Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ սրտի ուղեկից...

20:05, կիրակի, 20 հոկտեմբերի, 2013 թ.

Արթնացել է Երևանս նվագներով արշալույսի,

Եռագույնով հպարտորեն հոծ շարքեր է առաջնորդում:

Ահել, ջահել խանդավառված, գրկած գարուն մանուկներին

Էրեբունի են շտապում. Տարելիցն է Երևանիս:

2013թ. մեծ շուքով տոնվում է դարերից եկող և դեպի դարեր գնացող մեր սիրասուն ոստանի 2795 ամյակը: Այս լուսաշող և կենսաթրթիռ հանդիսության առթիվ աշխարհի տարբեր ծայերերից մեզ հյուր են եկել օտարերկրացիները, հայկական թունդ գինով խմում են մեր մայարաքաղաքի կենացը, առանց իմանալու, որ իրենցից առաջ այդ նույն տեղում և այդ նույն գինուց խմել են Էրեբունի –Երևան բերդաքաղաքի առաջին բնակիչները: Եվ խմել են այն գինին, որը քամված էր մեր Հայկ Նահապետի տնկած խաղողի որթից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3555 | 0 | 0
Facebook