Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել

01:16, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել
    
    
Երբ արթնացա մտածում էի, թե սովորական մի օր է սկսելու, որ սովորականի նման հագնելու եմ կեդերս ու գնամ դասի. իհարկե իմ սովորական օրերը սկսում են դպրոցից ու ավարտվում դասերով, բայց այդ օրն անկախ ինձնից քայլում էի մեկ այլ ուղղությամբ: Հայացքս սառն էր, ինչպես միշտ, իսկ ոտքերս՝ համառ, Ես արագ-արագ էի գնում կարծես՝ ընկել էին հետևիցս, կարծես՝ վազում էի, չ՛է, գուցե՝ փախչում այս ամենից: Շուրջս նայում էին ինձ և կարծում, թե գժվել եմ: Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել: Չէ՞ որ...

    
Մտածմունքներով էի և չհասկացա, թե ինչպես ոտքերս բերեցին ինձ այդ այգին: Այդ այգին լի էր հիշողություններով: Ամեն անգամ, երբ բախտ էր վիճակվում գնալ այնտեղ, կամ ժպտում էի, կամ՝ լալիս:

    
Իսկ այդ օրը՞, այդ օրը արցունքներն այտերիս անվերջ շշնջում էի «ինչի՞», «ինչի՞ համար»: Փչում էր քամին ու չորացնում դեմքիս վրա նկատվող թացությունը: Աչքերս սառն էին, սառն էր հայացքս ու ինչպես միշտ չէի զգում ոչի՜նչ, ոչի՜նչ: Անվերջ նայում էի ծառի մոտ գտնվեղ նստարանին: Անկեղծ ասե՞մ: Ես, ասես՝ կինոթատրոնում լինեի, որտեղ հրավիրել էին ինձ, ինքս ինձ տեսնելու և վերջապես, ինքս գնահատելու սեփական խելահեղ դերս: Նայում էի շուրջս, շոյում էի դեմքս, դիպչում՝ մարմնիս, ուզում էի հասկանալ, մի՞թե վերջացել է ամեն ինչ, մի՞թե սա է վերջը, մի՞թե մահացել եմ, մի՞թե հիմա պետք է տեսնեմ կյանքս՝ սկզբից մինչև վերջ: Հիանալի՜ է: Հրաշալի՛ է: Անկեղծ ասած, իմ կյանքում, արևը միշտ ժպտացել է ինձ ու հիշեցրել իր մասին: Երջանիկ եմ եղել: Այդ ամենը նորից տեսնելով՝ դեմքիս մկանները հիշեցնում էին իրենց մասին: Պատկերացնու՞մ եք, ամբողջ կյանքս մի քանի րոպեում՝ համառոտ, ու այդքան երջանկություն միանգամից, բայց ի՞նչ կապ ուներ այդ նստարանի հետ: Ես այդ հարցի պատասխանը ստացա այն ժամանակ, երբ սկսեց նոր, վերջին էտապի ցուցադրությունը: Ցա՞վ, աղմու՞կ: Չէ՛, փոթորի՛կ, կամ գուցե՞ շրջադարձ: Ինչպե՞ս եք դուք դրան ասում, մարդի՛կ: Այդ նստարանը, այդ այգին, այդ ծառը, ագռավները: Մութը վրա տվեց, միանգամից սառեց ամեն ինչ: Մենակ էի: Մենակ նայում էի: Սառել էի: Ուզում էի բառեր գտնել: Ուզում էի գոռալ, փրկություն՝ խնդրել: Ուզում էի ասել«բա՛վ է, կանգ ա՛ռ, ժամանա՛կ, կանգ ա՛ռ ու հեռացի՛ր՝ հուր-հավիտյան»: Ցավում է, ցավում է հոգիս: Չեմ ուզում հիշել: Անվերջ գոռում էի: Ձայն լսեցի: Աջ կողմումս մի անմեղ շուն կանգնել ու ինձ էր նայում, կարծես՝ այդ կենդանին ուզում էր ասել «գժվե՞լ է այս աղջիկը»: Այո, գժվել եմ, ինչու՞ չգժվել: Մրսում էի, շատ էի մրսում, իսկ կինոթատրոնի կարգավիճակը ասես՝ չէր ուզում բաց թողնել: Կապել էր ինձ ու ստիպում էր նայել այդ ամենը, իսկ Ե՞ս, Ես չեմ ուզում, չեմ ուզում նայել:

    
-Խնդրում եմ թող ինձ, թող հեռանամ: Ուզում եմ գնալ: Ինչպե՞ս մթնեց, ինչու՞ մթնեց:Խավարը իշխում էր շրջակայքը: Եվ հանկարծ անջատվեց ամեն ինչ: Այո-այո, անջատվեց: Պատկերացրեք մի պահ՝ դուք հեռուստացույցով մի ֆիլմ եք նայում ու լույսերը տանում են: Վստահ եմ, դուք գժվում եք: Այո՛ գժվում, ինչու՞ չգժվել: Մութ էր: Միայն մի աթոռ կար, սեղան կար ու թուղթն իր գրչով: Գիտե՞ք ինչի էր նման: Նման էր այն քաղմասների սենյակներին, որտեղ ասում են.«Գրի՛ր»: Չէ, չէ չփորձես հեգնել: Անկեղծ եմ ասում, երբեք չեմ եղել այնտեղ, բայց դե գիտեմ էլի: Ես նման էի այն գողերին, որ գողություն անելուց առաջ շտապում են ստուգել տարածքը: Մոտեցա, նստեցի ու վերցրի գրիչը: Ա՝խ, ինչպես չեմ սիրում գրել, Աստված իմ, բայց ձեռքս ինձ ոչինչ չասելով սկսեց գրել: Մեխանիկորեն, կարծես՝ արտագրություն էի անում՝ առաջին դասարանում: Գրում եմ. «Լավ դերասաններ ենք եղել մենք: Այո՛, շատ լավ դերասաններ: Լավ ենք խաղացել: Ո՞վ տվեց մեզ այս դերերը: Ես չէի ուզում գլխավոր հերոսուհին լինել: Ես չէի ուզում դերասան լինել, հենց այս ֆիլմում: Իմն ուրիշ էր: Ուրիշ աշխարհ էր: Ինձ պետք չէր այդ դերը: Այդ դերով չէր, որ Ես պետք է հայտնի դառնայի: Նրա կողքին չէր, ոչ Ես պետք է ինձ երջանիկ զգայի, կամ եթե Ես միան կարող էի այդ դերը խաղալ, ինչու՞ հերոսը հենց նա եղավ, ինչու՞ հենց նա: Մտքերս հանգիստ չեն տալիս ինձ»: Անվերջ երկմտում էի: Այդ պահին զգացի, որ քամին խաղում է մազերիս հետ: Անշուշտ սիրում եմ, երբ քամին ինչ-որ բան է ուզում ասել: Հանկարծ լսեցի, «շրջվի՛ր»: Շրջվեցի: Սթափվեցի: Ինչու՞ շրջվեցի, չէ՞ որ իմ հետևում այդ հերոսի կյանքն էր դեռ շարունակում: Նրա անձնական կինոնկարի պրիմիերան էր: Գուցե պետք է ասել. « դադարեցրե՛ք, կանգնեցրե՛ք այս կինոնկարը, չեմ ուզում, չէ՞ որ Ես եմ գլխավոր հերոսուհին, մի՛ փոխեք մեր դերերը, խնդրում եմ, մի՛ փոխեք»: Եվ քամին կրկին շշնջաց.

    
-Ուրեմն փոխիր քեզ:

    
Ստափվեցի: Կարծես սառր անձրև թափվեր գլխիս: Ստափվեցի: Աչքերս նորից սառեցին ու արցունքներս սառույցի նման կախվեցին աչքերիցս: Ինձ թվում էր, թե հերոսն էլ էր փոխել իր կերպարը՝ դարձել քամի, ու նորից ինձ խնդրում էր փոխվել: Փոխվե՞լ, բայց ինչպե՞ս: Չէ՛, չեմ ուզում փոխվել: Ուզում եմ, որ հերոսը հուր-հավիտյան քամի դառնա, որ միշտ խաղա մազերիս հետ, շոյի դեմքս, անվերջ շշնջա, հուշի, ուղղի, օգնի, կողքս լինի, որ զգամ նրան, բայց ինձ փոխե՞լ, ներիր անկարող եմ:Խառնվել էր ամեն ինչ: Ձեռքերս դողում էին: Դողում էր ձայնս, բայց չէի դադարում գոռալուց, չէի դադարում անվերջ կոտրելուց, ջարդ ու փշուր անելուց: Գոռում էի, կարծես թե ինձ լսում էին: Չէ, չէին լսում: Նրանք այդ կինոնկարն էին նայում:

