Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարաբերությունները 1991-2000 թթ.

Սևակ Մելիքյան
00:26, շաբաթ, 14 ապրիլի, 2012 թ.
Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարաբերությունները 1991-2000 թթ.

Ա­ՌԱ­ՋԱ­ԲԱՆ
    

     Նո­րան­կախ մեր եր­կի­րը գտնվում է շատ բարդ մի տա­րա­ծաշր­ջա­նում, ուր դա­րեր շա­րու­նակ բախ­վել ու այժմ էլ շա­րու­նակ­ում են բախ­վել աշ­խար­հի հզոր­նե­րի շա­հե­րը, ուր այ­լոց տնտե­սա­կան ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ձգտում­նե­րը զու­գորդ­վել և միա­խառն­վել են կրո­նա­կան ու գա­ղա­փա­րա­կան գե­րիշ­խա­նութ­յան հաս­նե­լու նկրտում­­նե­րին: Այ­սօր էլ այս գոր­ծոն­նե­րից շա­տե­րը` ա­ռա­վել կամ նվազ, դարձ­յալ առ­կա են, և մեր ե­րի­տա­սարդ պե­տութ­յու­նը, որ աշ­խար­հում տի­րող ի­րո­ղութ­յուն­ներն հաշ­վի առ­նե­լով, վա­րում է փոխլ­րաց­ման (կոմպ­լե­մեն­տար) քա­ղա­քա­կա­նութ­յուն, հիմ­նա­կա­նում կա­րո­ղա­նում է իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յանն այն­պի­սի ճկու­նութ­յուն հա­ղոր­դել, որ թե՛ գեր­տե­րութ­յուն­նե­րի, թե՛ տա­րա­ծաշր­ջա­նի մեծ ու փոքր պե­տութ­յուն­նե­րի շա­հե­րի բա­խու­մից մեր եր­կի­րը վնաս­ներ չկրի, և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը (այ­սու­հետև` ՀՀ) շրջա­փակ­ման մեջ պա­հող Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ նկրտում­նե­րին զսպա­շա­պիկ հագց­վի:

Մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կի­ցը Ռու­սաս­տանն է (այ­սու­հետև` ՌԴ), սա­կայն ԱՄՆ-ի, Եվ­րո­միութ­յան և ՆԱ­ՏՕ-ի ազ­դե­ցութ­յան աս­տի­ճա­նա­կան մե­ծա­ցու­մն­ աշ­խար­հում և մեր տա­րա­ծաշր­ջա­նում մեր երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րին "հու­շում է" ա­վե­լի ու ա­վե­լի մեծ ու­շադ­րութ­յուն դարձ­նել այս զար­գա­ցում­նե­րին, ի­րենց կողմ­նո­րո­շում­նե­րում ո­րո­շա­կի շտկում­ներ կա­տա­րել և ա­վե­լի սեր­տաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Արևմուտ­քի, մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը ՀՀ­-ի հետ լավ, կա­րե­լի է ա­սել` բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է և այդ ըն­թաց­քում մեր երկ­րին շուրջ 1,8 մլրդ­ ԱՄՆ ­դո­լա­րի ան­հա­տույց օգ­նութ­յուն է ցու­ցա­բե­րել: Հա­յաս­տա­նի հան­դեպ նրա հիմ­նա­կա­նում հա­վա­սա­րակշռ­ված և բար­յա­ցա­կամ քա­ղա­քա­կա­նութ­յու­նն­ էա­կա­նո­րեն նպաս­տել է շրջա­փակ­ման պայ­ման­նե­րում ան­գամ մեր երկ­րի տնտե­սա­կան ա­ճին և ար­տա­քին բա­խում­նե­րից խու­սա­փե­լուն:

Ու­սում­նա­սի­րութ­յու­նը, որ ներ­կա­յաց­նվում է ձեր ու­շադ­րութ­յա­նը, անդ­րա­դարձ է այս գեր­տե­րութ­յան հետ մեր երկ­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րին մինչև 2000 թ. և փորձ` կարևո­րե­լու այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա խո­րա­ցու­մը նաև հե­տայ­սու: Սույն ու­սում­նա­սի­րութ­յա­նը հրա­տա­պութ­յուն է հա­ղոր­դում այն հան­գա­ման­քը, որ մեր ան­մի­ջա­կան հյու­սի­սա­յին հարևա­նը և Ադր­բե­ջա­նը կողմ­նո­րոշ­վում են դե­պի ՆԱ­ՏՕ, ո­րի ան­դամն է նաև Թուր­քիան: Այս­տեղ փոր­ձ­ է ար­վել, հաշ­վի առ­նե­լով մեր փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ռա­ջին տաս­նամ­յա­կի փոր­ձը, ՀՀ­ ար­տա­քին քա­ղա­քա­կան մար­տահ­րա­վեր­նե­րը, հիմ­նա­վո­րել ԱՄՆ-ի հետ մեր հե­տա­գա մեր­ձեց­ման անհ­րա­ժեշ­տութ­յունն ու ներ­կա­յաց­նել այդ մեր­ձեց­ման ծան­րակ­շիռ նա­խադր­յալ­նե­րը:

Ար­ծարծ­վող թե­մա­յի վե­րա­բեր­յալ ե­ղել են հե­տա­զո­տութ­յուն­ներ, հրա­պա­րակ­վել են հիմ­նա­հար­ցին վե­րա­բե­րող գի­տա­կան հոդ­ված­ներ, մե­նագ­րութ­յուն­ներ, ո­րոն­ցում լու­սա­բան­վել են ա­ռան­ձին խնդիր­ներ, սա­կայն հիմ­նա­հար­ցն­ ամ­բող­ջա­կան ու­սում­նա­սի­րութ­յան չի են­թարկ­վել: Սույն աշ­խա­տութ­յունն ա­ռա­ջին­նե­րից մեկն է, որ ամ­բող­ջութ­յան մեջ ընդգր­կում է ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը և շրջա­նա­ռութ­յան մեջ է դնում այդ պատ­մա­կան փու­լին վե­րա­բեր­ող ար­խի­վա­յին նյու­թեր: Բա­ցի այդ, ա­ռա­ջին ան­գամ շրջա­նա­ռութ­յան մեջ են դրվել քննութ­յան առն­վող ժա­մա­նա­կաշր­ջա­նի մա­մու­լում տպագր­ված բազ­մա­թիվ ար­ժե­քա­վոր նյու­թեր, ո­րոնք ըստ էութ­յան ու­նեն սկզբնաղբ­յու­րի նշա­նա­կութ­յուն:
     Աշ­խա­տան­քում վեր­լուծ­վել և գի­տա­կա­նո­րեն լու­սա­բան­վել է 1991-2000 թթ. հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը, այդ թվում` վե­րո­հիշ­յալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հայ-ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան, տնտե­­­սա­կան, գի­տակր­թա­կան և մշա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, վեր­լու­ծութ­յան է են­թարկ­վել ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան նկատ­մամբ ԱՄՆ-ի դիր­քո­րո­շու­մը: Գի­տա­կան շրջա­նա­ռութ­յան մեջ են դրվել ՀՀ­ ա­ռա­ջին և երկ­րորդ նա­խա­գահ­ներ Լ­ևոն Տեր-Պետ­րոս­յա­նի, Ռո­բերտ Քո­չար­յա­նի, ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րի հետ ԱՄՆ պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի՝ ԼՂ ­հիմ­նա­հար­ցի շուրջ մի շարք բա­նակ­ցութ­յուն­նե­րի` ա­ռայժմ գի­տա­կան շրջա­նա­ռութ­­յան մեջ չդրված ար­ձա­նագ­րութ­յուն­ներ: Աշ­խա­տան­քում վեր­լու­ծվել է ԱՄՆ-ում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­մա­նը միտ­ված զար­գա­ցում­նե­րը 1991-2000 թթ.: Բա­ցի ա­ռան­ձին նա­հանգ­նե­րի կող­մից ցե­ղաս­պա­նութ­յան փաս­տա­ցի ճա­նա­չ­­ման ժա­մա­նա­կագ­րա­կան թվար­կու­մից, ­կա­տա­րվել է նաև հար­ցի վեր­լու­ծութ­յու­նը՝ հիմն­ված միայն ար­խի­վա­յին նյու­թի վրա: Աշ­խա­տութ­յունում ներ­կա­յացվել է նաև ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջան­ում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9155 | 0 | 0
Facebook