Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԻՐՈ ԽԱՉՈՒՂԻՆԵՐ (Բանաստեղծություններ)

14:21, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
ՍԻՐՈ ԽԱՉՈՒՂԻՆԵՐ (Բանաստեղծություններ)
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՍԻՐՈ ԽԱՉՈՒՂԻՆԵՐ
    


    

ԻՄ ԱՆՄՈՌԱՑ
    
     Առավոտից առաջ, երեկոյից հետո,
     Երբ ես միայնակ եմ, ինքս ինձ հետ,
     Հրաշք պատկերն է քո կարոտ հոգիս հերկում,
     Իմ կորոտ, երազ իմ, իմ տիեզերք...
    
     Հուրհրատում են խենթ աչիկներդ բոցե,
     Հրե անձրև տեղում սրտիս վրա,
     Ու ես խենթանում եմ այդ կրակի բոցում,
     Ըմպում քո հեքիաթի հուրն աննման:
    
     Լուռ գիշերից հետո մոգոնում եմ խոսքեր,
     Որ քեզ պիտի ասեմ ցայգալույսին,
     Գովերգելու սրտիս տվայտանքը ոսկե,
     Իմ անմոռաց, իմ կյանք, իմ անբասիր...
    
     Ս. Մալխասյան 2007
    
    

ԿԱԿԱՉՆԵՐ
    
     Քարափների կապույտ երիզներին ամռան
     Գորովալից շողից կակաչներ են ծլում,
     Անմեղության կարմիր արցունքներ են դրանք,
     Մոռացումի տրված վաղ անցյալում…
    
     Հիմա նայում նրանց, հիշում եմ ինձ ջահել
     Օրերի մեջ հարբած խենթ մի սիրով,
     Մոռացումից նրանք իմ հին սերը հանել
     Ու ժպիտ են դառել համր ու ներող…
    
     Քարափներ ենք մենք էլ, կարծրաժպիտ ու խև
     Ու կակաչներ ունենք մեր կրծքի տակ,
     Բայց չենք կարող այսօրն անցյալի հետ փոխել,
     Թե մեր սիրտն էլ դառնա արև կրակ…
    
     Ս. Մալխասյան 11.05.2003


    
    

    

Մ Ի Թ Ե
    
.
     Ես չէի կարծում, որ կարող են քեզ վշտացնել այդքան
     Իմ անմեղ սիրո խոստովանության խոսքերը կարկամ:
     Զղջում եմ արդեն, որ իմ սուրբ սերը չամփոփվեց իմ մեջ
     Եվ քո հիասքանչ հոգուն անորոշ տագնապներ բերեց:
     .
     Միթե վշտանում, միթե ատում են սիրելու համար,
     Երբ Տեր Աստվածն է Սերն իր տարածում աշխարհի վրա,
     Հարգանքը միթե կարող էր դառնալ խոր ատելություն,
     Երբ աստծո մարդը ուզում է նորեն առնի հարություն:
     .
     Միթե կարող էր քեզ ինչ-որ բանով սերն այդ վնասել,
     Եթե հեռու է, անսահման հեռու, հեռու անասել:
     Հոգեմաշ ցավից փրկվող մարդուն ատում են միթե,
     Երբ սրտիդ բերող կարոտի ճամփան ինքն էլ չգիտե:
     .
     Մեր միջև միթե այնպիսի խորունկ անդունդ կա անանց,
     Որ համակրողից կարող ենք մեկեն դառնալ անճանաչ:
     Միթե, երբ սիրով քեզ ու քո կյանքը օծել են ուզում,
     Կարող ես լռել ու անմեղ սերն այդ թողնել անհուսում:
     .
     Դեն նետիր բոլոր կասկածանքներն ու մտքերը նանիր,
     Բարեգութ հոգուդ աստվածահաճո լույսը վեր հանիր:
     Ներիր սիրելիս զեղումներս հեզ, նեղված մի մնա,
     Կյանքն առաջվա պես` առանց հույզերի թող առաջ գնա:
     .
     Ս.Մալխասյան 19.01.2013


    

***
     Ու՞ր ես իմ նուրբ հրեշտակ,
     Չքնաղ իմ կարոտ,
     Բացիր սրտիդ դուռը փակ,
     Սերդ բեր ինձ մոտ...
    
     Թող խրախճի սրտիդ հետ
     Խենթ կարոտը իմ,
     Ու մոռացնի առհավետ
     Կարոտներդ հին...
    
     Ս. Մալխասյան 1.02.2014


    
    
    

ՏՎԱՅՏԱՆՔ
    
    
     Որքա՛ն գիշերներ չեմ քնում արդեն,
     Որ քո կարոտով տվայտեմ սեր իմ,
     Մտորեմ անդուլ, թե ե՞րբ ես գալու,
     Արբունքով լցնես օրերս նանիր:
     .
     Ողջ գիշեր ձյուն է մաղում վերևից,
     Սառնաշունչ քամին դռներն է ծեծում,
     Հոգիս փլվել է, լուր չունի քեզնից
     Ու խոր թախիծն է իմ մեջ հեծեծում:
     .
     Դու կաս: Ինձ համար, ախ, դա էլ չէ քիչ
     Ու թե չեմ կարող սիրով գրավել,
     Երջանիկություն քեզ, թեկուզ առանց ինձ,
     Թող քեզ չհուզի սերս բնավեր.
     .
     Կարոտն էլ գուցե բավ է ինձ համար,
     Սրտիդ մասունքը՝ շղթայված սրտիս,
     Եվ անուրջներիս շարանն անհամար,
     Որ դեռ ապրելու ուժ են տալիս ինձ:
     .
     Վայելքում չէ լոկ երջանկությունը,
     Կարոտած հոգու սպասումն է դա,
     Երբ սերն ուզում է գտնել իր բույնը,
     Ու դեռ ապրում են հույսերը մեր վառ:
    
     Ս. Մալխասյան 2013


    

ՔՈ ՆԿԱՐԻՆ ՆԱՅԵԼԻՍ
    
     Քո նկարին նայելիս Սերս հորձանք է տալիս,
     Հանում հուշի պատանքից, նոր հույզերով այրում ինձ:
    
