Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
20:27, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2013 թ.

Հետաքրքիր է, ի՞նչն է խանգարում հարևան երկրի իշխանություններին, ընդունելու իրականությունը: Ինչո՞ւ չեն կարողանում հաշտվել պարտվողի հոգեբանության հետ: Էլի խոսում են պատերազմից, էլի գովերգում են իրենց բանակին ու զենքերը, ուշքի եկե՛ք տղերք, պատերազմը կտա զոհեր միայն, ու արդյունքը չի փոխվի դրանից: Հիշեք այն ժամանակ էլ հենց դուք սկսեցիք, պատերազմը, նախահարձակ եղաք, որովհետեվ վստահ էիք, ձեր ուժերի վրա, և ի՞նչ եղավ… Պատերազմ սկսելուց հետո սկսեցիք աղերսել խաղաղություն, երևի զգացիք որ քանակը չէ որ որոշում է պատերազմի ելքը, և ոչ էլ զենքը: Ինչո՞ւ եք մորացել, ինչո՞ւ չեք ուզում հնարավորություն տալ ձեր երիտասարդներին ապրելու, կարծում եմ պետք է վաղուց հասկացած լինեիք որ յուրաքանչյուր ագրեսիվ քայլ, հայ ժողովրդի կողմից ստացել է և կստանա համարժեք պատասխան: Հիշեք տղերք հայ ժողովրդի ամենահզոր զենքը, դա իր սեփական հայրենիքը պաշտպանելու սրբազան առաքելության մեջ է, այն նույն առաքելությունը, որի ուժը զգալով ժամանկին հասկացաք որ տանկերը և ինքնաթիռները անզոր են որևէ բան փոխելու և փախչում էիք, տղերք: Մի՛ մորացեք որ հայ ֆիդային իրեն պահեց իսկական քաջի պես և ընդունեց ձեր աղերսը ու տվեց ձեզ խաղաղություն, բայց կա պատերազմի չգրված օրենք որ երկրորդ անգամ դա չի տրվի այլևս: Ուստի Ադրբեջանին ամենազոր կարծող և երազներում ապրող, ղեկավարներ հիշեք, որ երկրորդ անգամ աղերսներն այլևս ոչնչ կլինեն: Խնայեք գոնե ձեր մայրաքաղաքը տղերք, և մորացեք պատերազմի մասին…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4272 | 0 | 0
Facebook