Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարսիկի աշունը

23:11, կիրակի, 11 նոյեմբերի, 2012 թ.
Վարսիկի աշունը
    

-Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից, -ասաց Վարսիկը դողդողացող ձայնով:

Արևածագի ծակող լույսը մտավ սենյակ, ճեղքեց անձրևաջրից տարբեր նախշեր ստացած ապակին ու արթնացրեց ինձ:

-Վարդի, դեռ քնա՞ծ ես:

-Արդեն, չէ: Ինչու՞ ես այսքան շուտ արթնացել, այսօր կիրակի է:

-Ինչպես ամեն կիրակի դու մոռանում ես ինչու եմ շուտ արթնացել, այսօր ինձ տանելու ես այգի, որ խաղամ դեղձանիկների հետ, նրանք սպաասում են ինձ:

-Վարս, ախր սա միակ իմ ազատ օրն է, ես հոգնած եմ ու ցանկություն չունեմ տեսնել այդ անկյանք ու փոքր թռչուններին, որ չգնանք, նրանք չեն էլ նկատի դա…

-Բայց, ախր..

-Ոչ մի ախր, գնա՛, գնա՛, դաշնամուրիդ դասերը սովորիր՛:

-Ախր, նրանց խոստացել էի, - քթի տակ խոսելով ու մտամոլոր դուրս եկավ սենյակից:

Վարդին քնեց ու կեսօրին նոր դուրս եկավ սենյակից: Բոլորը վաղուց արդեն ճաշել էի ու հիմա պատրաստվում էին վայելել, ավանդական դարձած, խոտաբույսերով թեյը: Միայն Վարսիկը չկար:

-Ու՞ր է Վարսիկը, մա՛մ:

-Չգիտեմ, սենյակից դուրս չի գալիս, ասում է զբաղված է:

-Պարզ է, իսկ քեռի Սենիկը բերե՞ց այն երկու հանրագիտարանները:

-Այո՛, դրանք Վարսիկի մոտ են:

Շունը մոտեցավ ու սկսեց քսմսվել Վարդիին:

-Կորի՛ր, զզվելի՛ կենդանի. մի՞թե չեն հասկանում, որ զզվելի են ու խանգարում են, հեռու՛ քաշվիր, -ոտքով մի կողմ նետեց խեղճ կենադանուն ու բարձրացավ վերև:

Վարդին դեռ փոքր տարիքից չէր սիրում կենդանիներ, թռչուններ ու միշտ վերաբերում էր նրանց` անկենդան ու անզգա մարմինների:

-Վարսի՛կ, վերևու՞մ ես:

Ձայն չկա, մոտեցավ դռանը:

-Վարսի՛կ, բացի՛ր դուռը, դասերդ ստուգելու եմ եկել:

Մտավ սենյակ:

-Վա՛րս, ինչո՞վ ես զբաղված, ինչու՞ մինչև հիմա չես արել ոչինչ, փոխարենը զբաղվում ես այս հիմարություններով: Հանրագիտարանում ավելի հետաքիր բաներ կան, քան դեղձանիկի նկարները, արի՛, արի գնանք պարապենք:

-Վարդի, ախր հասկանում ես, որ ես սիրում եմ նրանց ու ես պատրաստվում էի գնալ նրանց մոտ, ես սպասում էի ամբողջ շաբաթ այսօրվան, նրանք էլ սպասում էին ինձ: Հիմա երևի նեղացել են…


    

-Ինչ հիմարություններ… Վարս հասկանում ես, այդ քո սիրելի դեղձանիկները հիմա երևի թռչկոտում են, ու ինչ նեղանալու մասին է խոսքը, նրանք չունեն մարդկային ուղեղը, չունեն բանականություն և ոչինչ չեն հասկանում: Եթե այդքան շատ ես ուզում վաղը դասերից հետո կգնանք ու կխաղաս նրանց հետ:Միայն թե հիմա արի պարապենք:


    

Վարսիկը նորից ուրախացավ, նա նորից սպասում էր վաղվան, բայց արդյոք դեղձանիկները սպասում էին… Ամբողջ գիշերը Վարսիկը խաղեր էր մտածում, հուզմունքն այնքան ուժեղ էր, որ մթությունն անգամ չխանգարեց պատկերացնել հաջորդ օրը: Առավոտյան արդեն ժամը ութին նա պատրաստ էր:

-Վա՛րս, չմոռանաս անձրևանոց վերցնել, ինչ-որ ամապամած է:

-Հիմա…

-Անց տասնհինգ է, Վարս, մի քիչ արագացրու ես դրսում սպասում եմ:


     Դպրոցում ժամանակը չէր անցնում, Վարսիկը անընդհատ ժամին էր նայում: Երբ զանգը տվեց նա կայծակի արագությամբ դուրս թռավ, այնպես, որ մոռացավ տետրը հանձնել:

Վարդին սպասում էր նրան մեքենայի մեջ: Աշնան մեղմ անձրևը չէր խանգարում ոչ մեկին: Մոտավորապես ժամը երեքին հասան այգի: Անսովոր աշնանային լռության մեջ միայն անձրևի կաթկթոցն էր լսվում, իսկ դեղձանիկները դեռ չհասցրած աչքերը փակել արդեն քարացել էին:

Վարսիկը սռած նայում էր երկու դեղձանիկներին: Անձրևի կաթիլները խառնվել էին արցունքի հատիկներին ու դեմքի վրայով հոսում էին առանց ընդհատումների: Վարդին կանգնած նայում էր ու տեսնում, որ սպանել է, սպանել է աշունը, սպանել է այն աշունը, որին սիրում էր Վարսիկը, իսկ Վարսիկը, Վարսիկն էլ իր աշունն էր…


     "Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից...."
     http://nurikyan.blogspot.com/2012/11/blog-post.html
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4685 | 0 | 0
Facebook