     Քո նկարին նայելիս փոթորկվում եմ ու տրտմում,
     Ուրախ, որ կաս, բայց տրտում, որ տեղ չունեմ քո սրտում,
    
     Քո նկարին նայելիս վեհություն է պատում ինձ,
     Զի մասունք կա սրտիս մեջ աստվածային քո սրտից:
    
     Քո նկարին նայելիս Հրեղեն Հավք եմ դառնում,
     Մտքով թռչում լեռից լեռ, քո անուշ բույրն եմ առնում:
    
     Քո նկարին նայելիս, ախ իմ նայադ սևաչյա,
     Սիրտս նիրհից արթնանում ու խենթանում է դարձյալ:
    
     Քո նկարին նայելիս իմ արեգակ, իմ փերի,
     Ես ամեն ինչ մոռանում ու դառնում եմ քեզ գերի:
    
     Քո նկարին նայելիս կարոտաբաղձն է լալիս,
     Ու կարոտի ցունամուց հեգ սիրտս փուլ է գալիս:
    
     Քո նկարին նայելիս թիթեռ դառնալ եմ ուզում,
     Թռչել, հասնել քո սրտին ու մոխրանալ քո լույսում:
    
     Հիմա գուցե ինձ դանդաղ մոռանում ես սիրելիս,
     Բոց է տալիս Սերս մինչ քո նկարին նայելիս…
    
     Ս. Մալխասյան 12.02.2014


    

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
    
     Ես քեզ սիրում եմ,
     Ես սիրում եմ քեզ`
    
     Ինչպես իր հասկին ցողունը դալար,
     Ոնց կյանքը երկրին, ոնց ծառը տերև,
     Ինչպես երկիրը արևին անմար,
     Խենթացման հասնող սիրով անձնվեր:
    
     Սիրում եմ ես քեզ ինչպես գետը ծով,
     Ոնց սերմը հողին, հըանց երկինքն աստղեր,
     Ինչպես ծաղիկը Արևին բացվող,
     Անմոռաց, անեղծ սիրով անբասիր…
    
     Ես քեզ սիրում եմ կապույտ մշուշում
     Հառնող առաջին ճաճանչի նման,
     Ինչպես երփներանգ գույները` Աշուն,
     Ինչպես Արևին օրերը ձմռան…
    
     Ես քեզ սիրում եմ, իմ չնաշխարհիկ,
     Աչքս քո հոգու լույսին սևեռած,
     Եվ սերս, սերս,
     Ազդարարել եմ ուզում աշխարհին,
     Քեզնով հեղեղված…
    
     Ս. Մալխասյան 14.07.2013
    
    


    

***
     Կորցրի քեզնով գտած Իմ Սերը,
     Քեզ հետ հյուր եկած Մուսան հեռացավ,
     Մնաց հույզերի մարող ստվերը
     Եվ հուշը` դարձած հույսի սերմնացան…
    
     Ս. Մալխասյան 19.11.2013
    
    

ԱՇՈՒՆ
    
     Աշնան մշուշը սիրտս մաշում է,
     Անվերջ քաշում է, քաշում քեզ մոտ,
     Կարծես երեկ էր անցած աշունը,
     Ճամփան ոլորուն ու քարքարոտ...
    
     Անցյալ են դարձել ու հնացել են
     Հանգած օրերի հուշերն անհուր,
     Եվ անարձագանք սիրտս բացելը,
     Եվ արցունքներդ` մաքուր, մաքուր...
    
     Հոգին շրջել է աշնան երկինքը
     Ու խոր թախիծ է թափում երկիր,
     Աշնան երկնքի թախիծն անհի՞մք է,
     Թե՞ սերն է հիշել իր տարագիր...
    
     Ս. Մալխասյան 2013
    
    

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
    
     Մեր միջև ոչինչ չի եղել ծածուկ,
     Ծածուկ մենք միայն հայացք ենք փոխել,
     Մեկ մեկ աչքերով խոսել կամացուկ,
     Կամ ժպիտներ ենք իրար առաքել:
    
     Երկնչել եմ ես գուցեև հանկարծ,
     Ու փախցրել եմ հայացքս սահուն,
     Նստած ենք եղել երբ մենք դեմ դիմաց
     Ու նկատել եմ, որ ինձ ես նայում…
    
     Թե խուսափել եմ նայել քո դեմքին,
     Աչքերս դարձյալ քեզ են որոնել,
     Ոչ, դու նման չես իրավ ոչ մեկին,
     Ու ես չեմ կարող քեզ չըորոնել…
    
     Աչքերդ ծվեն անամպ երկնքի,
     Հայացքդ` դյութող կարոտի բողբոջ,
     Քո գոյությունը, նման աղոթքի,
     Ալեկոծել է էությունս ողջ…
    
     Ս. Մալխասյան 1997


    

ԵՍ ԵՎ ՆԱ
    
     Նա չընդունեց սերս:
     Նա ինձ վանեց հեռու:
     Նա ինձ մտերմաբար դաժանություն արեց,
     Նրան թվում էր ինձ լավություն է անում,
     Բայց իմ երազները անգթորեն մարեց…
    
     Ես խենթի պես, անզուսպ սիրում էի նրան,
     Ես ինձնից թանկ էի նրան գնահատում,
     Չհասկացավ նա այդ,
     Նա պատրաստ չէր դրան,
     Օազիս փնտրելով` ծովս չէր նկատում…
    
     Նրա կյանքի գետին փորձեցի հուն դառնալ,
     Երազներին` թռիչք,
     Անուրջներին` թևեր,
     Նա կարող էր իմ մեջ, իմ երգերում մնալ
     Ու լոկ իր գոյությամբ ինձ խնդություն բերել:
    
     Բայց նա հեռու մնաց իմ լուրթ երազներից,
     Անհայտ թովչանքները հմայեցին նրան,
     Ես չգտա նրան, բայց կորցրեց նա ինձ,
     Իմ երազից նրան այլ երազներ տարան:
    
     Ես սիրո ծով էի նրա անապատում,
     Պատահական գտած նվիրումի մի գանձ,
     Բայց նա`
     Խարխափելով դեռ իր լավ ու վատում,
     Բախտի կողքով անցավ,
     Բախտ փնտրելու գնաց…
    
     Ս. Մալխասյան 16.11.1998
    
    

ԱՆՐՋԱՆՔ
    
     Այն երանավետ պահն եմ երազում,
     Որ քո աչքերը ժպտան ինձ մեղմիվ,
     Սերս քո սրտում ծիլ տա հարաճուն,
     Եվ բույրը ըմպեմ շուրթերիդ մեղրի…
    
     Քաղցր նազանքով գլուխդ թեքես
     Ու փարվես կրծքիս այնպես քնքշորեն,
     Որ ես հավատամ, եկել է ինձ տես
     Սպասումներիս պարգևը Նորին...
    
     Քեզ Ամուրի պես գրկիս մեջ առնեմ,
     Հրկեզ համբույրներ դրոշմեմ շուրթիդ,
     Քո մեջ կրքերի խարույկ բորբոքեմ
     Ու շանթը դառնամ հոգուդ զարթոնքի…
    
     Երազ է գուցե և անիրական…
     Իսկ գուցե պահն այդ նվիրե՞ս սրտիս,
     Եվ անուրջն իմ այս դառնա իրական
     Ու նոր Արևս դառնաս, սիրելիս…
    
     Ս.Մալխասյան 18.07.2013


    

ԱՐԵՎՍ ԴԱՐՁԻՐ
    
     Առանց քեզ մոլոր չղջիկ եմ անտուն,
     Միայնակ մի բու, անտառում կորած,
     Հույզերն առանց քեզ իր խորքում բանտում
     Ու ճմլվում է սիրտս վախվորած…
    
     Առանց քեզ չկան Արև ու Լուսին,
     Աստղերը սառած ցողեր են մի պարզ,
     Սիրտս ուզում է սրտիդ հետ խոսել,
     Արևս դարձիր լուսե իմ երազ…
    
     Ս. Մալխասյան 14.07.2013
    
    

ԴՈՒ ՊԻՏԻ ԳԱՅԻՐ
    
     Դու երևացիր ամպերը ճեղքող լույսի շողի պես,
     Հրավառելով հորիզոնները իմ արշալույսի,
     Արեգնավայել ժպիտդ լուսե թովիչ էր այնպես,
     Կարծես երկնքից պատգամն էր իջել Սիրո և Հույսի:
    
     Դու երևացիր ու սիրտս պատած մշուշը ցրվեց,
     Քո երևալով զուլալվեց հոգուս քաոսը թախծոտ,
     Քո երևալով կյանքիս սուրբ գրքում մի նոր էջ գրվեց,
     Ու վերածնվեց կարոտատոչոր երազս ամպշող…
    
     Դու պիտի գայիր:
     Սիրտս անհամբեր սպասում էր քեզ,
     Դու պիտի գայիր ծիածանելու օրերս անգույն,
     Դու պիտի գալիր, այդ էր վկայում սիրտս մշտապես,
     Որ իմ կարոտի երկնակամարը ներկես վարդագույն…
    
     Ս. Մալխասյան 11.06.2003


    

***
     Դեռ չեմ մոռացել,
     Դու դեռ իմ մեջ կաս
     Ու փոթորկուն է ամեն հիշելը,
     Առաջվա նման դուռս միշտ բաց է,
     Բաց է, երբ էլ գաս`
     Թե արեգնաժամ, եւ թե գիշերը...
    
     Չեմ կանչում,
     Գիտեմ, ցանկություն լինի`
     Առանց կանչի էլ կվերադառնաս,
     Սերս դարձել է զմռսած գինի,
     Շտապիր հասնել, փութով ետ արի,
     Սպասումներս կդառնան ավազ,
     Եթե ուշանաս…
    
     Ս.Մալխասյան 1998


    

***
     Սերը ջերմություն էր ուզում,
     Որ հուրհրա,
     Բայց սառնություն գտավ,
     Դարձավ արցունք,
     Որ ծորում է թաքուն,
     Կաթում սրտիդ վրա,
     Լուռ թախիծ է դառնում
     Ու կարոտի անձուկ…
    
     Ս. Մալխասյան 1972
    
    

***
     Դու իմ հեքիաթն ես այսու,
     Իմ հացն ու գինին,
     Քո դեմ իմ սիրտն եմ բացել,
     Ե’կ, նրան տիրի’ր...
    
     Ս. Մալխասյան 2013


    
    

ԷՔՍՊՐՈՄՏ ԿԱՐՈՏԻ
    
     Դերի մեջ մտավ իրիկունը խենթ,
     Հոգիս պարուրվեց
     Իրիկնամուտի անուրջով թովիչ…
     Այսօր ուզում եմ քեզ տեսնել ես գեթ,
     Քո դյութանքների ծովում մոռանալ
     Ամեն, ամեն ինչ:
    
     Անվերջ քեզ նայել զմայլված ու լուռ,
     Ասուպ աչքերիդ թովչաշողի հետ
     Աչքերով խոսել,
     Մոռանալ, որ կա արև անհունում
     Ու քո հայացքի հրացոլքը բորբ
     Իմ Արև կոչել…
    
     Թող ծիածանվեն մեր խենթ հույզերը,
     Մեր կարոտները
     Հեղեղվեն մեր լուռ աչքերի միջով,
     Այսօր բոլորին թող տիրի Սերը,
     Ու բոլոր կանայք,
     Գոնե այս գիշեր
     Թող լինեն զիջող…
    
     Ս. Մալխասյան 1998


    

Թ Ա Խ Ա Ն Ձ
    
     Ոսկեկապույտ է երկինքը այսօր,
     Արևի ներքո փոքրիկ ամպիկներ,
     Եվ արևը չէ միայն ոսկեշող,
     Շողուն է նաև սիրտն իմ ալեհեր,
    
     Որ թախանձանքով ջահել օրերի
     Ուզում է օծվել հայացքով անջինջ,
     Վայելել կյանքի արբունքն անթերի
     Ու, փայլն աչքերում, քրքջալ մի քիչ...
    
     Գարնան գալուստն եմ ուզում վերապրել,
     Արևատենչը ձնծաղիկների,
     Մանուշակներին սերն իմ ավանդել,
     Խենթանալ բույրով դալար վարդերի...
    
