարմնի ծերանալը չէ, այլ հոգու երիտասարդ մնալը: Նման զգացողություն ունեցե՞լ եք:

-Շշմելու ճշմարիտ փիլիսոփայություն է դա…որքան էլ վերցնում ես ռեալ կյանքի իրողությունը, որ ծերացել ես, բայց երդվում եմ դրա մեջ կա մեծ ճշմարտություն: Գործող բոլոր մկանները դրված են մարդու էության մեջ, որպեսզի անընդհատ քեզ արթուն պահեն, որ երակը հենց փորձեցիր քնած համարել, այն վաղաժամ մեռնում է. կան անելու, քան նստեմ իմ դիմանկարը նկարեմ. մի խոսքով ինքնանկար չեմ սիրում… ինքնասիրահարվածությամբ չեմ տառապում:

-Օսկար ՈՒայլդը մի այդպիսի միտք ունի` ծերության ողբերգությունը մարմնի ծերանալը չէ, այլ հոգու երիտասարդ մնալը: Նման զգացողություն ունեցե՞լ եք:

-Շշմելու ճշմարիտ փիլիսոփայություն է դա…որքան էլ վերցնում ես ռեալ կյանքի իրողությունը, որ ծերացել ես, բայց երդվում եմ դրա մեջ կա մեծ ճշմարտություն: Գործող բոլոր մկանները դրված են մարդու էության մեջ, որպեսզի անընդհատ քեզ արթուն պահեն, որ երակը հենց փորձեցիր քնած համարել, այն վաղաժամ մեռնում է. բայց, երբ մտածելակերպտ անընդհատ արթուն է… օրինակ, երբ սկսում եմ աշխատել ու մեկ-մեկ հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվում սկսում եմ մտածել` միգուցե արդեն պարպվել եմ… կատաղում եմ…հաջորդ օրը «հարձակվում» եմ կտավի վրա և ստանում եմ այն, ինչը որ ուզում էի ստանալ, ինքս ինձ ասում եմ չէ, ինչ հիմար բաներ էի դուրս տալիս: Եվ այստեղ այն ներքին զորքն ու զինամթերքը, որ կա մարդու էության մեջ և պայքարում է գոյատևման համար` այդ արթունությունը, զգոնությունը թույլ են տալիս մարդուն ազատ մտածելու, ազատ գործելու, և երիտասարդ մնալու: ՈՒզում եմ, որ մարդը ինչ անում է` առողջ դատողությամբ անի. եթե վրձնիտ ճանապարհին մի գիծ գնաց, մի բացթողում արեցիր, զգացականիցդ մի տեղ կապը խազխզվեց արդեն այն չի, դրա համար բայց, երբ մտածելակերպտ անընդհատ արթուն է… օրինակ, երբ սկսում եմ աշխատել ու մեկ-մեկ հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվում սկսում եմ մտածել` միգուցե արդեն պարպվել եմ… կատաղում եմ…հաջորդ օրը «հարձակվում» եմ կտավի վրա և ստանում եմ այն, ինչը որ ուզում էի ստանալ, ինքս ինձ ասում եմ չէ, ինչ հիմար բաներ էի դուրս տալիս: Եվ այստեղ այն ներքին զորքն ու զինամթերքը, որ կա մարդու էության մեջ և պայքարում է գոյատևման համար` այդ արթունությունը, զգոնությունը թույլ են տալիս մարդուն ազատ մտածելու, ազատ գործելու, և երիտասարդ մնալու: ՈՒզում եմ, որ մարդը ինչ անում է` առողջ դատողությամբ անի. եթե վրձնիտ ճանապարհին մի գիծ գնաց, մի բացթողում արեցիր, զգացականիցդ մի տեղ կապը խազխզվեց արդեն այն չի, դրա համար պետք է միշտ արթուն լինել:

-Տարիները շնորհ տալի՞ս են, թե՞ ոչ:

