Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի կաթիլ երազ

Ֆոսֆոր
Հեղինակ`
Ֆոսֆոր
23:55, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2012 թ.
Մի կաթիլ երազ

Ես քո կարիքն ունեմ: Չգիտեմ, երևի սիրում եմ քեզ կամ, գուցե, սիրահարված եմ կամ կապված եմ քեզ հետ, բայց գլխումս շարունակ քո անունն է պտտվում, վերջում էլ ` ամուր-ամուր գրկում ուղեղիս պատերը, սպառնալով, ` որ այլևս բաց չի թողնի ինձ, մտքերս: Բայց ինքս էլ չգիտեմ, ուզու՞մ եմ, որ բաց թողնի, թե՞ ոչ: Ախր, ես երջանիկ եմ քո կողքին, քո գոյությամբ, քեզ անմնացորդ ունենալու ցանկությամբ: Քո կողքին ապահով է, ջերմ: Ես երջանիկ եմ քեզանով: Քո շնորհիվ ամեն օրս բարի ու տաք է լինում, հոգիս ամեն օր ցնծում է և ուրախանում: Ես երևի սիրում եմ քեզ կամ սարսափելի սիրահարվել եմ: Ես ուզում եմ, որ միշտ կողքիս լինես: Ուզում եմ մի միլիոն ուրախություն բերել ու լցնել ափերիդ մեջ: Ուզում եմ տունդ ու հոգիդ երազներով լցնել, սիրով, հոգատարությամբ, երջանկությամբ: Ուզում եմ բախտիդ ժպիտ նվիրել ` հավատի ժպիտ: Ուզում եմ խոստանալ քեզ, որ կսիրեմ հավերժ, անսահման, որ չեմ լքի քեզ: Որ կգտնեմ քեզ, որքան էլ, որ մոլորված լինես: Կբռնեմ ձեռքդ ու կտանեմ դեպի սիրո երկինքները, որ մեր սիրուց կսկսեն հոսել: Որ կգունավորեմ ճանապարհներդ: Հույսեր կլցնեմ օրերիդ մեջ: Բարությամբ կողողեմ կյանքդ: Գիտե՞ս, ես իրոք քո կարիքն ունեմ: Ես քեզ սիրում եմ այնքան շատ ու խոստանում եմ երազներով լցնել տունդ, երբ այն դառնա մերը:


    

fosforblog.blogspot.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4390 | 2 | 0
Facebook