     Օ՛, վսեմաշուք Սերն ալեծածան
     Ամեն տարիքում քաղցրանուշ է միշտ,
     Ո՛նց կուզեմ գտնել հույզի մի կածան
     Ուր սերն է տերը ու սիրտն է անվիշտ:
    
     Ս. Մալխասյան 7.02.2013


    

***
     Ապրում էի դրախտում քո նվիրած հեքիաթի,
     Սերս ջերմ էր ու վսեմ, ոնց արևը երկնքում,
     Աստղոտ երկինքն էր հոգուս աչքերիդ փայլն ագաթե,
     Գարուն էիր շռնդուն անագորույն իմ կյանքում:
    
     Ու՞ր է արևն իմ հիմա, ու՞ր է երկինքս աստղոտ,
     Ինչու գարունս ծաղկուն փոխվեց պաղշունչ ձմեռի,
     Սրտիս պատերն է կրծում ձյունամրրիկը անգութ,
     Ու՞ր ես, ու՞ր ես իմ արև, սերդ ինձ ե՞րբ կների...
    
     Ս. Մալխասյան 7.02.2013


    

***
     Որքան չքնաղ ես, որքան լուսեղեն,
     Եվ ժպիտ ունես արևի նման,
     Աչքերդ մեջ կան աստղային շողեր,
     Որ ջերմացնում են իմ սիրտը հիմա:
    
     Կախարդող իմ սեր, իմ ցնորք հեքիաթ,
     Ախ, քո հմայքից խենթանում եմ ես,
     Կարող եմ անվերջ նայել քեզ անթարթ
     Ու քո կարոտից այրվել մշտապես...
    
     Ներիր սիրելիս, իմ անբիծ, իմ լավ,
     Որ հանդգնեցի արև երազել,
     Լույսի շող բերիր օրերին իմ մառ,
     Եվ սիրտս այրող կարոտը դարձար:
    
     Ս. Մալխասյան 27.01.2007


    


     ԵՐԿՈՒՆՔ


     Ներիր ինձ անհայտ,
     Ներիր ինձ աշուն,
     Անտառ ու ձորակ, դալկացող գույներ,
     Աղբյուր սառնորակ, գետակ կարկաչուն,
     Հոգնած արևի մեղմիկ համբույրներ,
     Ներեցեք դուք էլ,
     Որ ձեր անհատույց գեղեցկությանը նայեցի անսեր,
     Անտարբեր եղա ձեր գոյությանը,
     Ինչպես գետակն է երգում ափերի ցավերից անգետ,
     Ներիր բնություն,
     Որ քո նորօրյա արարչությանը նվիրվեց հոգիս,
     Քանզի աչքերս կուրացել էին
     Այն հուր աչքերի հրեղեն բոցում,
     Քո հար զորությամբ, որ սեր է կոչվում,
     Էություն ու կյանք,
     Որ մարդու մեջ է սողոսկում որպես հոգու հավատամք,
     Ու չի թուլանում, չի անեանում,
     Քանի ապրում ենք,
     Քանի ողջ ենք, կանք:
    
     Ս. Մալխասյան 21.12.1998


    

***
     Մի ձեռքիս ճրագ, մյուսում` կանթեղ,
     Ճաճանչների մեջ լույս որոնեցի,
     Ես փնտրում էի մեզ կապող մի թել,
     Դու փնտրում էիր մի նոր ուղեծիր...
    
     Մաքրիր քո հոգու արցունքներն ուրախ,
     Այլևս սուտ են ժպիտ ու արցունք,
     Ճերմակ անուրջ է վարսերիս վրա,
     Եվ հուշ են վաղուց կարոտ ու անձուկ:
    
     Ս.Մալխասյան 17.05.2004
    
    

***
     Իսկ, եթե մի օր կարոտս մարի,
     Քո մեջ` շողարկվի անթեղված մի հուր,
     Ոնց են ներելու քեզ այսքան տարի
     Մոռացված հոգուս ապրումները լուռ...
    
     Ս.Մալխասյան 14.03.2004
    
    

***
     Անմոռաց հուշը, ստվերի նման,
     Չգիտի ուր է մտքերս տանում...
     Պատկերդ սրտիս կառչել ու հիմար
     Դաջվածքի նման չի անհետանում:
    
     Ս.Մալխասյան 25..01.2004


    

* * *
     Մի ձեռքիս ճրագ, մյուսում` կանթեղ,
     Ճաճանչների մեջ լույս որոնեցի,
     Ես փնտրում էի մեզ կապող մի թել,
     Դու փնտրում էիր մի նոր ուղեծիր...
    
     Մաքրիր քո հոգու արցունքներն ուրախ,
     Այլևս սուտ են ժպիտ ու արցունք,
     Ճերմակ անուրջ է վարսերիս վրա,
     Եվ հուշ են վաղուց կարոտ ու անձուկ:
    
     Ս.Մալխասյան 17.05.2004


    

* * *
     Իսկ, եթե մի օր կարոտս մարի,
     Քո մեջ` շողարկվի անթեղված մի հուր,
     Ոնց են ներելու քեզ այսքան տարի
     Մոռացված հոգուս ապրումները լուռ...
    
     Ս.Մալխասյան 14 .03.2004


    

ՈՐՈՆՈՒՄՆԵՐ
    
     Կեսգիշերից հետո, այգածագից առաջ,
     Երբ ես դեռ հոգնաբեկ մրափի մեջ էի,
     Երազանքիս հավքը թախանձում էր էլի,
     - Մնա, կիսիր ինձ հետ Նոր հույզեր ու հառաչ:
    
     Աչք փակեցի նորեն, նա հեռացավ սակայն,
     Հույզեր էի փնտրում երազներում իմ նոր,
     Ամիտ որոնումից դառնում էի գինով.
     Ձեռնունայն էր հոգիս, իսկ փնտրածս չկար:
    
     Արձագանքում է դեռ աքլորականչն անվերջ,
     Սակայն Բարբառում է, ձայնն այդ, անապատում,
     Կայծ եմ փնտրում հիմա մոխիրների կույտում,
     Որ բոցեղեն դառնա անթեղվածը իմ մեջ...
    
     Թող բոսորվեն նորից հորիզոնները ջինջ.
     Ամպի քուլաները նորեն ոսկեզոծվեն,
     Հոգուս կամարները նոր ժպիտով օծվեն,
     Եվ ինձ այրի միայն կարոտն անջինջ...
    