    
-Լսե՛ք ինձ: Բավական է, հանեցե՛ք ձեր դիմակները, որ գեթ մի վայրկյան շնչել կարողանաք:

    
     Այդ պահին աչքիս առաջ հայելի հայտնվեց : Այն այնպես էր նայում, կարծես ուզում էր ասել. «ապա մի քեզ նայիր՛, կանգնի՛ր, վեր կաց, հերիք է կանգնի՛ր, քանի դեռ հողը ոտքերիդ տակ է, կանգնի՛ր»: Մարմնումս քնել էր զենքերիցս մեկը՝ հպարտությունս: Արթնացավ խոր քնից և հենց այդ վայրկյանին կանգնեցի հայելու առաջ: Աչքերիցս թափվում էր՝ անձրև հիշեցնող արցունքներս, բայց կանգնելով հայելու առաջ նայում էի աչքերիս: Հիշում եմ, երբ ասացիր, թե աչքերիս համար ինձ էլ չեն սիրի: Ես էլ մի մանուկ՝ փոքր երեխա, ասացդ ընդունելով սկսեցի արտասվել, իսկ իմ աչքերը՜: Իմ աչքերը ոչ միայն տեսնել, այլև զգալ ու լսել գիտեն, հասկանալ ու գնահատել, ապտակել գիտեն աչքերս, աչքերս ներել ու սիրել գիտեն, աչքերս՝ տխրել, բայց ոչ երբեք ժպտալ, միայն դա չգիտեն: Մի պահ ինձ թվաց՝ աչքերումս կրակ է վառվում, բայց չէ՛, ի՞նչ կրակ, ի՞նչպես կարող է թաց տեղում կրակ վառվել: Ձեռքիս տակ մկրատ կար: Վերցրեցի ու սկսեցի կտրել մազերս: Հիշում եմ, երբ ասում էր. «երեխես, չկտրե՛ս մազերդ», իսկ Ես կտրում էի, Ես հականիշն էի նրա բառերի: Եթե բջջայինիս ձայնը չլսեի, համոզված եղե՛ք, գուցե նաև մկրատը սկսեր մարմինս մասերի բաժանել, ինչպես նրանք հոգիս կտրեցին ու պատառ առ պատառ վաճառեցին շներին: Անծանոթ հեռախոսահամար էր ու անկարելի էր պատասխանելը, բայց անկախ ինձնից շտապեցի պատասխանել:
    
    
-Ալո՞:
-Բարև:-Բարև Ձեզ, կներեք ու՞մ հետ եմ խոսում:-Շտապի՛ր:-Այսի՞նքն:
-Շտապի՛ր, նա սպասում :

    
Ուզում էի հարցնել, թե ով է սպասում ինձ, սակայն չհասցրեցի: Զանգն ընդհատվեց: Նկատելի էր դառնում սրտիս առկայությունը, բայց, հավատացե՛ք, Ես հազվադեպ եմ զգում նրա ներկայությունը մարմնումս: Արթնացել էին բոլորը՝ հպարտությունս, եսասիրությունս, և վերջապես՝ ԵՍ: Կորցնելու ոչինչ չունեի: Ուժեղ քամի սկսեց ու վառվեցին փողոցի լույսերը: Ինձ չկորցնելով շտապեցի քամու ուղղությամբ: Այնքան մռթմռթացի, որ երեսնիվայր ընկա գետնին: Մարմինս ցավ չզգաց, բայց միևնուն ժամանակ, իմ էությանը չհամընկնող օգնություն էի խնդրում քամուց, բայց նա ինձ թողեց ու հեռացավ: Արևը նորից ժպտաց ինձ, իսկ Ես գոռում էի.

