Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չստացված հաջողություն

22:50, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2013 թ.
     Հաջողված անվանել այս կյանքն անհնար է, կամ ՝ ծայրահեղ դժվար: Ի՞նչ հասկանամ հաջողված ասելով... Հասկանամ, որ այսօր է՞լ բոլոր օրերի նման գնացի-եկա մի ճանապարհով, որով բոլորը անխտիր քայլել էին երեկ, այսօր ու ընդհանրապես իրենց կյանքերում, մի երկու տող կարդացի իբր. պարզվեց, որ ինձնից առաջ հազարները կամ տաս ու քսան հազարներն էին կարդացել: Հետո տուն եկա, բոլորն էլ գնում էին, ու ես կրկին հասկացա, որ արածս այն է միայն, ինչ հազարներն են անում, իսկ ես պարծենալ գիտեի, թե մի բան եմ անում, ինչ ուրիշները չեն անում: Ի՞նչ ասեմ՝ տանն էլ ամեն ինչ նույնն է (ընկերուհիս զանգեց ու հավաստեց. ինքն էլ էր փաստորեն նույնն արել, ինչ՝ ես...)
     Հասկանու՞մ ես` էականն այս հարցում ինձ համար այն չէ, որ ես կրկնվում եմ ամեն վառվող լուցկու կամ բացվող օրվա, կամ փողոցում հանդիպող գրեթե նույն աղջիկների նման: Ինձ այն է մտահոգում, որ ես այդպես էլ չարեցի մի բան, որ մեկ ուրիշն արած չէր լինի: Ասել, թե ամեն ոք յուրովի է կատարում տվյալ գործը, համոզիչ չէ: Համոզիչ չէ, որովհետև, չնայած մեկը կարող է 5 րոպեում տուն հասնել, մյուսը՝ 10, միևնույնն է ՝ երկուսի նպատակն էլ տուն գնալն է, հիմա 5 թե՞ 10 րոպեում՝ էական չէ:
     Ինձ հոգնեցնում է կրկնողությունը՝ դեմքերի, օրերի, իրադարձությունների, հաջող-կամ անհաջողությունների, ինչը համառորեն փոխել չի ստացվում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4053 | 0 | 0
Facebook