     Ս.Մալխասյան 11.03.2004


    

ԱՆԾԱՆՈԹ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ
    
     Լուսեղեն, չքնաղ, հրաշք ես, եդեմ,
     Աչքերդ նման երկինքին լազուր,
     Թող իմ խոսքերն այս հոգուդ խինդ բերեն,
     Ես` քեզնից հեռու, տվայտեմ իզուր:
    
     Ժամանակների վիհ կա մեր միջեւ,
     Որը հեռու է պահում ինձ քեզնից:
     Ախ. թե փորձեիր իղձերիս զիջել
     Ու քո բոցերում այրեիր մի քիչ...
    
     Երազը` երազ: Ներիր սիրելիս,
     Որ հանդգնեցի արեւ երազել,
     Բայց դա բխում է սրտիս խորքերից.
     Ախ, Կարոտ սիրտը դժվար է սանձել:
    
     Ս.Մալխասյան 17.06.2012
    
    

Կ Ա Ն Չ
    
     Դու աչքերիս մեջ քեզ դրոշմեցիր
     Ու անէացար եթերի նման…
     Խարույկ է դարձել պահն այդ գեղեցիկ
     Որ սրտիս խորքում այրվում է հիմա:
    
     Օրերի վրա դարսվեցին օրեր,
     Օրեր մեղմաշուք ու մեղմակարկաչ,
     Սակավ առ սակավ փորձելով հորել
     Կարոտի փոխված ակնթարթը կարճ…
    
     Սակայն պատկերն այդ մնաց իմ հոգու
     Խորխորատներում` ուրիշին անտես,
     Ու սրտիս կանչն է անվերջ նորոգում
     Ամպերը ճեղքող շանթակայծի պես:
    
     Ս. Մալխասյան 8.03.2012


    

ՁՈՆ ԱՐԵՎԻՍ
    
     Դու երևացիր ցողի պես անձայն,
     Գարնան արևի շողի պես թեթև,
     Սոխակի երգի նման մեղմաձայն,
     Որպես հոգեթով երկնային եթեր...
    
     Քո ժպիտների հմայիչ կանչով
     Նայադի նման գերեցիր հոգիս:
     Հիմա իմ սրտում սեր կա կարկաչուն,
     Քանզի... արև կա, Արև կա կողքիս:
    
     Ս.Մալխասյան 2007
    
    

***
     Իմ սիրտը քեզնից անուրջ էր հայցում,
     Սիրո ակունք էր որոնում քո մեջ,
     Սակայն, եթե դա արավ անհարցում`
     Ինչու է ձգվում պատիժն այս անվերջ:
    
     Ս.Մալխասյան 2005
    
    

***
     Օտարացել են իրար
     Մեր կարոտներն առանց մեզ,
     Նույն Աստծուն ենք աղոթում,
     Սակայն արդեն մեկուսի...
     Չհասկացա` ով ես դու,
     Չհասկացար` ով եմ ես,
     Ու մենությունն է հիմա
     Աղոթատունն երկուսիս...
    
     Ս.Մալխասյան 2001


    

ՊԱՏԱՀԵԼ Է
    
     Պատահել է, որ ես առանց հույսի մնամ,
     Առանց վարձի մնամ, մնամ անտես.
     Հողմահալած` անվարժ արագիլի նման,
     Անունկնդիր` հեռու աստղերի պես:
    
     Պատահել է, որ խուլ կարոտների ճահճում
     Անտես, անօգ, անհույս խեղդվել եմ ես
     Ու նկատել մի օր, որ ինձ չեն ճանաչում`
     Լքել են ինձ հուզերն իմ հրակեզ:
    
     Պատահել է, որ մի քնքուշ ծաղկի համար`
     Անտեսելով ցավեր, անձրև ու մութ,
     Մագլցել եմ քերծեր, անհաս ծերպեր ու քար,
     Իսկ Նա նետել է այն լուռ ու անփույթ...
    
     Մեզ մեր հոգու գույնը ավանդվում է վերուստ,
     Լինի տանելի, թե անտանելի
     Եվ մարդկային կյանքը դրանով է հարուստ`
     Տվայտանքով Եկող, ցավերով Հին:
    
     Ս.Մալխասյան 2007


    

ՏԵՆՉ
    
     Ես ուզում եմ տեղ ունենալ քո սրտի մեջ,
     Զօր ու գիշեր արթուն լինել քո երազում,
     Ես ուզում եմ սիրտս բանալ,
     Քեզ տալ բորբոք սեր ու հուզում,
     Ես ուզում եմ քեզ ունենալ,
     Քեզ ունենալ
     Իմ Լավ, իմ Սուրբ:
    
     Ս.Մալխասյան 2005


    

***
     Առավոտից առաջ, երեկոյից հետո,
     Երբ ես միայնակ եմ, ինքս ինձ հետ,
     Հրաշք պատկերն է քո կարոտ հոգիս հերկում
     Մայրամութից մինչ ցայգ, իմ տիեզերք:
    
     Հուրհրատում են խենթ աչիկներդ բոցե,
     Հրե անձրև տեղում սրտիս վրա,
     Ու ես խենթանում եմ այդ կրակի ծոցում,
     Ըմպում քո հեքիաթի հուրն աննման:
    
     Խենթ գիշերից հետո մոգոնում եմ խոսքեր,
     Որ քեզ պիտի ասեմ ցայգալույսին`
     Գովերգելու սրտիդ տվայտանքը ոսկե,
     Ի'մ անմոռաց, ի'մ կյանք, ի'մ անբասիր...
    
     Ս.Մալխասյան 2007


    

***
     Նայում եմ, նայում ու չեմ կշտանում,
     Հարբել եմ ուզում հմայքի գինով,
     Կանգնել անտարբեր ու չի հասկանում,
     Որ արևն անգամ խամրում է մի օր...
     Ձեռքերս պարզում, ուզում եմ գրկել,
     Էությանս մեջ ամփոփել նրան...
     Մոտեցի'ր, օգնի'ր կարոտը փրկել,
     Թողնենք`
     Մոմի պես կայրվի, կգնա...
    
