Շուկայի վերահսկողության տեսչության մասնագետները հայաստանյան առեւտրային կետերում հայտնաբերել են կասկած հարուցող մանկական վրացական տակդիրներ: Լաբորատոր փորձաքննության արդյուքնում պարզվել է, որ նրանց մեջ առկա է եղել ֆարմալինի բարձր տոկոսայնությունը, ինչի պարբերական օգտագործումը կարող է երեխայի վրա բացասական ազդեցություն թողնել: Շտապ ձեռնարկված աշխատանքների արդյունքում, կասեցվել է ողջ ՀՀ տարածքում դրանց վաճառքը: Նման գործընթացի է արժանացել նաեւ կանացի հայնտի հիգիենիկ պարագաներից մեկը, որի օգտագործման ժամանակ նրանից բենզինի հոտ է բուրել: Շտար կասեցվել է նաեւ այդ լոսյոնի վաճառքը: