20.09.2013թ. Եևանի հ.45 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ կավճանկարի մրցույթ` նվիրված անկախության օրվան: Երկրորդ դասարանցիները հաճույքով և խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին: Նրանց փոքրիկ ձեռքերում գունավոր կավիճները հրաշքներ էին գործում դպրոցի բակում` բացահայտելով յուրաքանչյուրի ստեղծագործական ունակություններն ու մանկական մտքի թռիչքը: Ամբողջ բակը լցված էր արևներով, Մասիս սարով, Արարատյան դաշտավայրի բնապատկերներով, երեխաների աշխույժ խինդ ու ծիծաղով: Փոքրիկների վառ երևակայության շնորհիվ թվում էր` ողջ Հայաստան աշխարհն էր թևեր առել ու ամփոփվել բակում: Մրցույթի վերջում երեխաներին անակնկալ մատուցվեց: Կազմակերպիչ ուսուցիչները պատրաստել էին մրցանակներ, որոնք տրվեցին մրցույթի մասնակիցներն: