Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռիբերի. Ինձ անպարտելի էի զգում

I love football
Մամուլի խոսնակ`
I love football
20:57, երկուշաբթի, 27 հունվարի, 2014 թ.
     «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ հեշտ չի լինի կրկնել 2013 թվականի հաջողությունները։

-Այն ամենը, ինչին դուք մոտեցաք 2013-ին, վերածվեց «ոսկու» ։ Ձեզ անհաղթ զգացե՞լ եք։

-Այո, հենց այդպես էր։ Երբ այդպես է լինում, ամեն ինչ ստացվում է՝ մարզումներին, խաղում, ցանկացած դիմակայությունում։ Նաև ինքնավստահությունն է աճում։

Ինչ էլ փորձում ես՝ գործում է։ Ժամանակ է գալիս, որ ինքդ քեզ ասում ես. «Այո, սա երկար կշարունակվի» ։

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է կրկնել այդ ամենն այս տարի։

-Դա շատ դժվար կլինի, բայց ես չեմ նստում նույն տեղում ու ինձ հարցեր տալիս, պարզապես շարունակում եմ աշխատել։ Մենք ուժեղ թիմ ունենք, որ կարողանանք կրկնել անցած տարվա նվաճումները, բայց 2013-ը յուրահատուկ էր, դժվար կլինի դա կրկնել, -ասել է Ռիբերին։
    
     Եթե
դեռ չեք միացել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ կարող եք տեսնել բազում զվարճալի նկարներ եվ կարդալ ավելի շատ ֆուտբոլային նորություններ, ուրեմն միացեք
    
https://www.facebook.com/I7love7football?ref=hl

Աղբյուրը` http://allsport.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5549 | 0 | 0
Facebook