Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՆԽՎԵԼ Է ԴԻՎԵՐՍԻԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
22:50, երկուշաբթի, 20 հունվարի, 2014 թ.
    
    


     Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, գրում է ԱՅՍՕՐ թերթը:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալն է գրել.
     «Վիճարկում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար զոհված ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Արիության մեդալով պարգևատրելու մասին...
     Նման քաջասիրտ տղային պիտի շնորհել ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ կոչում: Ի՞նչ է արել Զորի Բալայանը, որին շնորհվել է այդ կոչումը: Իսկ այս տղան հարյուրավորների կյանքն է փրկել, կանխել է թշնամու առաջխաղացումը:
     Կոչ եմ անում իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին՝ պահանջել ԼՂՀ նախագահից չեղյալ համարել իր հրամանագիրն ու հռչակել նորը՝

ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ի վերջո, պիտի ըստ արժանվույն գնահատվեն մեր զավակները, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն Արցախի...»

Տղան կյանքի գնով, վիրավոր վիճակում էլ դիմադրություն է ցույց տվել թշնամուն, կանխվել է դիվերսիան: ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐԺԵ ՇՆՈՐՀԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ:
     Արմեն անունով այս հայ տղայի համար արժե խոնհարել հայկական դրոշները: Մեր հերոսներին, մենք պետք է արժևորենք, ՓԱՌՔ ու լուսավոր հիշատակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5832 | 3 | 0
Facebook