Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասին ոչ ասեցին վնասակար սովորություններին

14:07, շաբաթ, 30 նոյեմբերի, 2013 թ.
     Մեկ ամիս շարունակ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի երիտասարդական թիմը հակածխախոտային քարոզարշավներ է իրականացնում Կոտայքի մարզում, որոնք ուղեկցվում են սպորտային, մշակութային միջոցառումներով, ուսուցողական սեմինարներով:
     Նոյեմբերի 29-ին «Ծխելը այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում Նոր Գեղիում տեղի ունեցավ մշակութային փառատոն, որին մասնակցում էին Կոտայքի մարզի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ, այդ թվում Աբովյանի քրեակատարողական հիմնարկի հատուկ ուսումնարանի ուսանողները: Այս միջոցառմանը ամփոփվեց նաև հայտարարված մի շարք մրցույթների արդյունքներ: Շարադրությունների և ֆոտոլուսանկարների մրցույթները կրում էին «Ծխելը նորաձև չէ» խորագիրը: Աբովյանի քրեակատարողական հիմնարկի հատուկ ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանը իր շարադրության մեջ գրել էր.
     «...ծխել նշանակում է նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների հետ, որոնք տանում են մահվան: Իսկ հիվանդ մարդը նորաձև չի կարող լինել»: Դահլիճին հուզեց նաև Նոր Գեղիի պետական արհեստագործական ուսումնարանի սան, ժամկետային զինծառայող Մարտուն Սիմոնյանի «Մա.... իմ ձեռքերից վառոդի հոտ է գալիս» շարադրությունը: Թանկարժեք նվերներ ստացան բոլոր անվանակարգերում հաղթած մասնակիցները: Միջոցառումը շարունակվեց գեղեցիկ համերգով, որը համահունչ էր ծրագրի կարգախոսին: Ազատությունից զրկված երիտասարդներին առաջին անգամ հնարավորություն էր տրվել մասնակցի լինել քրեակատարողական հիմնարկից դուրս նման միջոցառման և իրենց մշակութային կատարումներով մյուս երիտասարդների հետ ոչ ասել վնասակար սովորություններին:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4087 | 0 | 0
Facebook