Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերը, լրատվամիջոցների մեկնաբանությունները

Est
Հեղինակ`
Est
21:53, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2013 թ.
     Աստված իմ, ի՞նչ է կատարվում հայկական լրատվամիջոցներում, հայկական արդարադատությունում:
     Ընդամենը 2 տող 16-ամյա տղաների մահվան մասին, ու ավելի քան 3 պարբերություն «մեծ» դերասանի մասին: Ընդամենը 2 տող ողջ գերդաստանի, ողջ քաղաքի սգի մասին, և տասնյակ հոդվածներ դերասանի առողջության մասին: Եվ որտե՞ղ է գրվելու, ե՞րբ է նշվելու, որ երիտասարդների մահվան պատճառ Պետրոսյանն է հանդիսանում: Այս ողբերգական դեպքի մանրամասներն անտեսելով, թե՛ հեռուստացույցով, թե՛ լրատվական կայքերում, գրում և խոսում են միայն Պետրոսյանի պայթած փայծաղի, ու լյարդի խնդիրների մասին:
     Այստեղ հարցը Պետրոսյանին, Էդգարին ու Էդուարդին չի վերաբերվում, այստեղ հարցը լրագրական դաշտի անիմաստ, միայն PR-ը բարելավող քայլերին է վերաբերվում: Բոլոր լրատվական կայքերում, հեռուստաեթերում միայն լսում էինք դերասանի վիճակի մասին: Ինչո՞ւ մինջև Աշտարակցիների բողոքը ոչ մի լրատվամիջոցում չէինք նկատում 16-ամյա տղաների մահվան հանգամանքները լուսաբանող հոդվածներ, ռեպորտաժներ: Եվ նույնիսկ այս ամենից հետո, ոչ մի տեղ չենք տեսնում իրենց հետաքննության արդյունքները, ոչ մի տեղ չեն նշում, որ դերասանը գերազանցել է արագությունը, խախտել է կարգը:
     Ցավում եմ և հույսով սպասում որ մի օր արդարություն կտիրի մեր երկրում, մեր աշխարհում, որպեսզի Էդգարի պես ազնիվ ու անմեղ տղաները զոհ չդառնան այսպիսի ողբերգական դեպքերին:
     Անձամբ ճանաչելով Էդգարին, անասելի ցավ ու ափսոսանք եմ զգում: Միշտ ժպտերես, միշտ շնորքով, միշտ հարգալից:
     Արժանի չէր սրան: Այս ցավը միայն իր ընտանիքինը չէ, այս ցավը մեր բոլորինն է...
     Աստված լուսավորի նրանց հոգին:
     Թող խաղաղությամբ հանգչեն նրանք:
    
     PS Ձեզ եմ ներկայացնում նաև քրոջ ձոնը զոհված եղբորը:
    
     Մարինայից Եղբայր ՝ Էդգարին
    
     Քո վիրավոր սիրտը հիմա վերացավ,
     Ա՜խ ոնց կտայի սիրտս, միա՛յն ողջ մնայիր:
    
     Դու թագավոր էի՛ր, իմ հպարտություն,
     Իսկ հիմա արդեն իմ հիշողություն:
    
     Վա՜յ այն օրերին, որ եղա քեզ հետ,
     Որ, ապրեցի ես երջանիկ պահեր:
    
     Քո շնորհիվ ես հանգիստ էի միշտ,
     Քանզի թագավոր Էդգարի քույրն էի...
    
     Ես միշտ հպարտ էի, որ կողքիս կաս դու
     Ես միշտ ուրախ էի, որ պատրաստ ես դու ՝
     Հենց եղբայրական ձի՛գ-ձի՛գ քայլերի:
    
     Բայց ցավոք սրտի դու հիմա չկա՛ս,
     Չ՛է, չէ՛, դու կաս, դու իմ սրտում ես:
    
     Իմ ամբողջ սիրտը՝ քո անունն է կրում,
     Դու բնակվում ես իմ փոքրիկ սրտում:
    
     Բայց, անբացատրելի սիրտս լալիս է,
     Երևի ԴՈՒ ես զգուշացում անւմ
     Մեր տխրության վերացման համար:
    
     Մի օր բոլորս կգանք ՔԵԶ այցի,
     Ա՜խ, բայց դու ինչու այդքան շտապեցիր:
    
     Հոգիդ թող հանգիստ լինի ԵՂԲԱ՛Ր,
     Մեղավորը ուրախ չի մնա, չ՛է:
    
     Եթե նա իրեն մարդ է համարել՝
     Ապա պետք է նա իր մեղքը քավի ՝
     Որպեսզի ՄԵՐ ձեռքով նա չվառվի…
    
     Խղճիցդ փախար,
     Դու փրկեցիր քեզ,
     Ու այդ վիճակում կրկին «ՀՈՒՄՈՐ» ես անում:
    
     Ամոթ է՜ Վարդան, անունդ Հայ է,
     Չնայած ինչ խոսք Հայն արդեն վա՛խ է:
    
     Եղբա՜յր, իմ ԷԴԳԱՐ, հոգիդ թող լույսով լինի,
     Իսկ մեր լույսերը արդեն հանգչեցին…
    
     Եվս մեկ անգամ խաղաղություն ու հանգստություն եմ մաղթում նրանց հոգիներին:
Էդգարը և Մարինան
Էդգարը
Էդգարը, Էմման և Էդուարդը
էդուարդը և Էդգարը
Էդգարը և Էդուարդը
Էդուարդը, Էդգարը և Տաթևը
Էդգարը
Էդգարը և Տաթևը
Էդուարդը և Էդգարը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9461 | 25 | 0
Facebook