Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ի՞նչն է կապում Ռիչարդ Մադլենյանին և Տաթև Սարգսյանին

20:14, շաբաթ, 09 նոյեմբերի, 2013 թ.

Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը որոշ ժամանակ դադարից հետո կրկին էկրաններին է: Նա արդեն նկարահանվում է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում:

«Մոտ չորս ամիս է` չեմ նկարահանվում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ ցանկանում ես փոքր-ինչ հանգստանալ: Հանդիսատեսն էլ պետք է կարոտով լցվի և սպասի քեզ: Երկրպագուների մեծ բանակ չունեմ, սակայն կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն տեսնել ինձ էկրաններին», - ասաց Տաթևն ու հավելեց, որ չի ցանկանում ընդունել ստացած յուրաքանչյուր առաջարկը միայն այն պատճառով, որ աշխատնք ունենա և մշտապես լինի էկրաններին:

Տաթևի փոխանցմամբ` դերը շարունակական է. «Կարծում եմ` երբևէ չեմ համաձայնի ներկայանալ մի նախագծում, որտեղ կերպարս ասելիք չի ունենա»:
     Սերիալային դերասանուհին, ով հիմնականում հանդես է եկել Դիանա Գրիգորյանի սերիալներում, սպասում էր այս առաջարկին. «Դիանայի հետ մեծ սիրով եմ աշխատում և ուրախոթյամբ ընդունեցի առաջարկը: Անկեղծ ասած, երկար ժամանակ սպասում էի այս առաջարկին: Նկարահանող խումբը հասցրել է չափից ավելի հարազատ դառնալ ինձ»:

Այս շրջանում Տաթևն աշխատում է նաև երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Սերիալային դերասանուհին առաջին անգամ ներկայացել է որպես երգի խոսքերի հեղինակ: Երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Նա և Տաթևն առայժմ գաղտնի են պահում, թե ում կատարմամբ է հնչելու այն: Ստեղծագործությունն այժմ մշակման փուլում է: «Սա իմ առաջին աշխատանքն է: Ռիչարդը հավանեց բանաստեղծություններս և երաժշտությունն ուղարկեց, որպեսզի դրա համար բառեր գրեմ», - եզրափակեց Տաթևը:


    

    
Աղբյուրը` esem.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6155 | 2 | 0
Facebook