Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեռների միջազգային օրվան նվիրված էկոկրթական միջոցառում

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
15:20, երկուշաբթի, 10 փետրվարի, 2014 թ.

Հունվարին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում և ‹‹Այլընտրանքային տոնածառեր›› ցուցահանդես: Միջոցառմանը մասնակցում էին Երկրաբանական թանգարանին կից էկոակումբի սաները, 116 հիմնական դպրոցը, Թեղենիկի, Երևանի N 66 և Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցները: Միջոցառման կազմակերպիչներն էին Երկրաբանական թանգարանը, Երիտասարդ կենսաբաների և քիմիկոսների ասոցիացիան:

Միջոցառումը սկսվեց Լեռների միջազգային օրվան նվիրված ‹‹ Հայկական լեռնաշխարհ ›› բեմականացմամբ: Զրույցի էին բռնվել Արարատը, Արագածը, Արմաղանը, Արայի լեռը, Աժդահակը, Արմաղանը, Հատիսը, որոնք պատմում էին հրաբխային ժայթքումների, հրաբխից ստացված օգուտների, հանքերի, բնության հրաբխային ծագման հուշարձանների մասին՝ թանգարանի էկոակումբի սաների կողմից: Ծրագրի հեղինակն էր թանգարանի աշխատակցուհի Սեդա Ավագյանը:

Ելույթներով հանդես եկան նաեւ մյուս դպրոցների սաները:

Միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից պատրաստված այլընտրանքային եղևնիները գնահատեց հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում էին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս Մարինա Մովսիսյանը, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, Օրհուս կենտրոնի աշխատակից Սիլվա Այվազյանը, Հայկական ծառատունկ ծրագրի աշխատակից Նվարդ Գևորգյանը և Երիտաասարդ կենսաբանների ասոցիացիայի աշխատակից Լուսինե Աղաջանյանը: Լավագույնները պարգևատրվեցին հավաստագրերով ու շնորհակալագրերով ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրինության կողմից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3246 | 0 | 0
Facebook