     -Չեմ ուզում, արև գնա խնդրում եմ գնա՛, Ես նրան եմ ուզում: Ու՞ր ես: Թողեցիր ինձ այն ժամանակ, երբ ամենաշատն էիր պետք: Ինչու՞: Օգնի՛ր կանգնեմ, սիրելի՛ս: Խաղա՛ մազերիս հետ: Թու՛յլ տուր զգամ ներկայությունդ: Օգնի՛ր կանգնեմ: Ի՞նչ եմ անելու, շուտով ամառ է և ամեն օր արև է լինելու: Չեմ ուզում այդ շինծու ժպիտը: Քամի եմ ուզում, քեզ եմ ուզում: Բերե՛ք իմ վրա հող լցրեք: Ողջ-ողջ թաղեք: Թողեք մեռնեմ: Ու՞ր ես իմ հերոս: Կորել ես, ասես: Չեմ հիշում դեմքդ, միայն ներկայությունդ եմ զգում ամեն օր, ամեն ժամ: Գիտեմ, որ հիմա կողքս ես: Ամեն անգամ պատվով եմ դուրս գալիս յուրաքանչյուր խնդրից, բայց մի օր, երբ մեր տեղում նստած, նամակներդ էի կարդում, զգացի, որ մի ուրիշ քամի էր, մի տեսակ ուրիշ քամի: Չէ, Ես գուցե կհավատայի, որ փոխվել ես, բայց դու չէիր: Մեկ ուրիշն էր փորձում գրավել քո տեղը: Այդ օրվանից փորձում եմ տանից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ դրսում քամի չկա: Ոչ մի կերպ չեմ ուզում, որ ուրիշը խաղա մազերիս հետ, չեմ ուզում ուրիշի շրթունքները զգամ այտերիս, չեմ ուզում, որ ուրիշի շրթունքները համբուրեն բաց ու մաքուր Ճակատս, չեմ ուզում ուրիշի ձեռքերը տաքացնեմ ցուրտ ձմռանը, չեմ ուզում ուրիշի վերարկուն կրեմ սեփական խղճուկ մարմնիս, չեմ ուզում ուրիշը վերցնի իմ ծանրությունը, չեմ ուզում գիշերներն ուրիշի հեռախոսահամարից զանգ գա, չեմ ուզում ոչ մեկի ու ոչ մեկի հետ դիմավորեմ գալիք Նոր տարին, ծննդյանս տարեդարձը: Հասկանու՞մ ես, չեմ ուզում ուրիշի ձայնը լսեմ, չեմ ուզում, Ես միայն քամի եմ ուզում, որ սենյակիս պատուհանը բաց թողնեմ ու զգամ, որ կողքս ես: Ուզում եմ, որ քե ձայնը այնքան բարձր լինի, որ չլսեմ ուրիշ ոչինչ: Ի՜նչ դժվար է, Տեր իմ: Շա՜տ շուտվանից չեմ լսել ձայնդ: Վախենում եմ առանց քո ձայնի, առանց քո խոսքերի, առանց քո բառերի: Մարդիկ ականջիս միշտ շշնջում են, ասում են, որ մոռանամ քեզ, ասում են, թե սիրտդ քարացել է ու սերդ մոռացվել է, էլ չես սիրում դու ինձ: Գիտե՞ս, պատուհանս միշտ բաց էի թողնում՝ մտածելով, որ կներխուժես իմ սենյակ: Չէ, չկարծե՛ս, թե փակել եմ պատուհանը, ուղղակի արդեն փոխել եմ սենյակս: Այս նոր սենյակում պատուհան չկա, միշտ սառն է: Ասում են՝ ձմռանը ջեռուցման կարիք կզգացվի, բայց հավատա չեմ ուզում, Ես սառնություն եմ ուզում: Երբեմն մի հեռու անկյունից նայում եմ ձեզ, բայց շտապում եմ հեռանալ, անցնել օվկիանոս, ծով, անվերջ շրջագայել ու հասնել այն կետին, որտեղ շատ վաղուց էի ուզում լինել: Հեռանամ, որ չզգամ նրանց բացակայությունը: Չէ՞ որ նրանք երջանիկ են առանց ինձ:
Անվերջ գոռում էի, կարծես՝ գժվել ՝էի...

     Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել...
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7323 | 0 | 0
Facebook