Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես ատում եմ ..

01:19, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Ես ատում եմ ..
     Ատում եմ ես այն հայելին, որի մեջ ինձ եմ ես ատում,
    
     Ես ատում հենց այդ հայելու մեջ, իմ աչքերն եմ ատում, գուցե,
    
     Ես ատում եմ իմ աչքերը, երբ նրանց մեջ դուք ձեզ եք տեսնում
    
     Ու ձեզ եմ ատում, ձե՜զ բոլորիդ,
    
     Ես ատում եմ՝ քեզասեր սիրով տարված իմ եսին,
    
     Ատում եմ քեզ՝ եսասեր սիրով ինքնասիրահարված,
    
     Ես ատում եմ քեզասեր քո դուն, որ թողել է եսասեր եսիս,
    
     Ու ատում եմ քեզ, քանզի ինձասեր սիրով ես տարվել,
    
     Ես ատում եմ քո ձայնը այն, որ միշտ անունս է տալիս,
    
     Քո շշուկներն եմ ես ատում, որ հեռվից է, այլ ոչ դիմացից,
    
     Ատում եմ ձեռքերդ ու ափդ այն մեծ, որ երբե՜ք ու երբե՜ք սառը չեմ թողել,
    
     Քո ափի մեջ, իմ ափն եմ ատում,
    
     Քո ձեռքի մեջ, քո զենքն եմ ատում,
    
     Ու այն կրակոցն եմ ես ատում, որ երբե՜ք ու երբե՜ք հանգիստ չէր մնում,
    
     Ատում եմ ես քո զենքը այնպես, ինչպես այն կրակեց կրակված սրտիս,
    
     Ատում եմ, ես իմ ձեռքերն եմ ատում,
    
     Իսկ ավելի ճիշտ, ես ձախս եմ ատում,
    
     Ու իր հետևից աջն եմ ես ատում,
    
     Քանզի այն երբեք մենակ չթողես ինձասեր քո եսին
    
     Ու ձախիս հետ մեկտեղ աջն եմ ես ատում,
    
     Քանզի աջս պաշտպանն էր ձախիս,
    
     Իմ բացակայությունը լցնող ձեր դատարկությունն եմ ատում,
    
     Իմ ներկայությունը թողած ձեր եսն եմ ատում,
    
     Ես ատում եմ ամեն ինչ ու ամենքին,
    
     Ատում եմ, նույնիսկ իմ ստվերն եմ ատում,
    
     Քանզի այն երբեք հանգիստ չի տալիս եսիս:
    
     Այսպես շարունակ ամեն ինչն եմ ատում:
    
     Բայց մեկ է ես եսասեր սիրով տարված մի աղջիկ,
     Քեզասեր սիրով լցված է ապրում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9230 | 4 | 0
Facebook