Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դժբախտությունները միայն դասեր են

Կարոտ
Հեղինակ`
Կարոտ
10:56, չորեքշաբթի, 22 հունվարի, 2014 թ.
     Մեր կյանքը միայն դժվարությունների դեմ պայքար չէ՛: Դուք, որ հիմա հուսահատ եք, դուք, որ չեք ուզում ապրել, հնարավոր է դուք հիմա տառապում եք ֆիզիկական ցավից, կամ էլ տառապում եք ինչ-որ անբուժելի հիվանդությամբ, մի՛ հանձնվեք: Պահպանե՛ք օպտիմիզմը և ձեր հավատը: Պահպանե՛ք հումորի զգացողությունը և սրամտությունը: Փնտրե՛ք այն պահերը, որոնք ձեզ բերում են ուրախություն և հանգստություն: Ուրախացե՛ք վաղ առավոտվա լռությամբ, ուրախացե՛ք, որ տեսաք ևս մեկ լուսաբաց և որ կարող եք կիսել այդ օրը (թեկուզ ոչ իդեալական) նրանց հետ, ում սիրում եք:
    
     Եղանակը լավն է, թե վատը, գործերը հարթ են ընթանում, թե ոչ, տանն եք հարազատների հետ, թե դրսում օտարների, ձեզ լավ եք զգում, թե հիվանդ եք, կյանքը միևնույնն է հիասքանչ է: Մի՞թե հրաշալի չէ, որ մենք կենդանի ենք և շնչում ենք: Կյանքն ինքնին հրաշք է:
     Աստված մեզ ուղարկում է փորձություններ, որպեսզի մեզ դարձնի ավելի ուժեղ, քաջ և համառ: Օգտվե՛ք այդ հնարավորությունից: Ձեր մարմինը կարող է թույլ լինել, բայց երևակայությունն ու հոգին կարող են լինել այնտեղ, որտեղ դուք կցանկանաք: Մի՛ դադարեք լինել ինքներդ ձեզ հետ: Ձեզ հետ լույս բերեք այս աշխարհ և դարձեք սեր մյուսների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3548 | 0 | 0
Facebook