     Ս.Մալխասյան 2000
    
    

***
     Այն, որ քեզ սերն էր որոնում անվերջ,
     Ոտնահետքերդ չափում օրիիբուն,
     Միթե ոչ մի կայծ չծնեց քո մեջ,
     Որ նրան այսպես թողել ես անտուն...
    
     Ս.Մալխասյան 1998
    
    

ՏՎԱՅՏԱՆՔ
    
     Իմ փորձությունն ես, թե փրկությունը,
     Ես դեռ չգիտեմ,
     Բայց, որ դարձել ես իմ էությունը`
     Հայտնի է վաղուց:
     Քեզնով բացվում է իմ առավոտը
     Եվ օրն է մթնում,
     Ամեն ինչում է քո բույրն ու հոտը
     Հոգուս սրբալույս
    
     Ս.Մալխասյան 2004
    
    

***
     Լինում են նաև այսպիսի պահեր`
     Անսպասելին դառնում է առկա,
     Դու վաղուց հասուն, իսկ նա շատ ջահել
     Ու չես սպասում, որ քեզ կգթա:
    
     Նա քո երազն է նինջից արթնացած
     Ու ողջ էությամբ սրտիդ է կառչել:
     Մինչ դու սիրով ես նրա արբեցած,
     Դու նրա համար` անանուն, անձև...
    
     Ս. Մալխասյան 2005
    
    

ՔՈ ԲՈՒՅՐԸ

Նորից իջավ երեկոն,

Մութը փեշն է փռում իր,

Շուրջս միայն բույրն է քո,

Հեռավոր ու մտերիմ:

Զարմանում ես դու հիմա,

Ոնց եմ զգում բույրդ ես,

Երբ հեռու ես անսահման,

Ու չեմ տեսել երբեք քեզ:


    

Բայց վերևում կա Աստված,

Բույրդ ինձ է փոխանցում,

Հայտնում խոսքերդ չասված,

Հոգուդ գաղտնիքը բացում:


    

Նորից իջավ երեկոն,

Նորից աստղեր ցոլացին,

Նոր շունչ տվեց բույրը քո

Կարոտներին իմ անծիր:

Ս. Մալախասյան 24.01.2013


    

ԻՄՆ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ
    

Ինչ էլ, որ ասեմ, դու մի հավատա,

Որ ես կարող եմ ներել քեզ իմ սեր,

Եթե քո սերը մեկ այլին դու տաս,

Լքես ինձ, թողնես կարոտս անսեր:


    

Իրավ է, որ ես բախտ եմ քեզ կամում,

Եվ', երջանկություն, և' խինդի ծովեր,

Բայց իմ բորբ սերը դարձել է սամում,

Ու էլ չի կարող լքումդ ներել:


    

Կարող եմ լռել, չասել քեզ ոչինչ,

Կարող եմ անթիվ օրեր սպասել,

Բայց ո՞նց մոռանամ հայացքը քո ջինջ,

Ինչո՞վ ինձ այրող կարոտը սաստեմ,


    

Եթե արևն ես դարձել իմ հոգու,

Քեզ են նվիրվել հոգուս հույզերը,

Եթե քո սերն է սիրտս նորոգում,

Իմ սերն են տենչում ողջ հմայքներդ:


    

Անհնարին է մոռանալ այսու

Ինձ կյանք պարգևած հայացքդ բարի,

Չքնաղ մարմինդ, դեմքդ սիրասուն...

Ասա, ոնց ապրեմ առանց արևի:


    

Դու մի հավատա, ինչ էլ որ ասեմ,

Անցածի համար ես ինձ չեմ ներում,

Ու թե ողջ կյանքս էլ սիրուդ սպասեմ,

Սեր իմ, ի վերջո, իմն ես լինելու:


    

Ս.Մալխասյան 26.01.2013


    
    

Ռ ՈՒ Բ Ի Կ Ո Ն


    

Արևը հոգնած գլուխը կախեց,

Ու դանդաղորեն նիրհի մեջ մտավ,

Աստղեր ցոլացին երկնի ծովի մեջ,

Աշխարհը պատեց խավարն անհատակ…


    

Երեկոյի հետ ես էլ եմ մթնում,

Մարում է Հույսիս կանթեղը քիչ-քիչ,

Նայում, նայում եմ ու դեռ չեմ գտնում

Սևսաթ աչքերիդ առկայծումը ջինջ…


    

Ախ, չէիր կարող դու ինձ մոռանալ,

Սրտիդ է կառչել սպասումն արդեն

Խարույկվող սրտիս, որ սրտիդ հիմա

Այրող բոցի հետ նետում է վարդեր…


    

Դու վարանում ես` փախչե՞լ բոցերից,

Թե՞ հոգիդ շոյող վարդը վերցնել,

Երբ Անտես մեկը ձայնում է հեռվից,

"Ռուբիկոնն է դա, այն պե’տք է անցնել":

…… …… ……

Կեսարի համար դժվար չէր այնքան,

Գիտեր, որ անցավ կլողա փառքում,

Բայց դու ոն՞ց լքես սիրտս արնաքամ,

Երբ դեռ կարող ես նրան ամոքել….


    

Ս.Մալխասյան 25.01.2013


    

ՏԻՐՈՋ ԿԱՄՈՔ
    

Ես քեզ իմ սրտից չեմ կարող հանել,

Չեմ կարող անգամ խորհել այդ մասին,

Որքան էլ փորձես ինձ քեզնից վանել

Եվ արգահատել խոսքերով անսիրտ:


    

Դու սեր չես տվել, որ փորձես խլել,

Սկուտեղի մեջ մեկնել ուրիշի,

Արարման պահին Տերն է նվիրել,

Թող լինի այնպես, ոնց Նա որոշի:


    

Աստված, երբ Սերը տալիս էմեկին,

Մյուսի սիրտն էլ կայծեր է նետում,

Սերը շանթում է երկու սիրտ մեկեն,

Սակայն բորբոք է պահում այն մեկում:


    

Համբերեմ մի քիչ, քանզի ես գիտեմ,

Տերն է ինձ փորձում, երկինքը վկա:

Եթե դիմանամ ու չվհատվեմ,

Քո համառ սիրտն էլ ընդառաջ կգա:

Ս.Մալխասյան 24.01.2013


    

ՀԱՄԲԵՐԵԼ

Կյանքում պատահմամբ չի լինում ոչինչ,

Ամեն ինչ Վերին կամոք է, անկաս,

Երջանկությունը և սերը անջինջ,

Եվ մերժման ցավը` սիրուց անպակաս:


    

Մենք պատահաբար չենք ծնվում երբեք,

Ամեն ոք կյանքում իր պատգամն ունի,

Ծնվում, ապրում ենք, թողնում ինչ որ հետք,

Կամ կուլ ենք գնում հացին ու գինուն:


    

Կյանքում պատահմամբ չի լինում ոչինչ,

Փորձությունը մեզ Տերն է ուղարկել,

Բայց տոկալ է պետք, համբերել մի քիչ,

Մերժված սերն անգամ կարող է հաղթել:
    
    

Ս.Մալխասյան 23.01.2013


    

ՄՏՈՐԻՐ, ԽՈՐՀԻՐ


    

Արձագանք արդեն ես չեմ սպասում,

Ոչ բարի խոսքեր, ոչ էլ սփոփանք,

Սիրելուս համար ներում չեմ հայցում,

Բախտ եմ քեզ մաղթում ու կյանք անփորձանք:


    

Մտորիր, խորհիր, որ չայրես փութով,

Մեզ իրար կապող կամուջները հին,

Ամեն ինչ կյանքում ունայն է ու սին,

Կյանքի հմայքը Սերն է` միշտ ներող:


    

Թե երկմտանքն է հիմա քեզ տանջում,

Դու ընտրիր ուղին քո նախանշած,

Իսկ երբ կմնաս մենակ, իմ աստված,

Հույս փնտրիր միայն ի’մ սրտի կանչում:


    

Ս.Մալխասյան 18.01.2013


    
    

ԱՂԵՐՍ

Կարոտ իմ միակ, կարոտ իմ հեռու,

Դու ապրիր ուրախ, վայելիր կյանքը,

Իսկ ինձ թող մնա

Խենթ սիրուս համար աղերսել ներում...

Բայց մի սպանիր և ինձ թող գոնե

Իմ տառապանքը:


    

Ս.Մալխասյան 17.01.2013


    
    

ՍՐՏԻ ԽՈՍՔ


    

Աստված թող քեզ տա այն լավն ու բարին, որ դու ես կամում,

Իրական դառնան քո բոլոր-բոլոր երազները լուրթ,

Ունենաս դու այն, ինչը քո սրտին ես եմ ցանկանում,

Թե մերժվի անգամ կարոտած սրտիս սպասումն անփույթ:


    

Իմ հայացքի դեմ թող միշտ թևածի ժպիտդ հանդարտ,

Եվ ուրախության ծվեններ նետի կարոտ իմ սրտին,

Ես աղոթում եմ, որ բախտի ճամփին լինես միշտ անպարտ,

Թեկուզ, և’ անմաս ու լքված մնա կարոտս կրկին:


    

Ս.Մալխասյան 17.01.2013


    
    

ՀՈՒՇԵՐԻ ՓՈՇԻՆ


    

Ուշ աշնան մի օր ինձնից հեռացավ

Ու դանդաղ լուծվեց հուշերիս մուժում,

Տրտմաշուք օրերն եկան ու անցան,

Բայց ժամանակն էլ վերքը չի բուժում:


    

Ոնց մարած կանթեղ ապրում է իմ մեջ

Այն հին կարոտի մարմրող փոշին,

Հոգիս տամուկ է, սիրտս սնամեջ,

Ապավինող լոկ անցողիկ հուշին:


    

Թվում է ինչ-որ անհայտ մի վայրում,

Լաբիրինթոսում օտար աչքերի

Կանչում է դեռ ինձ կանաչ մի գարուն,

Դարձրել եմ նրա սպասման գերին:


    

Բարկ Արևի տակ, սեգ Լուսնի ներքո,

Ցերեկ, թե գիշեր, սպասում վարան,

Հույս է փայփայում սիրտս անսքող,

Որ մի չքնաղ օր կտեսնի նրան:


     Ս.Մալխասյան 6.01.2013


    
    

ՍՊԱՍՈՒՄ


    

Երջանկությունը լքել է հոգիս,

Ունայն է օրս առանց քեզ իմ լավ,

Ախ, երազում եմ, որ լինես կողքիս,

Սակայն սերս քեզ չի հուզում բնավ:


    

Անարձագանք ես թողել սիրելիս

Սպասումներս` հոգիս փոթորկող,

Դու խուսափում ես, գիտեմ, անցյալից,

Սակայն անցյալը չքվեց անվրդով:


    

Մեր միջև ոչինչ չի եղել երբեք,

Որ ստվեր գցեր մեր խղճի վրա,

Հին տաբուներին երբ նայես թեթև,

Նրանցից գուցե հետք էլ չմնա:


    

Բայց քո փոխարեն ինչու եմ խորհում

Եվ ինձ պատանում անհուսության մեջ,

Պատրաստ է գուցե քո սիրտը խոհուն

Նվիրել սրտիս սերն իր պարզ ու ջինջ:


    

Ս.Մալխասյան 15.01.2013


    
    

ՀԻՆ ԿԱՐՈՏ


    

Ես քո գալուստն եմ երազում անվերջ,

Ու քո մարմնի բույրը հոգեթով

Սիրո հրդեհ է բորբոքում իմ մեջ,

Արի, որբ սրտիս ոգի տուր ու թև:


    

Սեր իմ, երևի չես էլ կասկածում,

Որ այսքան տարի լռելուց հետո,

Սիրտս քո սիրո համար է հածում,

Ու խոցված է խոր քո սիրո նետով:


    

Ախ, քեզ է տենչում հոգիս հրակեզ,

Էլ չի դիմանում սիրտս կարոտին,

Արի, հեքիաթի բարի փերու պես,

Արի, ազատիր այս տառապանքից:


    

Բախտ ես որոնում հեռավոր մի տեղ,

Փորձում ես գտնել կյանքիդ ուղեկցին

Քո սերն է անդուլ երազում մինչդեռ,

Քո’ սիրով հարբած քո համերկրացին:


    

