Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցավը չփոքրանալու հատկություն ունի

20:49, կիրակի, 18 նոյեմբերի, 2012 թ.
Ցավը չփոքրանալու հատկություն ունի
    
    

Երեք տարի առաջ էր, այս օրը`նոյեմբերի 18-ին:Ամեն ինչ սկսվեց Մայքի/Հոմբերտ Եփրեմյան/` ընկերուհուն ուղարկած հաղորդագրությունից, որում վերջինիս` Քեթ Վարդանյանին «փչացած» էր անվանել: Վարդանյանը տեսել էր հաղորդագրությունն ու խնդրել եղբորը` ծեծել Եփրեմյանին: Մայքը սպառնալիքներ էր ստացել անծանոթ անձանցից եւ գնացել հանդիպման:Նրան հարվածել էին ու կրակել պարանոցին, ինչի արդյունքում Հոմբերտը մահացել էր:

Աս տարի այն երկու հայերը, ովքեր մեղադրվում էին Հոմբերտի սպանության մեջ, դատապարտվեցին: Լոս Անջելեսի դատարանը Զարե Մանջիկյանին դատապարտեց 50, իսկ Վահագն Ջուրյանին 25 տարվա ազատազրկման /«The Los Angeles Times»-ի տվյալներով/:

Կարելի է ասել արդարությունը վերականգնվեց, բայց մարդկային կյանքը հետ չես բերի:Երրորդ տարին, ինչ Հոմբերտը իր հարազատների կողքին չէ ու նրանց համար դա անհավատալի է., երևի ցավը չփոքրանալու հատկություն ունի, հիշողությունն էլ այսպիսի դեպքերում միշտ ներկա ժամանակում է, բայց Հոմբերտը կա, կա այնքան մարդկանցով, այնքան սրտերով.որոնք իրեն չեն մոռանում, կա նրանց մեջ ու նրանցից դուրս, ուրախ ու տխուր ամսաթվերի արանքում:«Մենք քեզ երբեք չենք մոռանա.դու միշտ մեր սրտում ես» խոսքեր, որ երբեք չեն ջնջվի Հոմբերտին սիրող մարդկանց սրտերից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4665 | 6 | 0
Facebook