Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրում է մարմնով մարմնից դուրս …

19:31, կիրակի, 28 հոկտեմբերի, 2012 թ.
Ապրում է մարմնով մարմնից դուրս …
    
Անասելի գեղեցիկ էր… Սահմանափակ մարմինը անեզր գեղեցկությամբ էր լցված:
Իսկ հոգին, հոգին նեխել էր իրեն շրջապատող աղբի կողքին: Ամեն երեկո բերում ու աղբը թողնում էին այնտեղ, թափում, փչացնում գեղեցիկը, իսկ նա օր օրի գեղեցկանում էր… Երբ լուսանում էր, բոլորը հինաում էին նրա գեղեցկությամբ, մոտենում էին շնչելու առավոտվա ցողաշատ թարմ օդը, բայց այն նեխած էր: Միանգամից հետ էին քաշվում: Մեկ քայլ դեպի նա ու երկու քայով հեռվանում էին նրանից: Իսկ նա քնած էր… երևի այդպես էր ճնշում իր մեջ կուտակված աղբին:
Կեսօրին ուժեղ անձրևեց: Անգամ անձրևը չմաքրեց ողջ կեղտը: Այն տարիների արդյունք է ու հետքերը խորն են: Իսկ այս մարդկանց համար սա անբնական գեղեցիկ էր: Նրանք ձգտում էին դեպի նա, ձգտում, ձգտում ու վայելում հեռվից: Վախենում էին հոգուց, որն այնքան փչացած էր, որքան գեղեցիկ էր մարմինը: Վախենում էին վարակվելուց, անընդհատ հեռու պահում իրնենց, ստում էին` հեռու պահելով բոլորին: Բոլորը փախչում էին ….
Մի առավոտ, երբ հերթական անգամ բոլորը վախեցած հիանում էին նրանով, մոտեցավ մի մուրացիկ գրկեց նրան` չհասկանալով, թե ինչքան գեղեցիկ է նա: Գրկեց.... Երջանիկ էր: Չկար այլևս գարշահոտություն: Ամեն ինչ գեղեցիկ էր: Գեղեցկուհին երջանիկ էր ումաքուր...
Օրերից մի օր հարձակվեցին այդ մուրացիկի վրա, ծեծեցին, սպանեցին: Գարշահոտությունը նորից սկսեց խեղդել մարդկանց: Խեղդվեցին բոլորը… խեղդեցին և նրան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4499 | 0 | 0
Facebook