Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՕՐԵՐ (24 ապրիլ 1915)

14:55, երեքշաբթի, 04 մարտի, 2014 թ.
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՕՐԵՐ (24 ապրիլ 1915)
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    


    
    
    
    
    
     ԱՆՀԱՆԳԻՍՏ ՕՐԵՐ
     (24 Ապրիլ 1915)
    
     Թմբկահարը լռեց տանիքում,
     Շիկահերը վարսերն ուղղեց,
     Թոնիրը բոցկլտաց,
     Բոցն ամպեց երդիկում,
     Ու ցրվեց...
    
     Ճնճղուկի մի ձագուկ ծլվլում էր կամաց,
     Ծիծեռնակն իր բույնն էր նորոգում,
     Երբ ամպրոպը ճայթեց երկնքում կարկամած
     Ու… Էրգիրը թաղվեց մորմոքում…...
    
     Ամենուր ասկյարներ`
     Ճիվաղներ կատաղած,
     Ընկնում են ահելն էլ, մանուկն էլ,
     Ողորմում են Աստծուն շվար ու կարկամած
     Ահելներ, ջահելներ, մանուկներ…
    
     Իսկ հետո…
     Իսկ հետո անապատ է անջուր,
     Հրաշեկ մագիլներ արևի,
     Գետերը դարձել են արնամած մսաջուր,
     Խեղվում է սխրանքը դարերի...
    
     Բազմաբյուր երազներ,
     Իմաստուն, նորածին,
     Անհաշիվ, անհամար սովյալներ,
     Համբառնում են երկինք, որ գտնեն կորածին…
     Զոհյալներ, Զոհյալներ, Զոհյալներ..,
    
     Եվ … սա է կրկնվող բախտը մեր…
    
     Խենթանում են մարդիկ,
     Արարող ու բարի,
     Փրկության շավիղ են որոնում,
     Բայց չկա այն ուժը,
     Որ նրանց սատարի,
     Լոկ մահն է ամենուր դարանում…
    
     Երկրագունդը լուռ է,
     Պտտվում է դանդաղ,
     Նրան ինչ, թե Հայը չի լինի,
     Ի վերուստ է հայտնի`
     Խլացած ու կույր է
     Ու կապրի և առանց Հայերի…
    
     Եվ միթե դարերի փորձությունը չէ, որ
     Մենք պիտի ականջի օղ անենք,
     Թե անվերջ մուրալով, կորամեջք, գլխիկոր,
     Լոկ վերջում մեր խելքին զոռ անենք…
    
     Փորձեցինք, խնդրեցինք, ամենքին, ամենուր,
     Լաց եղանք`
     Չուզեցին մեզ լսել,
     Երբ մեր իսկ ձեռքերում
     Եվ Վահան կա և Սուր,
     Ուրիշից ենք ուզում գութ հայցել:
    
     Ուշքի եկ Հայորդի,
     Ետ նայիր գեթ մի պահ,
     Փորձությու՞նն է արդյոք քո մուսան,
     Աշխարհի տերերը նենգ են միշտ ու ագահ,
     Չդառնանք ամենքին կարուսել…
    
     Սևանի պաղ ջրից մի մի ումպ խմելով`
     Պիտի որ ամեն հայ Հայ մնա,
     Բայց Սևանն էլ հատավ անհարկի խմվելով,
     Օգնության կարոտ է նաև նա…
    
     Հավատում եմ,
     Որ դեռ Գարուններ են գալու,
     Կհագնի Մայր հողն իր Ծիրանին,
     Շիվից է վեր հառնում ամեն ծառ անտառում,
     Մեր Շիվերը չտանք օտարին:
    
     Մեր գենում
     Մեր Փառքի հանգանակն է պահված,
     Հարուստ է Մայր հողն իր Հանճարով,
     Աստ պարզենք
     Հայ ազգի Անգինը պահպանված,
     Վեհանանք
     Մեր Գոյի Տաճարով:
    
     Ս.Մալխասյան 22 Ապրիլ 2001

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6300 | 1 | 0
Facebook