Ս.Մալխասյան 8.01.2013


    
    

ՀԱՎԱՏԱ ՍՐՏԻԴ


    

Իմ առավոտը քեզնով է, բացվում

Քեզնով եմ ապրում մինչ իրիկնաժամ,

Ու ողջ գիշերը գալիս անհարցում

Փոթորկում է ինձ կարոտն անբաժան:


    

Կյանքիս իմաստն են դարձել սիրելիս

Հրկեզ տենչերս սիրտդ գերելու,

Ու երազներիս նոր շունչ է տալիս

Հավատամքը քո փոխադարձ սիրո:


    

Գիտեմ, կլսի Աստված մի ջինջ օր

Սիրո Աղոթքը կարոտած հոգուս,

Կարթնացնի քո մեջ բողբոջը սիրո

Եվ դու ալեկոծ սիրտս կամոքես:


    

Անսա’ ջերմագին աղոթքին հոգուս,

Սրտիս բեր սիրուդ անմեղ ծփանքը,

Ետայսու պիտի ապրեմ լոկ քեզնով,

Գունագեղ եդեմ իմ երազանքի,


     Ս.Մալխասյան 11.01.2013


    

ԵՍ ԳԻՏԵԻ


    

Ես գիտեի, որ դու կգաս, երազիս փերի,

Որ իմ սրտի սերն ալեկոծ մենակ չես թողնի:


    

Ես գիտեի, որ երբ սերը սուրբ է ու մաքուր,

Տերը վերից տեսնում է այդ ու սեր առաքում:


    

Գիտեի, որ կանչը սրտիս հասնելու է քեզ

Ու քո սրտի սերն ալեկոծ կվայելեմ ես:


    

Ինչ լավ է, որ սպասումս հուսախաբ չարիր,

Աստված թող սեր փնտրողների իղձը կատարի:


    

Թող որ մեզ հետ խնդան այսօր սրտերը բոլոր,

Ես գիտեի, Անեղծ Սերը չի մնա մոլոր:


    

Ս.Մալխասյան 14.01.2013


    

***
     Այն, որ իմ մեջ էր ծածուկ սողոսկել
     Եվ օր ու գիշեր կեղեքում էր ինձ,
     Կարող էր վառել բյուրավոր սրտեր,
     Մոռացման մատնել անձուկ ու կսկիծ...
     Եվ, եթե մի պաղ քար էր կրծքիդ տակ
     ու սիրո հույզեր չկային քո մեջ,
     Ինչու բախեցիր սրտիս դուռը փակ`
     Թախծոտ հայացքով կանչելով անվերջ...
     Եթե սեր չկար,
     Սեր չկար քո մեջ...
    
     Ս.Մալխասյան 2005


     ***
     Ձեռքերս կարճ են,
     Չեն հասնում մարմնիդ,
     Ու երազներիս թևերն են աճում, ..
     Սպասումներս կառչել անունիդ
     Ու քեզ են կանչում,
     Ու քեզ են կանչում...
    
     Ս.Մալխասյան 2004


    

***
     Դու իմ հեքիաթն ես այսու,
     Իմ հացն ու գինին,
     Քո դեմ իմ սիրտն եմ բացել,
     Ե’կ, նրան տիրի’ր...
    
     Ս. Մալխասյան 2013
    
    

ՍՊԱՍՈՒՄ
    
     Թողել եմ մենակ, գնացել հեռու,
     Մոլոր ու տևրտում նստած ես հիմա,
     Ժպիտն է սառել քո լուրթ աչքերում,
     Բայց քո թախիծը կույր է ինձ համար…
    
     Ժամանակն անկուլ հոսում է դանդաղ,
     Մինչ դու ամեն օր ժամերն ես հաշվում…
     Թողել եմ, գիտեմ, վարդերդ անքաղ,
     Գիտեմ, որ ահույս հույսն էլ է մաշվում…
    
     Համբերիր, մի օր տեսիլներն անհետք
     Շուրթերիդ համբույր կդառնան բորբոք…
     Երազում հաճախ խոսիր նրանց հետ,
     Երազների մեջ քոնն է ամեն ոք…
    
     Ս. Մալխասյան 2000
    
    

ՄՏՈՐԻՐ, ԽՈՐՀԻՐ


    

Արձագանք արդեն ես չեմ սպասում,

Ոչ բարի խոսքեր, ոչ էլ սփոփանք,

Սիրելուս համար ներում չեմ հայցում,

Բախտ եմ քեզ մաղթում ու կյանք անփորձանք:


    

Մտորիր, խորհիր, որ չայրես փութով,

Մեզ իրար կապող կամուջները հին,

Ամեն ինչ կյանքում ունայն է ու սին,

Կյանքի հմայքը Սերն է` միշտ ներող:


    

Թե երկմտանքն է հիմա քեզ տանջում,

Դու ընտրիր ուղին քո նախանշած,

Իսկ երբ կմնաս մենակ, իմ աստված,

Հույս փնտրիր միայն ի’մ սրտի կանչում:
    
     Ս. Մալխասյան 18.01.2013


     ՀՈՒՇԵՐԻ ՓՈՇԻՆ


    

Ուշ աշնան մի օր ինձնից հեռացավ

Ու դանդաղ լուծվեց հուշերիս մուժում,

Տրտմաշուք օրերն եկան ու անցան,

Բայց ժամանակն էլ վերքը չի բուժում:


    

Ոնց մարած կանթեղ ապրում է իմ մեջ

Այն հին կարոտի մարմրող փոշին,

Հոգիս տամուկ է, սիրտս սնամեջ,

Ապավինող լոկ անցողիկ հուշին:


    

Թվում է ինչ-որ անհայտ մի վայրում,

Լաբիրինթոսում օտար աչքերի.

Կանչում է դեռ ինձ կանաչ մի գարուն,

Դարձրել եմ նրա սպասման գերին:


    

Բարկ Արևի տակ, սեգ Լուսնի ներքո,

Ցերեկ, թե գիշեր, սպասում վարան,

Հույս է փայփայում սիրտս անսքող,

Որ մի չքնաղ օր կտեսնի նրան:


    

Ս.Մալխասյան 6.01.2013

Աղբյուրը` Seyran Malkhasyan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15346 | 2 | 0
Facebook