Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ashik
Հեղինակ`
Ashik
03:34, կիրակի, 02 մարտի, 2014 թ.
    
Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վրադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին: Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4245 | 0 | 0
Facebook