Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոտ կես միլիոն «մեռած հոգի՞»

18:18, հինգշաբթի, 29 մարտի, 2012 թ.
Մոտ կես միլիոն «մեռած հոգի՞»

ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների թվի վերաբերյալ Ոստիկանության հաղորդագրության աբսուրդի մասին: Պատգամավորը մասնավորապես գրել է. «Ոստիկանությունը հայտարարել է ընտրողների թիվը` ավելի քան 2.500.000: Այս խայտառակությունը հրապարակելուց առաջ իշխանությունները գոնե մի բանում իրենց հաշիվ տային. եթե վերջին տարում Հայաստան եկողների ու Հայաստանից մեկնողների սալդոն բացասական է, ինչպե՞ս կարող էր ընտրողների թիվն աննախադեպ աճել: Սա ընդամենը մի ակնառու փաստ է, եթե չհիշեցնեմ վերջին տասնամյակներում չդադարող արտագաղթը, այդ խորապատկերին մարդահամարի տվյալների անարժանահավատությունը եւ այլն: Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից: Թե քանի հարյուր հազար գոյություն չունեցող մարդու է իշխանությունը լցոնել ցուցակներում, թողնում եմ ձեր եզրահանգմանը":


    

Հ. Գ. Հիշեցնենք, որ վեջին մարդահամարի տվյալներով` Հայաստանում բնակվում է 2.871.509 մարդ, իսկ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականի համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 2 238 320 մարդ: Այս փաստին զուգահեռ` հաշվի առնելով այն, որ նախորդ մարդահամարի համեմատ նվազել է բնակչության թիվը, ստացվում է այս ընտրություններում ավելի քան կես միլիոն «մեռած հոգի» կա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5653 | 0 | 0
Facebook