-Եթե մեջդ ինչ-որ բաներ կա, թեկուզ քնած, դրանք անընդհատ վերահսկողության տակ ես պահում, որ նոր ծալքեր արթնանան, որովհետև ցանկացած կտավը վերջացնելուց հետո այնտեղ գտնում եմ գոնե մի բան, որը առաջին անգամ եմ անում: Հաջորդ անգամ այդ գտածը ընդունում եմ, որպես կորիզ` զարգացնում եմ մյուսը, վերջացնելուց հետո մյուսը…անընդհատ աշխատելու ընթացքում գտնում ես նոր բաներ: Ստեղծագործելու այդ պահը` անհասկանալի և անվերջանալի տարածության նման է, սահման չկա, որ մտածես հասար ու վերջ. անընդհատ զարգացման պրոցես է: Ես նաև դասավանդում եմ, ուսանողներին և’ սովորեցնում եմ, և’ նրանցից սովորում…Իսկ եթե դեռ գտնում ես նոր բան, նշանակում է դեռ անելու գործ ունես:

-Ինչը՞ կարելի է համարել արվեստագետի համար երջանկություն:

-Ես նկարիչ եմ, և այդ տեսանկյունից եմ ասում. ամենամեծ երջանկությունը այն է, երբ նկարել ես ու նկարը կայացել է: Դուք չեք պատկերացնի… ոչ մի ուրիշ երջանկության հետ, ես դա չեմ կարող փոխարինել, որովհետև ստացվել է այն, ինչը ես սիրով ու սրտով ուզեցել եմ անել: Ինչպես ասում են առանց որևէ մեկին նեղություն տալու, ես պետք է միշտ արթուն լինել:

-Տարիները շնորհ տալի՞ս են, թե՞ ոչ:

-Եթե մեջդ ինչ-որ բաներ կա, թեկուզ քնած, դրանք անընդհատ վերահսկողության տակ ես պահում, որ նոր ծալքեր արթնանան, որովհետև ցանկացած կտավը վերջացնելուց հետո այնտեղ գտնում եմ գոնե մի բան, որը առաջին անգամ եմ անում: Հաջորդ անգամ այդ գտածը ընդունում եմ, որպես կորիզ` զարգացնում եմ մյուսը, վերջացնելուց հետո մյուսը…անընդհատ աշխատելու ընթացքում գտնում ես նոր բաներ: Ստեղծագործելու այդ պահը` անհասկանալի և անվերջանալի տարածության նման է, սահման չկա, որ մտածես հասար ու վերջ. անընդհատ զարգացման պրոցես է: Ես նաև դասավանդում եմ, ուսանողներին և’ սովորեցնում եմ, և’ նրանցից սովորում…Իսկ եթե դեռ գտնում ես նոր բան, նշանակում է դեռ անելու գործ ունես:

-Ինչը՞ կարելի է համարել արվեստագետի համար երջանկություն:

-Ես նկարիչ եմ, և այդ տեսանկյունից եմ ասում. ամենամեծ երջանկությունը այն է, երբ նկարել ես ու նկարը կայացել է: Դուք չեք պատկերացնի… ոչ մի ուրիշ երջանկության հետ, ես դա չեմ կարող փոխարինել, որովհետև ստացվել է այն, ինչը ես սիրով ու սրտով ուզեցել եմ անել: Ինչպես ասում են առանց որևէ մեկին նեղություն տալու, ես իմ երջանկությունը ստեղծում եմ, և դա վայելում: Եղել են դեպքեր, որ գիշերը արթնացել եմ, լույսը միացրել` նկարը նորից եմ նայել ու այդ խաղաղությամբ քնել…Ասելիքիս համն ու հոտը զգացել եմ, այնտեղ գտել եմ շատ նուրբ նյուանսով մի բան, որը այնքան ճշմարտացի է ստացվել. իմ ձեռքով է ստացվել… Իսկ դա այն երջանկությունն է, որը ամբողջ կյանքում պիտի փնտրես: ես իմ երջանկությունը ստեղծում եմ, և դա վայելում: Եղել են դեպքեր, որ գիշերը արթնացել եմ, լույսը միացրել` նկարը նորից եմ նայել ու այդ խաղաղությամբ քնել…Ասելիքիս համն ու հոտը զգացել եմ, այնտեղ գտել եմ շատ նուրբ նյուանսով մի բան, որը այնքան ճշմարտացի է ստացվել. իմ ձեռքով է ստացվել… Իսկ դա այն երջանկությունն է, որը ամբողջ կյանքում պիտի փնտրես:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7357 | 0 | 0
Facebook