Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ ծխելու դեմ պայքարը հանրային շահ է

13:37, կիրակի, 24 նոյեմբերի, 2013 թ.
    
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։Մեկ ամիս շարունակ «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը «Ծխելը այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում իրականացնում է հակածխախոտային քարոզարշավ Կոտայքի մարզի մի շարք միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատություններում: Այս նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Քարոզարշավի շրջանակներում նախատեսված են սպորտային, տեղեկատվական, մշակութային միջոցառումներ, որոնք ընդգրկում են կրթական, հանրային սպասարկման, հասարակական ոլորտները միասին: Բազմաթիվ դեռահասներ, հատկապես գյուղական համայնքներում գտնվում են ռիսկային գոտում: Չկա համակարգված աշխատանք մարզաբնակ դեռահասների ազատ ժամանցի ճիշտ կազմակերպման համար: «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության իրականացրած սոցոլոգիական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դեռահասների մոտ վաղ ծխելու պատճառներից հիմնականը նրանց ազատ ժամանցի ոչ ճիշտ կազմակերպումն է կամ բացակայությունն է: Այս առումով կան բացթողումներ, վերը նշված բոլոր ոլորտներում: Հասարակական կազմակերպությունների իրականացրած կարճաժամկետ ծրագրերը առանց պետական և հանրային միջամտության չեն կարող լիարժեք արդյունավետ լինել: Միայն համատեղ և տևական գործընթացը հնարավորություն կտա ստանալ դրական արդյունք: Ծխելու դեմ պայքարը այսուհետ պետք է դառնա հանրային շահ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3995 | 0 | 0
Facebook