Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամաչկոտ տղաներ. ինչպե՞ս հասկանալ նրանց

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
15:37, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2013 թ.

Ինչպե՞ս հասկանալ համեստ մարդու զգացմունքները:

Եթե դու հայտնվել ես նման իրավիճակում, ապա պետք է զինվես համբերությամբ: Սովորաբար այդ մենք` աղջիկներս ենք ստիպում տղաներին տանջվել ու մոլորվել գուշակությունների մեջ: Իսկ ինչ, եթե ձեր զույգի դեպքում ամեն ինչ հակառակն է, և քո ամաչկոտ ընկերը ոչ մի կերպ չի համարձակվում խոսել իր զգացմունքների մասին: Ելքը մեկն է` կարդալ տողերի արանքում:

1.Նա անընդհատ նայում է քեզ:
     Կարևոր չէ` դուք իրար մոտ եք գտնվում, թե տարածության վրա. նա հայացքը չի կտրում քեզանից: Ի դեպ, եթե դու բռնես նրա հայացքը, նա անմիջապես կփախցնի այն ու կսկսի նայել ուրիշ կողմ, բայց սրտիդ մոտ մի ընդունիր դա:

2. Քո ներկայությունը ստիպում է նրան ժպտալ:
     Անգամ կարևոր չէ ներկայությունը. խոսքի մեջ միայն քո անվան հիշատակումն արդեն նրա մոտ ամաչկոտ ժպիտ կարող է առաջացնել:

3. Նա անհանգստանում է:
     Նման տղաներն իրենց համակող զգացմունքներից ու վախից, որ մի բան այնպես չէ, անպայման սկսում են անհանգստանալ և, որպես տարբերակ, ամեն ինչ տակնուվրա անել ու փչացնել:

4. Նա քեզ հաճոյախոսություններ է անում:
     Եթե նա քեզ հաճոյախոսություններ է անում անգամ ամենաանշան կամ ծիծաղելի առիթներով, ապա դա ցուցանիշ է, որ քո մեջ ամեն ինչ նրան հիացնում է, բայց նրա համար դժվար է ճիշտ բառեր ընտրել, որպեսզի արտահայտի դա:

5. Նա հաճախ է, կարծես պատահաբար, հանդիպում քեզ:
     Մի ընդունիր նրան ինչպես սերիական մարդասպանի: Նման պատահական հանդիպումներն ուղղակի խոսում են այն մասին, որ նա ոչ մի օր ի վիճակի չէ ապրել առանց քեզ, թեկուզ մեկ րոպե ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4503 | 1 | 0
Facebook