Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արարատն» առաջինն էր շուրջ 19 հոգևոր միությունների շարքում

14:07, կիրակի, 25 նոյեմբերի, 2012 թ.
«Արարատն» առաջինն էր շուրջ 19 հոգևոր միությունների շարքում

Սուրբ Երրորդություն եկեղեցում նոյեմբերի 25-ին ինտելեկտուալ խաղ էր: Մրցում էին Արարատյան հայրապետական թեմի շուրջ 19 հոգևոր միություններ: Մասնակիցներն ամենատարբեր տարիքային ու մասնագիտական խմբերի էին, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մրցությունը: Արվեստ, գրականություն, պատմություն. այս բոլոր ոլորտներին առնչվող հարցերն անցնում էին քրիստոնեության ու հավատի ուղեծրով, ու անգամ առաջին տեղը չզբաղեցրած թիմերն իրենց հետ տարան արդեն կայուն գիտելիքներ քրիստոնեության մասին: Մյուս միությունների իր խաղով առաջ անցավ ու 26 միավորով հաղթող ճանաչվեց «Արարատ» -ը:
     Վերջինիս անդամ Հեղինե Մարգարյանը առաջին հերթին իր շնորհակալությունն է հայտնում միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, ով հղկել է իր և մյուսների հոգևոր կերտվածքն ու դարձրել է այնպիսին, ինչպիսին հիմա են: «Որախ եմ, որ«Արարատ» միության անդամ լինելու պատիվ եմ ունեցել: Թող Աստված երկար կյանք ու եռանդ տա Տեր Հակոբին, որ նույն հոգատարությամբ ու ընտանեկան ջերմության մեջ պահի «Արարատ» հոգևոր միությունը», -նշում է նա:
     Նելլի Մովսիսյանը, ով նույնպես ներկայացնում էր «Արարատ» հոգևոր միությունը, առաջին անգամ էր մասնակցում խաղին. «Հարցերն այնպիսի հետաքրքիր ձևով էին կառուցված, որ այսօր մեզ հետ չափազանց շատ գիտելիքներ տարանք», -նշում է նա ու շնորհակալություն հայտնում
     հատակպես հարցերը կազմողներին, որովհետև անգամ սխալ պատասխանելու դեպքում մասնակիցների ոգևորությունը չափազանց մեծ էր: Իսկ Աննա Բադալյանը շատ է կարևորում նման միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս եկեղեցասեր երիտասարդներին ոչ միայն իրենց գիտելիքները փորձել, այլև միավորվել եկեղեցու շուրջ. «Հպարտ եմ, որ մեր խումբը հաղթանակ տարավ, բայց այս դեպքում հաղթանակը հարաբերական է ասված: Բոլոր խմբերն էլ իրենց հաղթող կարող են համարել, չէ որ գտնվել եկեղեցուն մոտ, դա արդեն իսկ հաղթանակ է` յուրաքանչյուրի հոգու հաղթանակը», -ասում է Աննան:
     «Արարատ» միությունը նպատակ ունի հայ մարդուն ուսուցանել աստվածային պատգամները, հայ եկեղեցու պատմությունը, ձևավորել ազնիվ, առաքինի նկարագրով ու հոգևոր գիտելիքներով զինված հայորդիներ: «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվել են համանուն երգչախումբ, պարախումբ, լրագրողների, սրբանկարչության, համակարգչային, անգլերենի դասընթացներ և Էթիկայի դպրոց: «Արարատ» հոգևոր միությունը ներկայացնողները նաև այս խմբակների անդամներ են, ովքեր բարձր պահելով միության անունն ու աչքի ընկնելով իրենց գիտելիքներով, գրավեցին 1-ին` պատվավոր տեղը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4652 | 0 | 0
Facebook