Ձեզ եմ ներկայացնում իմ մենագրությունը: Այստեղ աշխատությունը կներկայացնեմ որոշ սղագրումներով, առանց գիտական ապարատի և մաս-մաս, ինչը կհեշտացնի ընթերցումը:
Աշխատությունը կարող է օգտակար լինել ուսումնասիրողների բավականին լայն շրջանակի համար, քանի որ պարունակում է հայ-ամերիկյան քաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ԱՄՆ-ի մոտեցման վերաբերյալ բավական ծավալուն գիտավերլուծական նյութ: Աշխատությունը կարող է օժանդակ ձեռնարկ ծառայել հայ-ամերիկյան հարաբերություններին այս կամ այն կերպ անդրադարձող բուհերի համապատասխան դասընթացներին:
Աշխատության խմբագիրներն են` պ. գ. դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և
Համլետ Մելիքյանը:
Աշխատությունը կարելի է ձեռք բերել Երևանի ոլոր գրախանութներից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2000 ԹԹ.
ОТНОШЕНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И СОЕДЕНЕННЫХ ШТАТОВ АМЕРИКИ В 1991-2000 ГГ.
THE RELATIONS BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND UNITED STATES OF AMERICA FROM 1991-2000