Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հպարտանում ենք ՁԵԶՆՈՎ ....

22:43, չորեքշաբթի, 15 հունվարի, 2014 թ.
     ՎՊՄԻ Կենսաբանաքիմիական ֆակուլտետի այս երկու տղաները` Արշալույս Դավթյանն ու Նարեկ Կուրղինյանը, բանակում նունպես բարձր են պահում ՎՊՄԻ-ի անունը:
     Արդեն 6 ամիս է, որ ՎՊՄԻ կենսաբանաքիմիական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության շրջանավարտ, 2012-13 ուստարվա «Լավագույն ուսանող» և «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության դափնեկիր Արշալույս Դավթյանը ծառայում է Երևանի Նորաշեն համայնքի զորամասերից մեկում: Այս կարճ ժամանակահատվածում շարքային Դավթյանը բարեխիղճ ծառայության համար ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում: Ծառայության 4-րդ ամսում նշանակվել է կառավարման ջոկի հրամանատարի պաշտոնում: 2013թ.-ի նոյեմբերին Ա. Դավթյանը ճանաչվել է դիվիզիոնի «Լավագույն զինծառայող» :
     Նույն ֆակուլտետի բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտության շրջանավարտ Նարեկ Կուրղինյանը, ով մշտապես պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով դեկանի և ռեկտորի կողմից հասարակական ակտիվություն ցուցաբերելու համար, հիմա ծառայում է «Արարատ զոդ.» զորամասում և նույնպես ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում:
     ՎՊՄԻ-ի աշխատակիցների և ուսանողների անունից սրտանց շնորհավորում ենք տղաների ծնողներին` Անուշավան Դավթյանին և Հայկուշ Հակոբյանին, Արա Կուրղինյանին և Նարինե Վերանյանին` հայրենիքի համար արժանի զավակ դաստիարակելու կապակցությամբ ու իրենց զավակների հաջողությունների համար հայտնում խորին հարգանք:
     Մեր շատ սիրելի Արշալույսին և Նարեկին մաղթում ենք բարի ծառայություն և բոլոր զինծառայողներին` անփորձանք վերադարձ իրենց հարազատ օջախներ: Թող հայոց բանակը ունենա միայն այնպիսի զինվորներ, ինչպիսին դուք եք...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6502 | 1 | 0
Facebook